«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 174 բայտ ,  2 տարի առաջ
չ
 
=== Ռուսական հեղափոխությունն ու 1910-ականների ապստամբությունները ===
[[Պատկեր:Makhno group.jpg|մինի|Նեստոր Մախնոն Ուկրաինայի Հեղափոխական Ապստամբական բանակի անդամների հետ]]
 
1917-ին [[Ռուսական Կայսրություն]]ում սկսված հեղափոխությանը անարխիստները մասնակցում էին բոլշևիկների հետ միասին, վերջիններիս համարելով դաշնակիցներ․ դրա պատճառներից մեկն էր Լենինի նույն թվին հրատարակված «Պետություն և հեղափոխություն» գիրքը, որը ինչ-որ չափով քննադատում էր ավտորիտարիզմը և մասնակիորեն ընդունում անարխիզմի դրույթները։ Պետրոգրադում հուլիսյան անհաջող ապստամբությունը առաջնորդվում էր անարխիստների կողմից։ Անարխիստների մի մասը սատարեց 1917թ․ հոկտեմբերին բոլշևիկների կողմից իշխանության յուրացումը՝ ընդունելով այն որպես հեղափոխության նոր փուլ։ Սակայն արդեն 1918֊ին անարխիստների և [[Բոլշևիզմ|բոլշևիկների]] ուղիները սկսեցին տարանջատվել, երբ Արտակարգ Հանձնաժողովը (ЧК) զինաթափեց անարխիստների կողմից ստեղծվող «Սև գվարդիան» (“Черная гвардия”), կալանավորեց և գնդակահարեց Մոսկվայի անարխիստների մի մասին։