«Արաբերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
Հարֆը կարելի է ձևակերպել որպես տառ, քանի որ ընդունված է ասել, որ արաբերենի այբուբենը բաղկացած է 28 հարֆերից։ Ալ-Խալիլին վերագրվող մեկ այլ աշխատությունում՝ «Քիթաբ ալ-Արուդ» ({{lang-ar|كتاب العروض}}), որը վերաբերում է արաբական վանկաչափական տաղաչափությանը, հարֆը բնութագրվում է որպես [[բաղաձայն]] ու [[ձայնավոր]] հնչույթների միություն<ref>Կարաբեկյան Ս.Բ., Արաբական տաղաչափությունը արաբական գիտելիքի համակարգում</ref>։ Որոշ հեղինակներ այն անվանում են [[ամանակ]]՝ հունական քերականական եզրութաբանության համաձայն<ref>Габучан Г.М. К вопросу о структуре семитского слова (в связи с проблемой внутренней флексии) // «Семитские языки», вып.2, ч.2. М., Наука, 1965</ref>, մյուսները՝ տառ<ref>McCarthy, J. J., Prince A.S., Foot and Word in Prosodic Morphology. The Arabic Broken Plural.”, Natural Language & Linguistic Theory 8(2), Amherst 1990</ref>։ Վերջիններս արաբական վանկաչափական համակարգը բացատրում են հունական վանկաչափական համակարգի եզրույթներով՝ [[յամբ]]ով ու [[քորեյ]]ով։ Այսինքն՝ ամանակը վերածելով տառի, նրանք կիրառում են այն բառակազմության մեջ։ Այդպիսով ստացել են միավանկ, երկվանկ ու եռավանկ բառեր։ Մինչդեռ արևելյան դպրոցի ներկայացուցիչները չեն խախտում հարֆի միասնականությունը։
[[Պատկեր:Learning Arabic calligraphy (Kaf).jpg|մինի|330px|աջից|Արաբերենի հարֆերը՝ բաղաձայն ու ձայնավոր հնչույթների միացումներ]]
Ալ-Խալիլը օգտագորջելօգտագործել է հարֆը նաև որպես խոսքի մաս։ Բացատրելով այս կամ այն բառը, նա խմբավորում է դրանք անունների, բայերի ու հարֆերի («մասնիկների»)։ Մասնիկի ոչ ստույգ ձևակերպումը կարող էր իր մեջ ներառել բառերի հսկայական քանակություն։
 
Արաբական լեզվաբանության առաջին քերականները ոչ միայն [[արաբներ]] էին, այլև Արաբական խալիֆայության տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Հնչյունաբանական միջոցների աստիճակակարգը կազմավորում է ինքնուրույն հնչյունաբական միավորներ։ Հնչույթը այդ միավորներից միայն մեկն է<ref>Касевич В.Б. Фонологические проблемы общего и восточного языкознания, Москва, 1983</ref>։ Մեկ այլ կարևոր միավոր է վանկը։ Հնչույթի ձևակերպման ժամանակ կարևորություն է տրվում վանկի ու տառի տարբերությունը ցույց տալուն։