«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6672 բայտ ,  2 տարի առաջ
 
Իսպանական տնտեսության մեծ մասը աշխատավորների վերահսկողության տակ անցավ։ Կատալոնիայում, որտեղ անարխիստների դիրքերն ամենաուժեղն էին, այդ ցուցանիշը հասել էր 75%-ի, բայց Իսպանիայի կոմունիստական կուսակցության ուժեղ ազդեցության տակ գտնվող տարածքներում ցուցանիշն ավելի ցածր էր, քանի որ Խորհրդաին Միության դաշնակից կուսացկությունն ակտիվորեն դիմադրում էր կոլեկտիվացման գործընթացին։ Գործարանները ղեկավարվում էին աշխատավորների կոմիտեներով, ագրարային տարածքները կոլեկտիվացվել և գործում էին որպես լիբերտարիանական կոմունաներ։ Անարխիստ պատմաբան Սեմ Դոլգոֆի գնահատմամբ իսպանական հեղափոխությանը ուղղակի կամ անուղղակի մասնակցել է մոտ ութ միլիոն մարդ, ինչը, ըստ նրա, «մոտեցավ առանց պետության ազատ հասարակության իդեալի իրականացմանը ավելի լայն մասշտաբներով, քան ցանկացած այլ հեղափոխություն պատմության մեջ»։ Իսպանական Կոմունիստական Կուսակցության առաջնորդած զորքերը ճնշեցին կոլեկտիվները և հալածեցին թե՛ այլախոհ [[Մարքսիզմ|մարքսիստներին]], և թե՛ անարխիստներին։ Նշանավոր իտալացի անարխիստ Կամիլո Բերներին, ով կամավորագրվել էր [[Ֆրանցիսկո Ֆրանկո|Ֆրանկո]]յի դեմ պայքարին, սպանվեց Իսպանական կոմունիստական կուսակցության հետ կապ ունեցող զինված անձանց կողմից։ Մադրիդը հանձնվեց ֆրանկոյամետ ուժերին, քաղաքի վերջին ոչ-ֆրանկոյամետ քաղաքապետի՝ անարխիստ Մելխոր Ռոդրիգես Գարսիայի կողմից։
 
=== Հետպատերազմական տարիներ ===
 
Անարխիզմը պատերազմից հետո ձգտում էր վերակազմավորվել և, այս կոնտեքստում, սինթետիկ անարխիզմի և պլատֆորմիզմի միջև կազմակերպչական ձևերի մասին բանավեճը կրկին կարևոր դեր խաղաց` հատկապես Իտալիայի և Ֆրանսիայի անարխիստական շարժումներում։ Մեքսիկական անարխիստական ֆեդերացիան հիմնադրվեց 1945֊ին՝ Կենտրոնի անարխիստական ֆեդերացիայի և Դաշնային շրջանի անարխիստական ֆեդերացիայի միավորման արդյունքում։ 1940-ականների սկզբին Հակաֆաշիստական ինտերնացիոնալ սոլիդարությունն ու Կուբայի անարխիստական խմբերի ֆեդերացիան միավորվեցին Կուբայի լիբերտարիանական միություն (''Asociación Libertaria de Cuba'') մեծ ազգային կազմակերպության մեջ։ 1944-1947 թվականներին Բուլղարական անարխիստական կոմունիստական ֆեդերացիան կրկին դարձավ գործարանային և աշխատանքային կոմիտեների շարժման մաս, բայց ճնշվեց նոր կոմունիստական ռեժիմի կողմից։ 1945 թվականին Ֆրանսիայում հիմնադրվեց Անարխիստական ֆեդերացիան (''Fédération Anarchiste''), [[Իտալիա]]յում՝ Իտալական անարխիստական ֆեդերացիան (''Federazione Anarchica Italiana''), որը սինթետիկ-անարխիստական էր, իսկ հաջորդ տարի [[Ֆրանսիա]]յում հիմնվեց նաև [[Աշխատանքի Ազգային Կոնֆեդերացիա]] (''Confédération nationale du travail'') անարխո-սինդիկալիստական արհմիությունը։
 
