«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 244.
::Tous les jours se levaient clairs et sereins pour eux! {{Sfn|Bernhardt|2017|pages=50–51}}:
Նա նշում էր, որ «մեր արվեստի արվեստն այն չէ, որ նկատվես հանդիսատեսի կողմից... Մենք պետք է մթնոլորտ ստեղծենք մեր անկեղծությամբ այնպես, որ մարդիկ չափսոսան իրենց ներկայությունը մինչև վարագույրի իջնելը: Մեր արվեստում միակ աշխատանքը ճշմարտության որոնումն է»{{Sfn|Bernhardt|2017|page=65}}: Նա նաև համարում էր, որ դերասանները պետք է հստակորեն արտահայտեն իրենց զգացմունքներն առանց խոսքերի, օգտագործելով «իրենց աչքերը, իրենց ձեռքը, իրենց կրծքավանդակի դիրքը, գլխի շարժումը... Դերասանի արտաքին ձևը հաճախ մի ամբողջ արվեստ է, առնվազն, սա այն է, ինչն ամենաշատն է գրավում հանդիսատեսին»: Նա քաջալերում էր դերասաններին «աշխատել, արտահայտել զգացմունքները, ճանաչել իրենց փոփոխվող հոգեբանական իրավիճակներն ու թարգմանել դրանք...: Ձայնի տեմբրը, կանգնելու ձևը, հայացքը, ժեստը ամենակարևորն են դերասանի զարգացման ճանապարհին»{{Sfn|Bernhardt|2017|pages=66–67}}: Նա բացատրել է նաև, թե ինչու է սիրում խաղալ տղամարդկային դերեր: «Տղամարդկանց դերերը սովորաբար ավելի խելացի են, քան կանանց դերերը... Միայն Ֆեդրեի դերն է հնարավորություն տալիս զգալու իսկապես տառապած սրտի մեջ խորանալու հմայքը... Թատրոնում հաճախ տղամարդկանց դերերը լավագույնն են: Եվ թատրոնն արվեստի այն բացառիկ տեսակն է, որտեղ կանայք կարող են երբեմն գերադաս դիրք ունենալ տղամարդկանց հանդեպ»{{Sfn|Bernhardt|2017|pages=116–119}}:
 
==Հիշողություն և իմպրովիզացիա==
Բեռնարը դերերն արագ սովորելու մեծ կարողություն ուներ: Իր «Թատրոնի արվեստը» գրքում նա ասում էր. «Ես կարդում եմ դերը միայն երկու կամ երեք անգամ և ես այն արդեն ամբողջությամբ գիտեմ: Բայց այն օրը, երբ ես դադարում եմ խաղալ դերը, ես այն ամբողջապես մոռանում եմ... Իմ հիշողությունը չի կարող պահել մի քանի տարբեր մասեր միանգամից, և ինձ համար անհնար է անգիր ասել երկարաշունչ խոսք Ֆեդրայից կամ Համլետից... Բայց ես կարող եմ հիշել ամենափոքրիկ պատմություններն իմ մանկությունից»{{Sfn|Bernhardt|2017|page=31}}: Հատկապես կարիերայի սկզբում նա շատ է տանջվել հիշողության կորստից ու բեմի հանդեպ վախից: Մի անգամ, նա լրջորեն հիվանդ էր ''L'Etrangére'' ներկայացումից առաջ, [[Լոնդոն]]ի Գաիթի թատրոնում, և բժիշկը նրան ցավազրկող դեղ է տալիս, օփիում կան մորֆի: Ներկայացման ընթացքում նա բեմ է դուրս գալիս, սակայն չի կարողանում հիշել, թե ինչ պիտի ասեր: Նա դիմում է բեմում ներկա մյուս դերասանուհուն` ասելով. «Եթե ես ստիպել եմ Ձեզ այստեղ գալ, տիկին, ապա միայն այն պատճառով, որ ցանկացել եմ Ձեզ ցույց տալ, թե ինչ է պետք անել: Ես մտածել եմ այդ մասին, սակայն ես չեմ ցանկանում դա հիմա ասել Ձեզ»: Այս խոսքերից հետո նա հեռացել է բեմից: Մյուս դերասանները, ապշահար եղած, արագորեն իմպրովիզ են արել ու ավարտել տեսարանը: Կարճ ժամանակ անց նրա հիշողությունը վերականգնվել է, և Բեռնարն ավարտել է ներկայացումը{{Sfn|Bernhardt|2017|page=31}}:
Համաշխարհային շրջագայության ընթացքում, ''Ֆեդրա'' ներկայացման ժամանակ ետնաբեմի դուռը բացվել է, և սառը քամին ներխուժել է բեմ, որտեղ Բեռնարն ասմունքելիս է եղել: Նա առանց իր խոսքն ընդհատելու, ավելացրել է. «Եթե որևէ մեկը չփակի այդ դուռը, ես թոքերի բորբոքում կստանամ»: Դուռն անմիջապես փակվել է, և հանդիսատեսից որևէ մեկը ուշադրություն չի դարձրել նրա ավելացրած խոսքերին{{Sfn|Bernhardt|2017|page=31}}:
 
==Նշանավոր դերեր բեմում և ֆիլմերում==