«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 214.
1921 թվականին Բեռնարն իր վերջին ուղևորությունն է կատարել դեպի ֆրանսիական գավառները` խոսելով իր թատրոնի մասին ու ասմունքելով Ռոստանի բանաստեղծություններից: Դրանից մեկ տարի անց նա խաղացել է Ռոստանի մեկ այլ` ''La Gloire'' պիեսում, իսկ 1922 թվականին` Վերնեուիլի ''Régine Arnaud'' պիեսում: Նա շարունակել է զվարճացնել հյուրերին իր տանը: Այդ հյուրերից մեկը, ֆրանսիացի հեղինակ [[Գաբրիել Սիդոն Կոլեթ]]ը նկարագրել է, թե ինչպես էր Բեռնարը սուրճ հյուրասիրում. «Նուրբ ձեռքով առաջարկում էր գավաթը, դեռևս երիտասարդ աչքերում` ծաղկուն փայլ: Նա աննկարագրելի ցանկություն ուներ հմայելու, դեռևս հմայելու»{{Sfn|Skinner|1967|page=330}}
1922 թվականին նա սկսում է փորձել նոր պիես, որ կոչվում էր ''Un Sujet de Roman'': Վերջնական փորձի ժամանակ նա ուշաթափվում է և մեկ ժամով կոմայի մեջ է հայտնվում, երբ ուշքի է գալիս, միանգամից հարցնում է. «Ե՞րբ պետք է շարունակեմ»: Նա կազդուրվում էր մի քանի ամսի: Այնուհետև նա սկսում է նոր դեր պատրաստել. Կլեոպատրայի դերը [[Պիեռ Կոռնեյլ]]ի «Ռոդոգուն» պիեսում, նաև համաձայնում է նկարահանվել ֆիլմի համար, որտեղ նրան օրեկան առաջարկվում էր 10.000 ֆրանկ: Նա չափազանց թույլ էր ճամփորդելու համար, այսպիսով նրա տան սենյակներից մեկը հարմարեցված էր ֆիլմ նկարահանելու համար` տեսարաններով, լույսերով և տեսախցիկներով: Այնուամենայնիվ, 1923 թվականի մարտի 21-ին նա կրկին կորցնում է գիտակցությունը, և այլևս երբեք չի վերականգնվում: Բեռնարը մահանում է 1923 թվականի մատի 26-ին, ուրեմիայից: Թերթերը գրում էին, որ նա մահացել է «խախղ, առանց տանջվելու, իր որդու գրկում»<ref>{{cite news |title=Obituary: Mme. Sarah Bernhardt |work=North-China Herald |date=31 March 1923 |page=866}}</ref>: Հաջորդ օրը 30.000 մարդ էր եկել հիշատակի ու հարգանքի տուրք մատուցելու նրան, հազարավոր մարդիկ հավաքվել էին նրա թատրոնի մոտ` լռությամբ հարգելու դերասանուհու հիշատակը<ref>Wilson, Scott. ''Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons'', 3d ed.: 2 (Kindle Location 3687). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.</ref>: Նրա գերեզմանաքարին մակագրված է` «Բեռնար»{{Sfn|Skinner|1967|pages=330–333}}:
 
