«Խուանդ խաթուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. ԽՈՒԱՆԴ ԽԱԹՈՒՆ /ԽՈՅԱ/ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Վաչուտյան իշխանատոհմի իշխանուհի, [[Իվ...
 
Տող 2.
 
==Գործունեությունը==
Գործել է 14-րդ դարի առաջին կեսին, եղել է դարի ամենաազդեցիկ իշխանավորներից մեկի, Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, [[իշխանաց-իշխան]] [[Քուրդ Բ]] [[Վաչուտյան]]ի կինը: Նրա անունը [[1329]] թ-ին առաջին անգամ հիշատակվել է [[Ուշի]] գյուղի եկեղեցու պատին փորագրված Հոռոմ երեցի արձանագրության մեջ: Մասնակցել է ամուսնու ձեռնարկումներին, զորավար ամուսնու բացակայությամբ իրականացրել է իշխանատիրույթի կառավարումը: [[Քուրդ Բ]]-ի և Խուանդ խաթունի օրոք է վերականգնվել մոնղոլների կողմից ավերված [[Ամբերդ]]ի բերդը իր նոր պարսպահատվածներով, վերականգնվել [[ԿարբԿարբի]]ի գյուղի բերդն իր նոր բուրգերով ու վերածվել իշխանատիրույթի մայրաքաղաքի, կառուցվել [[Կարբի]]ի հաղթակամար-եկեղեցին, որ բացառիկ է հայկական եկեղեցաշինության ասպարեզում: [[1340]]-ական թթ-ին, [[Քուրդ Բ]]-ի մահից հետո, թեև իշխանությունն անցել է հոր գահակից որդուն` [[իշխանաց-իշխան]] [[Թեոյդոս]] Չրքինին, սակայն Խուանդ խաթունն ունեցել է գահերեցության իրավունք, քանզի երբ [[Թեոյդոս]]ը [[1350]] թ-ին նվիրատվական արձանագրություն է փորագրել [[Հովհաննավանք]]ում, արձանագրության վերջնամասում մոր անունից ավելացված է. ,,ես` Խուանդ խաթուն, ամուսին [[Ամբերդ]]եցի Քրդին, մայր Չրքընին... հաստատեցի զվերոյ գրեալս,,: Այս արձանագրությունը թե Խուանդ խաթունի, թե [[Վաչուտյան]] տոհմի մասին վերջին տեղեկությունն է:
 
==Գրականություն==