«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 54.
Առաջին Ինտերնացիոնալի հակաավտորիտար խմբերը անարխո-սինդիկալիստների նախորդողներն էին, ովքեր ձգտում էին “փոխարինել պետության արտոնություններն ու իշխանությունը՝ աշխատանքի ազատ և ինքնաբուխ կազմակերպմամբ”: 1886-ին ԱՄՆ-ի և Կանադայի Կազմակերպված Արհմիությունների ֆեդերացիան այդ տարվա մայիսի մեկը միաձայն հռչակեց 8-ժամյա աշխատանքային օրվա անցնելու ամսաթիվ։
 
[[Պատկեր:Emma Goldman and Alexander Berkman.jpg|մինի|ձախից|Անարխիստներ Էմմա Գոլդմանն ու Ալեքսանդր Բերկմանը]]
Որպես արձագանք, ամբողջ ԱՄՆ֊ում, արհմիությունները նախաձեռնությանը աջակցելու համար պատրաստվեցին համընդհանուր գործադուլի։ Մայիսի 3֊ին Չիկագոյում, երբ  շտրեյկբրեխերները փորձում էին անցնել գործադուլավորների պատնեշը, տեղի ունեցավ բախում: Արդյունքում, ամբոխի ուղղությամբ ոստիկանության բացած կրակի հետևանքով երկու աշխատողներ զոհվեցին։ Հաջորդ օրը, մայիսի 4֊ին, անարխիստները հանրահավաք անցկացրեցին Չիկագոյի Հեյմարքեթ հրապարակում։ Հանրահավաքի ավարտին անհայտ անձինք ռումբ նետեցին, սպանելով մեկ ոստիկանի։ Ստեղծված խուճապի արդյունքում ոստիկանությունը անկանոն կրակ բացեց։ Ոստիկանության յոթ սպա և առնվազն չորս աշխատավորներ սպանվեցին։ Հանրահավաքի կազմակերպիչների հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող ութ անարխիստներ ձերբակալվեցին ոստիկանության սպայի սպանելու մեղադրանքով։ Նրանցից չորսը մահապատժի ենթարկվեցին 1887 թ․ նոյեմբերի 11-ին։ Մեկը ինքնասպանություն գործեց դրա նախորդ օրը։ Մնացածն  անազատության մեջ գտնվեցին մինչև 1893թ․, երբ  Իլինոյսի նահանգապետ Ջոն Պիտեր Ալտգելդը պաշտոնապես հայտարարեց, որ ութ դատապարտյալներն էլ անմեղ են և դարձել են ոստիկանության սադրանքի զոհ։ Այդ իրադարձությունները ստացան Հեյմարքեթի բախում անվանումը։ 1890֊ին, ութժամյա աշխատանքային օրվա համար, երկրորդ փորձն արվեց՝ այս անգամ միջազգային մակարդակի։ Միջոցառումը նաև այլ` երկրորդական նպատակ էր հետապնդում. հիշատակել Հեյմարքեթի բախման արդյունքում զոհված աշխատավորներին։ Չնայած ի սկզբանե դա մտածված էր որպես մեկանգամյա միջոցառում, հաջորթ տարիներին Աշխատավորների Միջազգային Օրը մայիսի մեկին նշելը դարձավ ավանդույթ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անարխիզմ» էջից