==Շարժանկարներ==
<gallery mode="packed" heights="250">
File:Scene from “Camille,” with Bernhardt in the Title Rôle.jpg|Բեռնարը ''Կամելիզարդ տիկինը'' ֆիլմում, Անդրե Կալմետի հետ (1911)
</gallery>
Բեռնարն առաջին դերասանուհիներից էր, որ սկսել է խաղալ [[կինոնկար|շարժանկար]]ներում: Առաջին նկարահանված ֆիլմը ցուցադրվել է 1895 թվականի դեկտեմբերի 28-ին, [[Լյումիեր եղբայրներ (այլ կիրառումներ)]]ի կողմից, [[Փարիզ]]ի Գրանդ Կաֆեում: 1900 թվականին Լյումեր եղբայրների համար նկարահանում արած օպերատորը` Կլեմենտ Մաուրիսը, մոտեցել է Բեռնարին ու խնդրել է նրան մի տեսարան նկարահանել նրա «[[Համլետ]]» բեմադրությունից: Ընտրվում է արքայազն Համլետի մենամարտի տեսարանը Լաերտի հետ, Համլետի դերում էր Սառա Բեռնարը:
Մաուրիսը միևնույն ժամանակ նաև ձայնագրել է խաղը, այսպիսով` ֆիլմը կարող էր ուղեկցվել նաև ձայնով: Փայտե թրերի բախման շառաչյունը բավականաչափ բարձր ու իրական չէր, այսպիսով, Մաուրիսը սրերի բախման տեսարանում ձայնագրում էր իր հետ բերած մետաղների բախման ձայնը: Մաուրիսի 2 րոպեանոց ավարտուն ֆիլմը` «Համլետի մենամարտը», հանրությանն է ներկայացվել [[Համաշխարհային ցուցահանդես (1900)|Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին]], 1900 թվականի ապրիլի 14-նոյեմբերի 12-ը: Կարճ ֆիլմը ցուցահանդեսի ամենահայտնի ժամանցներից մեկն էր{{Sfn|Tierchant|2009|pages=282–283}}: Ձայներիզների վրա ձայնի որակը շատ թույլ էր, այսպիսով այս մեթոդը երբեք կոմերցիոն հաջողության չհասավ: Այնուամենայնիվ, նրա ֆիլմը համարվում է առաջին ձայնային ֆիլմերից մեկը<ref>{{cite web|url=http://www.isntlifeterrible.com/labels/film%20preservation.html|title=Filming Shakespeare With And Without Words In Settings Familiar And Unfamiliar|accessdate=18 October 2007|archiveurl=https://web.archive.org/web/20071030131421/http://www.isntlifeterrible.com/labels/film%20preservation.html |archivedate=30 October 2007}}</ref>:
8 տարի անց Բեռնարը նկարահանվում է իր երկրորդ` ''The assassination of the Duke de Guise'' ֆիլմում: Այս ֆիլմը 20 րոպե տևողություն ուներ, գրվել էր Հենրի Լեվեդանի կողմից, Բեռնարի հետ խաղում էին ևս երեք հայտնի դերասաններ` Հենրի Լե Բագրին, Ալբերտ Լամբերտն ու Գաբրիել Ռոբինը, բոլորն էլ` [[Կոմեդի Ֆրանսեզ]]ի դերասաններ: Ֆիլմը համր էր, որևէ գործողություն չէր կատարվում, և դերասանների շարժումներն ու մնջախաղը շատ տարօրինակ էին նայվում: Ֆիլմը դիտելուց հետո Բեռնարը հարցրել է ինքն իրեն, թե ի՞նչն է փչացրել ֆիլմը: Նա լրագրողներին ասել է. «Կարծում եմ` ահավոր է, որ նրանք նկարահանել են ամեն ինչ, բացառությամբ ամենագեղեցիկը` խոսքերը»{{Sfn|Tierchant|2009|page=318}}:
Նրա հաջորդ ֆիլմը` ըստ «Կամելիազարդ տիկինը» վեպի, նկարահանվել է իր խաղընկերոջ և սիրեկանի` Լուո Տելեգանի հետ: Ֆիլմը հաջողություն է ունեցել [[ԱՄՆ]]-ում և [[Ֆրանսիա]]յում, երիտասարդ ֆրանսիացի արվեստագետ և հետագայում սցենարիստ [[Ժան Կոկտո]]ն գրել է. «Ո՞ր դերասանուհին կարող է ավելի լավ սիրեցյալի դեր խաղալ այդ ֆիլմում, քան նա: Ոչ ոք»{{Sfn|Tierchant|2009|page=318}}: Բեռնարն այս ֆիլմից 30.000 դոլար է ստացել:
Սրանից քիչ անց նա Տելեգանի հետ ևս մեկ ֆիլմում է նկարահանվել:
1912 թվականի ամերիկացի սկսնակ պրոդյուսեր Ադոլֆ Ցուկորը ժամանել է [[Լոնդոն]] և նկարահանել նրա խաղը ''Թագուհի Էլիզաբեթ'' պիեսում{{Sfn|Skinner|1967|pages=308–310}}: Այն ձայն չուներ, և Ցուկորն այն ավելի գրավիչ դարձնելու համար ձեռքով գույներ է ավելացրել` դարձնելով այն առաջին գունավոր ֆիլմերից մեկը: «Էլիզաբեթ թագուհու սերերը» ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է 1912 թվականի հուլիսի 12-ին, [[Նյու Յորք]]ի [[Լիցեյական թատրոն (Բրոդվեյ)|Լիցեյական թատրոնում]] և ֆինանսական հաջողություն է ունեցել: Ցուկորը ֆիլմում ներդրել էր 18.000 դոլար և վաստակել է 80.000 դոլար: Սա նրան հնարավորություն է տվել հիմնել Famous Players Film Company-ն, որը հետագայում դարձել է [[Paramount Pictures]]ը{{Sfn|Tierchant|2009|pages=318–19}}:
Բեռնարը նաև գլխավոր դեր է խաղացել երկու վավերագրական ֆիլմերում, որոնցից մեկը` ''Sarah Bernhardt à Belle-Isle'' (1912) ֆիլմը պատմում էր նրա առօրյայի մասին իր տանը: Մահից մի քանի շաբաթ առաջ, 1923 թվականին, նա ծրագրում էր նկարահանել մեկ այլ ֆիլմ իր տանը, որի ռեժիսորը պետք է լիներ Սաշա Գիթրին: Նա ասել էր լրագրողներին. «Նրանք ինձ յուրաքանչյուր օրվա համար 10.000 ֆրանկ են վճարում և ծրագրում են նկարահանումներն ավարտել յոթ օրում: Հաշվե՛ք, սրանք ամերիկյան թվեր են, և ես ստիպված չեմ լինի անցնել Ատլանտյանը: Այս գներով ես պատրաստ եմ խաղալ նրանց նկարահանած ցանկացած ֆիլմում»{{Sfn|Tierchant|2009|page=350}}: Սակայն նա մահանում է հենց ֆիլմի նկարահանումների սկզբին{{Sfn|Skinner|1967|page=332}}:
 
