«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 60.
 
=== Պորպագանդա՝ գործողությամբ ===
Որոշ անարխիստներ, օրինակ [[Յոհան ՄոսթըՄոսթ]]ը, պաշտպանում էին հակահեղափոխականների հանդեպ պատասխան բռնության դեպքերի հանրայնացումը, իր իսկ ասելով «մենք քարոզում ենք գործողությունը ոչ միայն որպես ինքնանպատակ, այլ նաև որպես պրոպագանդա»։ Որոշ պատմաբաններ, ինչպես, օրինակ, [[Բեվերլի ԳեյջըԳեյջ]]ը պնդում են, որ սա ոչ թե զանգվածային սպանությունների քարոզ է, այլ իշխող դասակարգի անդամների թիրախային սպանություններ, այն պայմաններում, երբ դա կարող էր գրավել ժողովրդի համակրանքը, օրինակ՝ պետական բռնաճնշումների աճի կամ աշխատանքային կոնֆլիկտների ընթացքում՝ երբ սպանվում էին աշխատողներ։ Ինչևէ, նույն ինքը Մոսթը մի անգամ ասել էր, որ «գոյություն ունեցող համակարգը ամենաարագ և ամենաարմատական ձևով կտապալվի իր իսկ ներկայացուցիչների ոչնչացմամբ։ Ուստի, ժողվրդի թշնամիների սպանդը պետք է գործի դրվի։» Մոսթը մեծապես հայտնի է իր՝ «Հեղափոխական պատերազմի գիտություն» 1885֊ին հրատարակված պամֆլետի շնորհիվ, որը պայթուցիք պատրաստելու ուղեցույց էր` հիմնված Նոր Ջերսիում պայթուցիչի գործարանում աշխատելու ընթացքում ձեռքբերած գիտելիքների վրա։
 
1880-ականներից անարխիստական շարժման մասնակիցները (և ոչ միայն) սկսեցին օգտաագործել “պրոպագանդա՝ գործողությամբ” կարգախոսը՝ նկարագրելու համար ինդիվիդուալ ռմբանետումները, արքաների ու բռնապետերի սպանությունները։ Սկսած 1905 թվականից, հակասինդիկալիստ անարխիստ֊կոմունիստների ռուսաստանյան համախոհները սկսեցին օգտագործել տնտեսական ահաբեկչության և ապորինի “էքսպրոպրիացիաների” մարտավարությունները։
 
Սակայն, 1887-ից սկսած, անարխիստական շարժման հեղինակավոր անդամներից որոշները հստակ տարանջատեցին իրենց նման ինդիվիդուալ գործողություններից։ [[Պյոտր ԿրոպոտկինըԿրոպոտկին]]ը այդ ժամանակ գրել էր Հեղափոխություն (Le Révolté) հանդեսում, որ «կառույցը, որը հիմնվում է դարերի պատմության վրա, չի կարող ոչնչացվել մի քանի կիլոգրամ դինամիտի օգնությամբ»։ Այս կարգի մարտավարություններից հրաժարվելուն կողմ էին տարբեր ուղղությունների անարխիստներ` նախապատվություն տալով կոլեկտիվ հեղափոխական գործողությանը, օրինակ՝ արհմիութենական շարժմանը։ Անարխո֊սինդիկալիստ Ֆերնանդ Պելոտյեն 1895֊ին պնդում էր, որ անարխիստական շարժումը պիտի նորից ներգրավվի աշխատավորական շարժման մեջ, հիմք ընդունելով, որ կարելի է հոջողության հասնել առանց ինդիվիդուալ պայթեցումների։
 
Մի քանի հաջողված պայթյուններին և սպանություններին հաջորդած պետական բռնաճնշումները անարխիստական ու աշխատավորական շարժումների հանդեպ, հնարավոր է, նպաստեցին նման մարտավարությունից հրաժվելուն, չնայած, կարելի է ասել, որ պետական բռնաճնշումները նախ և առաջ այդ մարտավարությունն ընտրելու պատճառ էին: [[Ֆրանսիայի սոցիալիստական շարժում|Ֆրանսիայի սոցիալիստական շարժման]] մասնատումը և, [[Փարիզի ԿոմունայիԿոմունա]]յի ճնշմանը հաջորդած, բազմաթիվ կոմունարների գնդակահարություններն ու աքսորը նպաստեցին անհատական քաղաքական գործողությունների մարտավարության տարածմանը:
 
