«Մասշտաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Մասշտաբ''' ({{lang-de|Masstab}}), թվային հարաբերություն, որը ցույց է տալիս, թե քարտեզի կամ հատակագծի վրա պատկերված օբյեկտը քանի անգամ է փոքրացված իրական չափերից։ Եթե այդ հարաբերությունը արտահայտվում է վերացական [[թիվ|թվով]], կոչվում է թվային մասշտաբ։ Այն արտահայտվում է կոտորակով, որի [[համարիչ]]ը հավասար է մեծության միավորին, իսկ [[հայտարար]]ը ցույց է տալիս, թե պատկերվող տարածության [[գիծ]]ը քանի անգամ է փոքրացված։ Գծի [[երկարություն]]ը չափելու համար կազմվում է գծային մասշտաբ։ Վերջինը հավասար միավորների ([[միլիմետր|մմ]]-երի, [[սանտիմետր|սմ]]-երի) բաժանված ուղիղ գիծ է, որի թվերը ([[մետր|մ]], [[կիլոմետր|կմ]]) ցույց են տալիս, թե այդ միավորներից յուրաքանչյուրը իրականում քանի կմ-ի կամ մ-ի է հավասար։<ref>Մ. Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996 թ.</ref>։
 
Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
 
Մեծ տարածքները’ ամբողջ երկրագունդը, մայրցամաքները, հարթավայրերը կամ լեռնաշղթաները, մանրամասն պատկերել հնարավոր չէ: Այդ դեպքում պատկերում են միայն խոշոր և կարևոր օբյեկտները: Այդպիսի պատկերը քարտեզն է:
 
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է’ որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
 
Պարզ է, որ հատակագծի կամ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել: Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ է փոքրացված (տասը, հազար, միլիոն), ցույց է տալիս տվալ քարտեզի կամ հատակագծի մասշտաբը:
 
Այսպիսով’ մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
 
Եթե քարտեզի վրա գրված է 1:1 000 000, դա նշանակում է, որ այդ քարտեզի վրա պատկերված 1 սմ հեռավորությամբ երկու կետերի իրական հեռավորությունը 1000000 սմ (10 կմ) է:
 
Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվելով քարտեզի մասշտաբից’ հաշվել որևէ երկու կետերի հեռավորությունը: Չափում ենք քարտեզի կամ հատակագծի վրա այդ կետերի հեռավորությունը և այն բազմապատկում մասշտաբով:
 
Բոլոր հատակագծերն ու քարտեզներն ունեն ոչ միայն մասշտաբ, այլև հատուկ պայմանական նշաններ, որոնք օգտագործվում են ճահիճ, անտառ, ավազային անապատ, օգտակար հանածոյի հանքավայր, երկաթուղի, քաղաք և այլ օբյեկտներ պատկերելու համար: Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մասշտաբ» էջից