==Նշանավոր դերեր բեմում և ֆիլմերում==
{{main|Սառա Բեռնարի խաղացած դերեր}}
 
==Սառա Բեռնարի գրած գրքեր==
 
* ''Dans les nuages, Impressions d'une chaise'' (1878)
* ''L'Aveu, drame en un acte en prose'' (1888)
* ''Adrienne Lecouvreur, drame en six actes'' (1907)
* ''Ma Double Vie'' (1907), translated as ''My Double Life: Memoirs of Sarah Bernhardt'' (1907), William Heinemann
* ''Un Cœur d'Homme, pièce en quatre actes'' (1911)
* ''Petite Idole'' (1920; as ''The Idol of Paris'', 1921)
* ''{{lang|fr|L'Art du Théâtre: la voix, le geste, la prononciation, etc.}}'' (1923; as ''The Art of the Theatre'', 1924)
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
===Օգտագործված աշխատանքներ===
{{DEFAULTSORT:Բեռնար, Սառա}}
*{{cite book|ref=harv|last=Bernhardt|first=Sarah|title=Ma double vie|year=2000|publisher=LIbretto|location=Paris|language=French|isbn=978-2-7529-0750-9}}
[[Կատեգորիա:Թատերական գործիչներ այբբենական կարգով]]
*{{cite book|ref=harv|last=Bernhardt|first=Sarah|title=L'art du théâtre|year=2017|language=French|location=Paris|isbn=979-10-95066-08-8}}
[[Կատեգորիա:Ֆրանսիացի դերասանուհիներ]]
*{{cite book|ref=harv|title=The Divine Sarah: A Life of Sarah Bernhardt|year=1991|publisher=Knopf|location=New York |last1=Gold |first1=Arthurv|last2=Fizdale |first2=Robert |lastauthoramp=yes |isbn=0394528794}}
[[Կատեգորիա:Փարիզ քաղաքում ծնվածներ]]
*{{cite book|ref=harv|last=Gottlieb|first=Robert|title=Sarah: The Life of Sarah Bernhardt|year=2010|publisher=Yale University Press|isbn=978-03-0019-2599}}
*{{cite book|ref=harv|title=Madame Sarah|last=Skinner|first=Cornelia Otis|publisher=Houghton-Mifflin|year=1967|location=New York}}
*{{cite book|ref=harv|title=Sarah Bernhardt- Madame Quand même|last=Tierchant|first=Hélène |year=2009|publisher=SW Télémaque|location=Paris|isbn=978-2-7533-0092-7}}
*{{cite book|ref=harv |last=Snel |first=Harmen|title=The Ancestry of Sarah Bernhardt; a Myth Unravelled|place= Amsterdam|publisher =[[Joods Historisch Museum]] |year= 2007|isbn= 978-90-802029-3-1}}
 
