«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 208.
Նա վերադառնում է Փարիզ 1916 թվականին և երկու կարճ ֆիլմ է նկարահանում հայրենասիրական թեմայով, մեկը` Ժաննա դ'Արկի պատմության թեմայով, իսկ մյուսը կոչվել է ''Ֆրանսիայի մայրերը'': Դրանից հետո նա կատարել է իր վերջին ամերիկյան ուղևորությունը:
Չնայած գերմանական սուզանավերի սպառնալիքին` նա անցել է [[Ատլանտյան օվկիանոս]]ն ու շրջագայել է Միացյալ Նահանգներում` ներկայացումներ խաղալով հիմնական քաղաքներում, այդ թվում` Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում: Բեռնարի մոտ ուրեմիա են ախտորոշել, և նա պետք է երիկամների շտապ վիրահատություն տաներ: Նա մի քանի ամիս կազդուրվում էր Կալիֆորնիայում, Լոնգ Բիչում` կարճ պատմվածքներ ու նովելներ գրելով ֆրանսիական ամսագրերի համար: 1918 թվականին նա վերադառնում է Նյու Յորք և դեպի Ֆրանսիա տանող նավ է նստում: Բեռնարը Բորդո է հասնում 1918 թվականի նոյեմբերի 11-ին, այն օրը, երբ Առաջին աշխարհամարտը դադարեցնելու զինադադար է ստորագրվում{{Sfn|Skinner|1967|pages=326-327}}:
 
==Վերջին տարիներ (1919–1923)==
[[File:Sarah Bernhardt1.jpg|thumb|Բեռնարը 1922 թվականին]]
1920 թվականին Բեռնարը վերսկսում է ներկայացումներն իր թատրոնում` սովորաբար որոշ տեսարաններ խաղալով հաջողված դասական գործերից, որոնք չէին պահանջում շատ շարժումներ: Նա կանգնում էր` մեկ ոտքի վրա հավասարկշռությունը պահելով և շարժումներով անելով մեկ ձեռքով: Նա գլխավոր դեր է տարել նաև մեկ նոր` «Դանիել» պիեսում, որ գրել էր նրա խորթ թոռը, դրամատուրգ Լուիս Վերնեուիլը: Նա խաղացել է պիեսի տղամարդու գլխավոր դերը, սակայն հայտնվել է միայն երկու գործողություններում: Նա այս և այլ հայտնի ներկայացումներ խաղացել է դեպի Եվրոպա կատարած իր շրջագայության ժամանակ: Բրիտանիա կատարած վերջին ուղևորության ժամանակ նա հատուկ ներկայացում է խաղացել Մարի թագուհու համար, դրանից հետո ներկայացումներ է խաղացել բրիտանական գավառներում<ref>{{cite web | url=http://fortnightlyreview.co.uk/2011/03/sarah-bernhardt-in-london-the-best-of-samaritans/| title=Sarah Bernhardt in London, best of all possible Samaritans| author=Croxton, Arthur | work=The Fortnightly Review, fortnightlyreview.co.uk| date=26 March 2011}}</ref>:
1921 թվականին Բեռնարն իր վերջին ուղևորությունն է կատարել դեպի ֆրանսիական գավառները` խոսելով իր թատրոնի մասին ու ասմունքելով Ռոստանի բանաստեղծություններից: Դրանից մեկ տարի անց նա խաղացել է Ռոստանի մեկ այլ` ''La Gloire'' պիեսում, իսկ 1922 թվականին` Վերնեուիլի ''Régine Arnaud'' պիեսում: Նա շարունակել է զվարճացնել հյուրերին իր տանը: Այդ հյուրերից մեկը, ֆրանսիացի հեղինակ [[Գաբրիել Սիդոն Կոլեթ]]ը նկարագրել է, թե ինչպես էր Բեռնարը սուրճ հյուրասիրում. «Նուրբ ձեռքով առաջարկում էր գավաթը, դեռևս երիտասարդ աչքերում` ծաղկուն փայլ: Նա աննկարագրելի ցանկություն ուներ հմայելու, դեռևս հմայելու»{{Sfn|Skinner|1967|page=330}}
1922 թվականին նա սկսում է փորձել նոր պիես, որ կոչվում էր ''Un Sujet de Roman'': Վերջնական փորձի ժամանակ նա ուշաթափվում է և մեկ ժամով կոմայի մեջ է հայտնվում, երբ ուշքի է գալիս, միանգամից հարցնում է. «Ե՞րբ պետք է շարունակեմ»: Նա կազդուրվում էր մի քանի ամսի: Այնուհետև նա սկսում է նոր դեր պատրաստել. Կլեոպատրայի դերը [[Պիեռ Կոռնեյլ]]ի «Ռոդոգուն» պիեսում, նաև համաձայնում է նկարահանվել ֆիլմի համար, որտեղ նրան օրեկան առաջարկվում էր 10.000 ֆրանկ: Նա չափազանց թույլ էր ճամփորդելու համար, այսպիսով նրա տան սենյակներից մեկը հարմարեցված էր ֆիլմ նկարահանելու համար` տեսարաններով, լույսերով և տեսախցիկներով: Այնուամենայնիվ, 1923 թվականի մարտի 21-ին նա կրկին կորցնում է գիտակցությունը, և այլևս երբեք չի վերականգնվում: Բեռնարը մահանում է 1923 թվականի մատի 26-ին, ուրեմիայից: Թերթերը գրում էին, որ նա մահացել է «խախղ, առանց տանջվելու, իր որդու գրկում»<ref>{{cite news |title=Obituary: Mme. Sarah Bernhardt |work=North-China Herald |date=31 March 1923 |page=866}}</ref>: Հաջորդ օրը 30.000 մարդ էր եկել հիշատակի ու հարգանքի տուրք մատուցելու նրան, հազարավոր մարդիկ հավաքվել էին նրա թատրոնի մոտ` լռությամբ հարգելու դերասանուհու հիշատակը<ref>Wilson, Scott. ''Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons'', 3d ed.: 2 (Kindle Location 3687). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.</ref>: Նրա գերեզմանաքարին մակագրված է` «Բեռնար»{{Sfn|Skinner|1967|pages=330–333}}:
 
== Ծանոթագրություններ ==