«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 13 բայտ ,  2 տարի առաջ
 
=== Անարխո-սոցիալիզմ ===
Այս ուղղության համար բնութագրական է հետաքրքրությունը կամավոր համագործակցության նկատմամբ, որը չկա սոցիալիզմի այլ հոսանքների մոտ, որոնք սոցիալիստական պետության պարտադրման ձևերի կողմնակից են։ [[Միխայիլ ԲակունինիԲակունին]]<nowiki/>ի (1814-1876) կարծիքով, իր ժամանակներում անարխո-սոցիալիզմը անարխիստական քաղաքական մտքի գերակայող ձևն էր։ «Աստվածը և պետությունը» աշխատության մեջ Բակունինը կոլեկտիվիստական գաղափարների կողմնակից է և գտնում է, որ ունիվերսալ հեղինակությունները, սկսած կառավարությունից, եկեղեցուց կամ մեկ այլ ինստիտուտից, արժանի չեն ենթակայության։ Մարդը պետք է իր բանականությամբ որոշի, թե ում ենթարկվի և ինչ պայմաններով։ Պետության, եկեղեցու և անգամ ընտանեկան աստիճանակարգի մերժման գաղափարը մեծ հետաքրքրություն առաջացրեց Եվրոպայում և ապահովեց Բակունինի հայացքների երկարաժամկետ ժողովրդականությունը։ Նրա գաղափարների հիմնական տարրը պետության առաջացման օրինաչափությունների և նրա «ոչնչացման» ու հասարակությունը առանց պետության ինքնակառավարման հաստատման կոնցեպցիան է։
[[Պատկեր:Kropotkin2.jpg|մինի|Ռուս տեսաբան Պյոտր Կրոպոտկինը (1842–1921) մեծ ազդեցություն է թողել անարխո-կոմունիզմի զարգացման վրա]]