1881-1914 թվականների ընթացքում անարխիստական շարժման անդամների կողմից  բազմաթիվ պետությունների ղեկավարներ սպանվեցին, այդ թվում, Ռուսաստանի կայսր [[Ալեքսանդր ԵրկրորդըԵրկրորդ]]ը, Ֆրանսիայի նախագահ Սադի Կարնոն, Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարացին, Իտալիայի արքա Ումբերտո Առաջինը, Միացյալ Նահանգների նախագահ Ուիլիամ Մաք-Քինլին, Պորտուգալիայի արքա Կարլոս Առաջինը և Հունաստանի արքա Գեորգիոս Առաջինը: Մաք-Քինլիինն սպանողը` [[Լեոն ՉոլգոշըՉոլգոշ]]ը պնդում էր, որ ազդված էր անարխիստ և [[Ֆեմինիզմ|ֆեմինիստ]] Էմմա Գոլդմանից: Առաջին Համաշխարհայինից (1914-1918) և 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գործողությամբ պրոպագանդան մերժվեց անարխիստական շարժման մասնակիցների ճնշող մեծամասնության կողմից:[[Պատկեր:Kropotkin2.jpg|մինի|Ռուս տեսաբան Պյոտր Կրոպոտկինը (1842–1921) մեծ ազդեցություն է թողել անարխո-կոմունիզմի զարգացման վրա]]
 
=== Ռուսական հեղափոխությունն ու 1910-ականների ապստամբությունները ===
 
1917-ին [[Ռուսական Կայսրություն]]ում սկսված հեղափոխությանը անարխիստները մասնակցում էին բոլշևիկների հետ միասին, վերջիններիս համարելով դաշնակիցներ․ դրա պատճառներից մեկն էր Լենինի նույն թվին հրատարակված «Պետություն և հեղափոխություն» գիրքը, որը ինչ-որ չափով քննադատում էր ավտորիտարիզմը և մասնակիորեն ընդունում անարխիզմի դրույթները։ Պետրոգրադում հուլիսյան անհաջող ապստամբությունը առաջնորդվում էր անարխիստների կողմից։ Անարխիստների մի մասը սատարեց 1917թ․ հոկտեմբերին բոլշևիկների կողմից իշխանության յուրացումը՝ ընդունելով այն որպես հեղափոխության նոր փուլ։ Սակայն արդեն 1918֊ին անարխիստների և [[Բոլշևիզմ|բոլշևիկների]] ուղիները սկսեցին տարանջատվել, երբ Արտակարգ Հանձնաժողովը (ЧК) զինաթափեց անարխիստների կողմից ստեղծվող «Սև գվարդիան» (“Черная гвардия”), կալանավորեց և գնդակահարեց Մոսկվայի անարխիստների մի մասին։
 
Անարխո֊սինդիկալիստական թևը փորձում էր միավորել առանձին հեղափոխական֊ և անարխո֊սինդիկալիստական խմբերը։ Նրանք կազմակերպում և մասնակցում էին արհմիութենական համագումարների։ 1918֊ին տեղի ունեցած արհմիութենական պատվիրակների առաջին համառուսաստանյան համագումարին ներկայացված էին 88 հազար [[Սինդիկալիզմ|սինդիկալիստներ]] և [[մաքսիմալիզմ|մաքսիմալիստներ]]։ Սակայն նրանց ազդեցությունը հետզհետե նվազում էր, և 1920֊ին նրանք ներկայացնում էին ընդամենը 35 հազար աշխատավորի։
 
Առավել նշանակալի էին Ուկրաինայի անարխիստների գործողությունները, որտեղ [[անարխո-կոմունիզմ|անարխո-կոմունիստ]] [[Նեստոր Մախնո]]յի ձևավորած [[Ուկրաինայի հեղափոխական ապստամբական բանակը (մախնոյականներ)]] գործում էր սպիտակների, կարմիրների, ազգայնականների և ինտերվենտների դեմ։ Ռազմական գործողությունների ընթացքում մախնոյականները երեք անգամ դաշինք կնքեցին բոլշևիկների հետ, սակայն բոլոր երեք դեպքերում էլ բոլշևիկները խախտեցին դրանք, այնպես որ վերջիվերջո ՈւՀԱԲ-ը (РПАУ) ջախջախվեց թվով մի քանի անգամ գերազանցող Կարմիր բանակի կողմից, իսկ Մախնոն մի քանի ընկերների հետ թաքնվեց արտասահմանում։
 
Ամերիկացի վտարանդի անարխիստներ [[Էմմա Գոլդման]]ը և [[Ալեքսանդր Բերկման]]ը, ինչպես նաև մի շարք այլ անարխիստներ և ձախ կոմունիստներ, Ռուսաստանում գտնվելու ընթացքում և դրանից հետո քննադատում էին բոլշևիկյան քաղաքականությունը և Կրոնշտադտի ապստամբության ճնշումը: Երկուսն էլ գրել են զեկույցներ՝ իրենց Ռուսաստանյան փորձի վերաբերյալ՝ քննադատելով բոլշևիկների կողմից իշխանության յուրացումը։ Նրանք գտնում էին, որ մարքսիստական իշխանության մասին Բակունինի կանխատեսումները հաստատվեցին, և մարքսիստական պետության ղեկավարները դարձան նոր էլիտա։
 
