«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 7025 բայտ ,  2 տարի առաջ
 
Ֆրանսիայում և Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում անարխիստները ակտիվ մասնակցում էին Դիմադրությունը։ 1933 թ․ փետրվարի 28֊ի վաղ առավոտյան, Ռեյխստագի հրդեհից մի քանի ժամ անց, Գերմանիայում անհայտ մեղադրանքով ձերբակալվեց անարխիստ [[Էրիխ Մյուզամ]]ը։ Նացիստական ռեժիմի քարոզչության նախարար [[Յոզեֆ Գեբելս]]ը պիտակավորեց նրան իբրև «այն հրեա այլասերվածներից» մեկը։ Հաջորդ 17 ամիսների ընթացքում նա կալանված էր համակենտրոնացման ճամբարներում՝ Զոնենբուրգում, Բրանդերբուրգում և, վերջում, Օրանիենբուրգում։ 1934 թ․ փետրվարի 2֊ին Մյուզամը տեղափոխվեց Օրանիենբուրգի համակենտրոնացման ճամբար, որտեղ 1934 թ․ հուլիսի 9֊ի գիշերը պահակախմբի կողմից տանջանքների ենթարկվեց և սպանվեց: Նրա ծեծված մարմինը հայտնաբերեցին հաջորդ առավոտ՝ արտաքնոցում կախված։
 
=== Իսպանական Հեղափոխություն ===
 
Իսպանական ազգային [[Անարխո-սինդիկալիզմ|անարխո-սինդիկալիստական]] արհմիությունը՝ ''Confederación Nacional del Trabajo'' (CNT) սկզբում հրաժարվեց միանալ Ժողովրդական ճակատի նախընտրական դաշինքին, և CNT-ի աջակիցների ձեռնպահությունը բերեց ընտրություններում աջերի հաղթանակին։ Բայց 1936 թ․ CNT-ն փոխեց իր քաղաքականությունը, և անարխիստների ձայները օգնեցին Ժողովրդական ճակատին վերադառնալ իշխանության։ Ամիսներ անց, զինված ուժերի պահպանողական մասը, ծայրահեղ աջ կուսակցությունների փոքրամասնության օգնությամբ, ձեռնարկեց հեղաշրջման փորձ, ինչը հանգեցրեց Իսպանական քաղաքացիական պատերազմին և Հեղափոխությանը։ Բանակի ապստամբությանն ի պատասխան, անարխիստներից ոգեշնչված գյուղացիների և աշխատավորների շարժումը, աջակցություն ստանալով զինված աշխարհազորայիններից, կարողացավ վերադարձնել քաղաքների մի մասը, ընդ որում [[Մադրիդ]]ը և [[Բարսելոնա]]ն, սակայն կորցրեց Սարագոսան՝ անարխո֊սինդիկալիստական կենտրոններից մեկը, ինչը լուրջ ազդեցություն ունեցավ CNT֊ի և FAI֊ի հետագա գործունեության վրա։ Անարխո֊սինդիկալիստների վերահսկողության տակ մնացին Իսպանիայի արդյունաբերական կենտրոն Կատալոնիան և գյուղատնտեսական Արագոնը, որտեղ անարխիստները ակտիվորեն փորձարկում էին կոլեկտիվիզմը։ Այդ փորձերը առավելապես ազդեցիկ էին Արագոնի գյուղական կոմունաներում։
 
Բայց նույնսիկ 1939թ․-ին՝ մինչեւ ֆաշիստների հաղթանակը, անարխիստները զիջում էին դիրքերը ստալինիստների հետ կատաղի պայքարում։ [[Ստալինիզմ|Ստալինիստների]] տրամադրության տակ էր [[Սովետական Միություն]]ից հակաֆաշիստական ճակատին ուղղվող ռազմական օգնության պաշարների մեծ մասը։ Ըստ [[Նոամ Չոմսկի|Նոամ Չոմսկու]]՝ «կոմունիստներն էին կրում իսպանական անարխիստների ոչնչացման հիմնական պատասխանատվությունը։ Կոմունիստական բանակները մեծամասամբ ոչնչացրեցին կոլեկտիվները Կատալոնիայում և այլ վայրերում։ Կոմունիստները, ըստ էության, գործում էին որպես Հանրապետության անվտանգության համակարգի ոստիկանական ուժ և ուժեղ հակադրության մեջ էին անարխիստների հետ, մասամբ այն պատճառով, որ Ստալինը այդ ժամանակ դեռ հույս ուներ որևէ դաշինք կազմել Արևմտյան երկրների հետ ընդդեմ [[Հիտլեր]]ի։ Դա, իհարկե, խափանվեց և Ստալինը դուրս հանեց Հանրապետությանն ուղված օգնությունը։ Նրանք նույնիսկ դուրս հանեցին իսպանական ոսկու ռեզերվները»։ Իրադարձությունները, որոնք հայտնի են որպես Իսպանական Հեղափոխություն՝ աշխատավորների սոցիալական հեղափոխությունն էր, որը սկսվեց 1936թ․-ի Իսպանական Քաղաքացիական Պատերազմի բռնկման ժամանակ։ Այն հանգեցրեց երկրի տարբեր մասերում անարխիստական և, ավելի լայն, լիբերտարիանական սոցիալիզմի կազմակերպչական սկզբունքների իրականցմանը, ինչը 2-3 տարի տևեց, մասնավորապես՝ Կատալոնիայում, Արագոնում, Անդալուզիայում և Իսպանական Լեվանտի որոշ մասերում։
 
Իսպանական տնտեսության մեծ մասը աշխատավորների վերահսկողության տակ անցավ։ Կատալոնիայում, որտեղ անարխիստների դիրքերն ամենաուժեղն էին, այդ ցուցանիշը հասել էր 75%-ի, բայց Իսպանիայի կոմունիստական կուսակցության ուժեղ ազդեցության տակ գտնվող տարածքներում ցուցանիշն ավելի ցածր էր, քանի որ Խորհրդաին Միության դաշնակից կուսացկությունն ակտիվորեն դիմադրում էր կոլեկտիվացման գործընթացին։ Գործարանները ղեկավարվում էին աշխատավորների կոմիտեներով, ագրարային տարածքները կոլեկտիվացվել և գործում էին որպես լիբերտարիանական կոմունաներ։ Անարխիստ պատմաբան Սեմ Դոլգոֆի գնահատմամբ իսպանական հեղափոխությանը ուղղակի կամ անուղղակի մասնակցել է մոտ ութ միլիոն մարդ, ինչը, ըստ նրա, «մոտեցավ առանց պետության ազատ հասարակության իդեալի իրականացմանը ավելի լայն մասշտաբներով, քան ցանկացած այլ հեղափոխություն պատմության մեջ»։ Իսպանական Կոմունիստական Կուսակցության առաջնորդած զորքերը ճնշեցին կոլեկտիվները և հալածեցին թե՛ այլախոհ [[Մարքսիզմ|մարքսիստներին]], և թե՛ անարխիստներին։ Նշանավոր իտալացի անարխիստ Կամիլո Բերներին, ով կամավորագրվել էր [[Ֆրանցիսկո Ֆրանկո|Ֆրանկո]]յի դեմ պայքարին, սպանվեց Իսպանական կոմունիստական կուսակցության հետ կապ ունեցող զինված անձանց կողմից։ Մադրիդը հանձնվեց ֆրանկոյամետ ուժերին, քաղաքի վերջին ոչ-ֆրանկոյամետ քաղաքապետի՝ անարխիստ Մելխոր Ռոդրիգես Գարսիայի կողմից։
 
== Ուղղություններ ==