«Գանիմեդ (արբանյակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 143.
| նկարագրություն = Գանիմեդի վրայի բևեռափայլեր, այս շերտերի տեղաշարժը կարող է ցույց տալ ընդերքային օվկիանոսի գոյությունը։}}
 
Գանիմեդի հաստատուն մագնիսական մոմենտը ստեղծում է փոքր [[մագնիսոլորտ]] ներփակված Յուպիտերի մագնիսոլորտի մեջ։ Արբանյակը միակն է Արեգակնային համակարգի արբանյակների մեջ, որն ունի մագնիսոլորտ<ref name="Kivelson1997" />։ Մագնիսոլորտի տրամագիծը կազմում է 4 - 5 ''R''<sub>G</sub> (''R''<sub>G</sub> = 2631,2 կմ).<ref name="Kivelson1998" />։ Գանիմեդի մագնիսոլորտը ունի փակ դաշտի գծերի շրջան, որը տեղակայված է 30° լայնությունից ներքև, որտեղ [[լիցքավորված մասնիկ]]ները ([[էլեկտրոն]]ներ և [[իոն]]ներ) գտնվում են «թակարդում», այսպիսով ստեղծելով [[ռադիացիոն գոտի]]<ref name="Kivelson1998" />։ Մագնիսոլորտում պարփակված ինոնների մեծամասնությունը կազմում են իոնացված [[թթվածին]] - O<sup>+</sup><ref name="Eviatar2001" />, որը համապատասխանում է Գանիմեդի նոսր թթվածնային մթնոլորտին։ Բևեռային շրջաններում, 30° լայնությունից վեր, մագնիսական դաշտի գշերը բաց են և միացնում են Գանիմեդի մագնիսական դաշտը Յուպիտերի [[իոնոսֆերա]]յին<ref name="Kivelson1998" />։ Այս շրջաններում գրանցվել են բարձր էներգիայով (տասնյակ և հարյուրավոր [[կիլոէլեկտրոնվոլտ]]) էլեկտրոններ և իոններ<ref name="Paranicas1999" />, որոնք կարող են առաջացնել [[բևեռափայլ]]եր, որոնք և դիարկվելդիտարկվել են արբանյակի բևեռների մոտ<ref name="Feldman2000" />։ Ծանր իոնները շարունակաբար նստում են Գանիմեդի բեևեռային մակերևույթների վրա, ներթափանցելով և մուգացնելով սառույցը<ref name="Paranicas1999" />։
 
Գանիմեդի մագնիսոլորտի և Յուպիտերի [[պլազմա (ֆիզիկա)|պլազմայի]] փոխազդեցությունը շատ նման է [[արևային քամի|արևային քամու]] և Երկրի մագնիսոլորտի փոխազդեցությանը<ref name="Kivelson1998" /><ref name="Volwerk1999" />։ Պլազման պտտվում է Յուպիտերի պտույտին համընթաց և հարվածում է Գանիմեդի հետնային կիսագնդին նույն ձևով ինչպես արևային քամին հարվածում է Երկրի մագնիսոլորտին։ Հիմնական տարբերությունը պլազմայի հոանքի արագությունն է, որը [[գերձայնային արագություն|գերձայնային]] է Երկրի դեպքում և [[Ձայնի արագություն|նախաձայնային]] է Գանիմեդի մոտ։ Քանի որ արագությունները չեն գերազանցում ձայնի արագությանը Գանիմեդի հետնային կիսագնդի մոտ չի [[հարվածային ալիք]] առաջանում<ref name="Volwerk1999" />։