[[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] ընթացքում բոլշևիկների հաղթանակը և ռուսաստանյան քաղաքացիական պատերազմը մեծ վնաս հասցրեցին միջազգային անարխիստական շարժումներին։ Շատ աշխատավորներ և ակտիվիստներ դիտարկում էին բոլշևիկների հաղթանակը որպես անարխիզմի և այլ սոցիալական շարժումների հաշվին կոմունիստական կուսակցությունների աճ։ Օրինակ, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, [[Աշխատանքի Համընդհանուր Կոնֆեդերացիա]]յի (CGT) և Աշխարհի Արդյունաբերական բանվորների խոշոր սինդիկալիստական շարժումների մասնակիցները լքեցին իրենց կազմակերպությունները և միացան [[Կոմունիստական Ինտերնացիոնալ]]ին։
 
1917-23 թվականների հեղափոխական ալիքին մասնակցում էին բազմաթիվ անարխիստ գործիչներ: Գերմանական հեղափոխության (1918-1919 թ) ընթացքում հիմնադրված Բավարական Սովետական Հանրապետությունում անարխիստներ [[Գուստավ Լանդաուեր]]ը, Սիլվիո Գեզելը և Էրիխ Մյուզամը առաջնորդ դիրք էին զբաղեցնում հեղափոխական խորհրդային կառույցներում։ Իտալիայում 1919-1920 թթ․ իրադարձությունների ընթացքում, որոնք հայտնի են Կարմիր երկամյակ (Biennio rosso) անունով, Իտալական Սինդիկալիստական Միություն անարխո֊սինդիկալիստական արհմիությունը «աճել էր, հասնելով 800,000 անդամի, իսկ Իտալական Անարխիստական Միության (20,000 անդամ և «Նոր մարդկություն» (Umanita Nova) օրաթերթը) ազդեցությունը աճում էր դրան համապատասխան․․․ Անարխիստներն առաջինն էին, ովքեր առաջարկում էին գրավել աշխատատեղերը»: [[Մեքսիկական հեղափոխություն (1910-1917)|Մեքսիկական հեղափախության]] ընթացքում հիմնվեց Մեքսիկական Լիբերալ Կուսակցությունը, որը անարխո֊կոմունիստ [[Ռիկարդո Ֆլորես Մագոն]]ի գլխավորությամբ 1910֊ականներին նախաձեռնեց լայնածավալ ռազմական գործողություններ` ուղղված կոնկրետ քաղաքների և շրջանների գրավմանը։
 
Փարիզում ռուսալեզու անարխիստ վտարանդիների կողմից հիմնվեց «Աշխատանքի գործ» (Дело труда) խումբը, որի մեջ էր մտնում նաև Նեստոր Մախնոն։ Նրանք եկան այն եզրահանգման, որ ի պատասխան բոլշեվիստական կառույցներին, անհրաժեշտ է ստեղծել կազմակերպվածության նոր ձևեր։ 1926թ․ գրվեց Անարխիստական Համընդհանուր Միության Կազմակերպչական Պլատֆորմ (Ծրագիր) խմբի մանիֆեստը։ Պլատֆորմիստական խմբերը ակտիվ են առ այսօր, օրինակ՝ Աշխատավորների Սոլիդարության Շարժումը Իռլանդիայում և Անարխիստ Կոմունիստների Հյուսիս֊Արևելյան Ֆեդերացիան Հյուսիսային Ամերիկայում։ Առաջ եկավ նաև, այսպես կոչված, «[[սինթետիկ անարխիզմ]]ը», որը հանդիսացավ պլատֆորմիզմի այլընտրանքը։ Այն փորձում էր միավորել տարբեր ուղությունների անարխիստներին «առանց ածականների անարխիզմի» սկզբունքների ներքո։ 1920֊ին այս ուղղության հիմնական կողմնակիցներն էին [[Վսեվոլոդ Վոլին]]ը և [[Սեբաստիան Ֆորե]]ն։ Այս սկզբունքներով են առաջնորդվում ժամանակակից Անարխիստական Ֆեդերացիաների Ինտերնացիոնալին անդամակցած ֆեդերացիաներն ու խմբերը աշխարհով մեկ։
 
== Ուղղություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անարխիզմ» էջից