«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 137.
[[Կանաչ անարխիզմ]]ը (կամ էկո-անարխիզմ) անարխիզմի ուղղություն է, որը կարևորում է շրջակա միջավայրի խնդիրները` որպես նախատիպ ունենալով անարխո-նատուրիզմը, և որի հիմնական ժամանակակից արտահայտություններն են անարխո-պրիմիտիվիզմն ու սոցիալական էկոլոգիան:
 
[[Պատկեր:Anarchist Feminism flag 3.2 ratio.svg|մինի|ձախից|Անարխա-ֆեմինիզմի դրոշը]]
[[Անարխա-ֆեմինիզմ]]ը (անարխիստական ֆեմինիզմ, անարխո-ֆեմինիզմ) համատեղում է արմատական ֆեմինիզմը անարխիզմի հետ: Այն դիտարկում է հայրիշխանությունը որպես ոչ կամավոր հարկադիր հիերարխիայի արտահայտում: Անարխա-ֆեմինիստները գտնում են, որ [[Հայրիշխանություն|հայրիշխանության]] դեմ պայքարը դասակարգային պայքարի կարևոր մաս է և կազմում է պետության դեմ անարխիստական պայքարի առանցքային մասը: Ըստ էության, անարխա-ֆեմինիստական փիլիսոփայությունը տեսնում է անարխիստական պայքարը որպես ֆեմինիստական պայքարի կարևոր բաղկացուցիչ և հակառակը: Լ. [[Սյուզան Բրաուն]]ը պնդում է. «քանի որ անարխիզմը քաղաքական փիլիսոփայություն է, որը մերժում է իշխանական հարաբերությունների բոլոր ձևերը, հետևաբար այն ֆեմինիստական է»: Անարխա-ֆեմինիզմը սկիզբ է առել 19-րդ դարի վերջերին` անարխիստ ֆեմինիստներ Էմմա Գոլդմանի և [[Վոլտերին դը Կլեյր|Վոլտերին դը Կլեյրի]] աշխատություններից:Անարխա-ֆեմինիստները, ինչպես նաև այլ ռադիկալ ֆեմինիստներ դեմ են արտահայտվում ավանդական գենդերային բաժանումներին և դրանցից բխող դաստիարակության և ընտանեկան հարաբերությունների մասին պատկերացումներին:
Շատ անարխա-ֆեմինիստներ քննադատաբար են տրամադրված ամուսնության ինստիտուտի նկատմամբ: Օրինակ Էմմա Գոլդմանը պնդում էր, որ ամուսնությունը պարզապես տնտեսական համաձայնագիր է, և որ.
Տող 159 ⟶ 160՝
 
Անարխո-կապիտալիզմը պաշտպանում է պետության վերացումն ի օգուտ ազատ շուկայի պայմաններում անհատական ինքնիշխանության: Անարխո-կապիտալիզմը զարգացել է արմատական հակապետական լիբերտարիանիզմից և անարխո-ինդիվիդուալիզմից` հիմնվելով տնտեսագիտության Ավստրիական դպրոցի, իրավունքի տնտեսագիտական վերլուծության (''economic analysis of law'') և հանրային ընտրության տեսության վրա: Գոյություն ունի տարածված կարծիք, ըստ որի անարխո-կապիտալիզմը չի համարվում անարխիստական պայքարի մաս, ինչը պայմանավորված անարխիզմի պատմականորեն հակակապիտալիստական շարժում լինելով և որոշակի պատճառներով անարխիզմը դիտարկվում է անհամատեղելի կապիտալիստական դրսևորումների հետ:
[[Պատկեր:Anfem.svg|մինի|աջից|Քվիր անարխիզմի դրոշը]]
 
[[Քվիր-անարխիզմ]]ը համատեղում է անարխիստական գաղափարները արմատական քվիր շարժման գաղափարների հետ: Այն ենթադրում է, որ գենդերային և սեռական ճնշումները արտոնվում և աջակցվում են պետության և կապիտալի կողմից: Քվիր անարխիզմի տեսանկյունից հետերոնորմատիվությունն, ինչպես նաև հոմոնորմատիվությունը համարվում են ոչ միայն սոցիալական սահմանափակումներ, այլ նաև կապիտալիզմի օրոք սեքսի և սեռականության կոմմոդիֆիկացիայի միջոցներ: Քվիր անարխիզմը պայքարում է գենդերային և սեռական ճնշումների դեմ ինչպես ամբողջ հասարակության մեջ, այնպես էլ անարխիստական շարժումներում` ձգտելով օրակարգում ներառել մարմնի և մարմնականության, ծնող լինելու, սեքս-աշխատանքի, առողջության և հաշմանդամության հետ կապված խնդիրները:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անարխիզմ» էջից