«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3109 բայտ ,  2 տարի առաջ
 
Փարիզում ռուսալեզու անարխիստ վտարանդիների կողմից հիմնվեց «Աշխատանքի գործ» (Дело труда) խումբը, որի մեջ էր մտնում նաև Նեստոր Մախնոն։ Նրանք եկան այն եզրահանգման, որ ի պատասխան բոլշեվիստական կառույցներին, անհրաժեշտ է ստեղծել կազմակերպվածության նոր ձևեր։ 1926թ․ գրվեց Անարխիստական Համընդհանուր Միության Կազմակերպչական Պլատֆորմ (Ծրագիր) խմբի մանիֆեստը։ Պլատֆորմիստական խմբերը ակտիվ են առ այսօր, օրինակ՝ Աշխատավորների Սոլիդարության Շարժումը Իռլանդիայում և Անարխիստ Կոմունիստների Հյուսիս֊Արևելյան Ֆեդերացիան Հյուսիսային Ամերիկայում։ Առաջ եկավ նաև, այսպես կոչված, «[[սինթետիկ անարխիզմ]]ը», որը հանդիսացավ պլատֆորմիզմի այլընտրանքը։ Այն փորձում էր միավորել տարբեր ուղությունների անարխիստներին «առանց ածականների անարխիզմի» սկզբունքների ներքո։ 1920֊ին այս ուղղության հիմնական կողմնակիցներն էին [[Վսեվոլոդ Վոլին]]ը և [[Սեբաստիան Ֆորե]]ն։ Այս սկզբունքներով են առաջնորդվում ժամանակակից Անարխիստական Ֆեդերացիաների Ինտերնացիոնալին անդամակցած ֆեդերացիաներն ու խմբերը աշխարհով մեկ։
 
=== Բախումներ Եվրոպական ֆաշիստական համակարգերի հետ ===
 
[[Պատկեր:Bundesarchiv Bild 146-1981-003-08, Erich Mühsam.jpg|մինի|Էրիխ Մյուզամ]]
 
1920-1930-ականներին Եվրոպայում ֆաշիստական գաղափարախոսությունների աճը փոխակերպեց պետության հետ անարխիզմի առճակատման բնույթը։ Ֆաշիստների դեմ անարխիստների պայքարը սկսվեց Իտալիայում։ Իտալացի անարխիստները կենտրոնական դեր էին խաղում ''[[Arditi del Popolo]]'' հակաֆաշիստական կազմակերպությունում, որը տեղի անարխիստական ավանդույթով կազմակերպություններից ամենաուժեղն էր։ Այն որոշակի հաջողությունների էր հասել իր գործողություններում, օրինակ, երբ օգոստոսի 22֊ին [[Պարմա]]յի անարխիստական ամրոցից վտարեց սև բլուզավորներին (իտալական ֆաշիստների հրոսակախմբեր)։ Իտալացի անարխիստ [[Լուիջի Ֆաբրի]]ն, ով [[ֆաշիզմ]]ը քննադատող առաջին տեսաբաններից էր, նկարագրում էր այն, որպես «կանխարգելող կոնտր֊հեղափոխություն»։ Ֆրանսիայում, որտեղ 1934թ․ փետրվարին «ծայրահեղ աջերի լիգաները» մոտ էին ապստամբությանը, անարխիստները պառակտվեցին «ընդհանուր ճակատի» քաղաքականության շուրջ։
 
Ֆրանսիայում և Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում անարխիստները ակտիվ մասնակցում էին Դիմադրությունը։ 1933 թ․ փետրվարի 28֊ի վաղ առավոտյան, Ռեյխստագի հրդեհից մի քանի ժամ անց, Գերմանիայում անհայտ մեղադրանքով ձերբակալվեց անարխիստ [[Էրիխ Մյուզամ]]ը։ Նացիստական ռեժիմի քարոզչության նախարար [[Յոզեֆ Գեբելս]]ը պիտակավորեց նրան իբրև «այն հրեա այլասերվածներից» մեկը։ Հաջորդ 17 ամիսների ընթացքում նա կալանված էր համակենտրոնացման ճամբարներում՝ Զոնենբուրգում, Բրանդերբուրգում և, վերջում, Օրանիենբուրգում։ 1934 թ․ փետրվարի 2֊ին Մյուզամը տեղափոխվեց Օրանիենբուրգի համակենտրոնացման ճամբար, որտեղ 1934 թ․ հուլիսի 9֊ի գիշերը պահակախմբի կողմից տանջանքների ենթարկվեց և սպանվեց: Նրա ծեծված մարմինը հայտնաբերեցին հաջորդ առավոտ՝ արտաքնոցում կախված։
 
== Ուղղություններ ==