==Այլ գրականություն==
* Brandon, Ruth. ''Being Divine: A Biography of Sarah Bernhardt''. London: Mandarin, 1992.
* Duckett, Victoria. "Seeing Sarah Bernhardt: Performance and Silent Film." University of Illinois Press, 2015. {{ISBN|978-0-252-08116-3}}.
* Garans, Louis, ''Sarah Bernhardt: itinéraire d'une divine'', Éditions Palatines, 2005, {{ISBN|978-2911434433}}
* Léturgie, Jean and Xavier Fauche: ''Sarah Bernhardt'', [[Lucky Luke]] (49). Dupuis, 1982.
* Lorcey, Jacques. ''Sarah Bernhardt, l'art et la vie'', [[Paris]] : Éditions Séguier, 2005. 160 pages. Avec une préface d'Alain Feydeau. {{ISBN|2-84049-417-5}}.
* Ockmann, Carol and Kenneth E. Silver. ''Sarah Bernhardt: The Art of High Drama'' New York: Yale University Press, 2005
 
==Արտաքին հղումներ==
{{wikiquote}}
{{commons|Sarah Bernhardt}}
{{Wikisource1911Enc|Bernhardt, Sarah}}
Բեռնարի ներկայացումների ձայնագրությունն.
* [https://www.youtube.com/watch?v=Mp_v_dP8s-8 Բեռնարը Համլետի դերում, Լաերտի հետ մենամարտի տեսարանը (առանց նախնական ձայնագրության)] (1900) (YouTube)
* [https://www.youtube.com/watch?v=RbYnGJQ-ku0 "La Reine Élisabeth'' ֆիլմի տեսահոլովակը] (1912) YouTube
* [http://cylinders.library.ucsb.edu/search.php?queryType=%40attr+1%3D1016+&query=sarah+bernhardt Sarah Bernhardt cylinder recordings], from the Cylinder Preservation and Digitization Project at the University of California, Santa Barbara Library.
 
Այլ հղումներ.
* [https://web.archive.org/web/20080110002201/http://www.templeresearch.eclipse.co.uk/sarah/Sarah.htm The Sarah Bernhardt Pages]
* {{Gutenberg author |id=Bernhardt,+Sarah | name=Sarah Bernhardt}}
* [http://www.bris.ac.uk/theatrecollection/search/people_sub_plays?forename=Sarah&surname=BERNHARDT&job=Actor&pid=13624&image_view=Yes&x=19&y=17 Performances in Theatre Archive University of Bristol]
* [http://research.hrc.utexas.edu:8080/hrcxtf/view?docId=ead/00184p1.xml&query=bernhardt,%20sarah&query-join=and Sarah Bernhardt Collection] at the Harry Ransom Center at the University of Texas at Austin.
* [http://film.virtual-history.com/person.php?personid=2013 Bibliography]
* [http://jwa.org/encyclopedia/article/bernhardt-sarah Sarah Bernhardt] Jewish Women's Archive
* {{YouTube|D6oJaHDWftk|Salome!! Sarah Bernhardt, Oscar Wilde, and the Drama of Celebrity}}, Video Lecture by Professor Sharon Marcus
* [http://archives.nypl.org/the/22445 Elie Edson press files on Sarah Bernhardt, 1910–1911], held by the Billy Rose Theatre Division, New York Public Library for the Performing Arts