«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 68.
Մի քանի հաջողված պայթյուններին և սպանություններին հաջորդած պետական բռնաճնշումները անարխիստական ու աշխատավորական շարժումների հանդեպ, հնարավոր է, նպաստեցին նման մարտավարությունից հրաժվելուն, չնայած, կարելի է ասել, որ պետական բռնաճնշումները նախ և առաջ այդ մարտավարությունն ընտրելու պատճառ էին: [[Ֆրանսիայի սոցիալիստական շարժում|Ֆրանսիայի սոցիալիստական շարժման]] մասնատումը և, [[Փարիզի Կոմունա]]յի ճնշմանը հաջորդած, բազմաթիվ կոմունարների գնդակահարություններն ու աքսորը նպաստեցին անհատական քաղաքական գործողությունների մարտավարության տարածմանը:
 
1881-1914 թվականների ընթացքում անարխիստական շարժման անդամների կողմից  բազմաթիվ պետությունների ղեկավարներ սպանվեցին, այդ թվում, Ռուսաստանի կայսր [[Ալեքսանդր Երկրորդ]]ը, Ֆրանսիայի նախագահ Սադի Կարնոն, Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարացին, Իտալիայի արքա Ումբերտո Առաջինը, Միացյալ Նահանգների նախագահ Ուիլիամ Մաք-Քինլին, Պորտուգալիայի արքա Կարլոս Առաջինը և Հունաստանի արքա Գեորգիոս Առաջինը: Մաք-Քինլիինն սպանողը` [[Լեոն Չոլգոշ]]ը պնդում էր, որ ազդված էր անարխիստ և [[Ֆեմինիզմ|ֆեմինիստ]] Էմմա Գոլդմանից: Առաջին Համաշխարհայինից (1914-1918) և 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գործողությամբ պրոպագանդան մերժվեց անարխիստական շարժման մասնակիցների ճնշող մեծամասնության կողմից:[[Պատկեր:Kropotkin2.jpg|մինի|Ռուս տեսաբան Պյոտր Կրոպոտկինը (1842–1921) մեծ ազդեցություն է թողել անարխո-կոմունիզմի զարգացման վրա]]
 
=== Ռուսական հեղափոխությունն ու 1910-ականների ապստամբությունները ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անարխիզմ» էջից