1945 թ․ սեպտեմբերին հիմնադրվեց անարխիստական կազմակերպություն Կորեայում, իսկ 1946֊ին՝ Ճապոնիայում։ 1948 թ․ Փարիզում ամբողջ Եվրոպայից պատվիրակների մասնակցությամբ կայացավ Միջազգային Անարխիստական Կոնգրեսը։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո ''Fraye Arbeter Shtime'' ամսագրում (Աշխատանքի ազատ ձայնը, Գերմանիայում իդիշով թողարկվող անարխիստական ամսագիր) հրապարակվեց հոդված, որը ներկայացնում էր գերմանական անարխիստների դրությունը և կոչ էր անում ամերիկացիներին օգնել նրանց։ 1946 թ․ փետերվարի դրությամբ գերմանական անարխիստներին օգնության ծանրոցներ ուղարկելը դարձավ լայնածավալ նախաձեռնություն։ 1947 թ․ Գերմանիայում հիմնվեց Լիբերտարիանական Սոցիալիստների Ֆեդերացիան, որի լրագրի (''Die Freie Gesellschaft'', Ազատ հասարակություն) թղթակիցն էր [[Ռուդոլֆ Ռոկեր]]ը: Այդ պարբերականը հրատարակվեց մինչև 1953 թ․։ 1956 թ․ հիմնադրվեց Ուրուգվայի Անարխիստական Ֆեդերացիան։ 1955 Արգենտինայի անարխո֊կոմունիստական Ֆեդերացիան վերանվանվեց և դարձավ Արգենտինայի Լիբերտարիանական Ֆեդերացիա։ Հետպատերազմական Բրիտանիայում ակտիվ էր Սինդիկալիստ Աշխատավորների Ֆեդերացիա սինդիկալիստական խումբը, որը նախորդում էր Սոլիդարության Ֆեդերացիային։ Այն կազմավորվեց 1950 թ.-ին ինքնալուծարված Բրիտանիայի Անարխիստական Ֆեդերցիայի անդամների կողմից։ Ի տարբերություն ԲԱՖ֊ի, որը ազդված էր անարխո֊սինդիկալիստական գաղափարներից, բայց, վերջին հաշվով, ինքնին սինդիկալիստական չէր, Սինդիկալիստ Աշխատավորների Ֆեդերացիան ի սկզբանե որոշեց ձգտել ավելի հստակ սինդիկալիստական, աշխատավորակենտրոն ռազմավարության։
 
Անարխիզմը շարունակում է ոգեշնչել գրականության և մտավորականության այդ շրջանի այնպիսի ներկայացուցիչների, ինչպիսիք են [[Ալբեր Կամյու]]ն, [[Հերբերտ Ռիդ]]ը, [[Պոլ Գուդման]]ը, [[Դուայթ Մաքդոնալդ]]ը, [[Ալլեն Գինզբերգ]]ը, [[Ջորջ Վուդքոք]]ը, Լեոպոլդ Կորը, Ջուլիան Բեքը, Ջոն Քեյջը և [[Անդրե Բրետոն]]ի գլխավորությամբ Ֆրանսիական [[Սյուրռեալիզմ|սյուրռեալիստական]] խումբը, որը հետո բացեիբաց ընդունեց անարխիզմը և համագործակցում էր Անարխիստական ֆեդերացիայի հետ։
 
Այդ ժամանակի հակամիջուկային և հակապատերազմական շարժումներում ազդեցիկ էին դարձել անարխո֊պացիֆիստական գաղափարները։ Գաղափարախոսության ջատագովներից էին Հանուն միջուկային ռազմաթափման արշավի անգլիացի մասնակից Ալեքս Կոմֆորտը, ինչպես նաև ամերիկացի կաթոլիկ անարխո֊պացիֆիստներ Ամոն Հենեսը և Դորոթի Դեյը։ Անարխո֊պացիֆիզմը դարձավ «հիմք՝ Սառը պատերազմի երկու կողմերում միլիտարիզմի քննադատության համար»։ Այս ժամանակաշրջանում անարխիստական գաղափարների վերածնունդը փաստագրված է [[Ռոբերտ Գրեհամ]]ի «Անարխիզմ․ լիբերտարիանական գաղափարների փաստագրված պատմություն։ Մաս երկրորդ․ Նոր անարխիզմի հայտնությունը (1939-1977 թթ․)» աշխատությունում։
 
== Ուղղություններ ==