«Քուրդ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
==Գործունեությունը==
Արարատյան կողմնակալության հիմնադիր [[Վաչե Ա]]-ի որդին և հաջորդը վիմագիր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է [[Վաչե Ա]]-ի [[Կեչառիս]]ի վանական համալիրի [[1213]] թ-ի նվիրատվական արձանագրությունում: [[1221]] թ-ին եղել է կողմնակալության ամիրի պաշտոնում և համագահակալել է հոր հետ: Այս պաշտոնի իրավասությունն է եղել կողմնակալության ներքին կյանքի, առևտրականների և արհեստավորների նկատմամբ վերահսկողությունը, հարկահավաքի կարգավորումը, զորահավաքը, ինչպես նաև թշնամական հարձակումների ժամանակ բնակչության ուժերի կազմակերպումը: [[1230]]-ական թթ-ի սկզբին փոխարինել է հորը: [[1236]] թ-ին հայ մյուս ավատատեր իշխանների նման հպատակվել է մոնղոլ զորավար Չարմաղանին, մնացել է իր պաշտոնում և իր զորագնդով մասնակցել է մոնղոլների արշավանքներին: Այս արշավանքի ընթացքում [[1236]] թ-ին Սումրառի-[[Սուրմալու]]յում գերությունից ազատել է Մարկոս արքեպիսկոպոս Սուրմառեցուն: Մոնղոլների կողմից [[Ամբերդ]]ի ավերումից հետո մայրաքաղաք է դարձրել [[Նիգ]]-[[Ապարան]] գավառի Վարդենիս գյուղը` այստեղ կառուցելով պարսպափակ երկհարկանի պալատ: Մոնղոլ տիրակալների հետ ունեցած կապերի շնորհիվ մեծ հեղինակություն է ունեցել և իր ժամանակակիցներից անվանել է ,,մեծ,, իշխան: Ազդեցիկ էին նրա բարեկամական կապերը հայ իշխանական տների հետ: Ինքն ամուսնացել էր [[Դսեղ]]ի Մամիկոնյան-Համազասպյան Մարծպան իշխանի դստեր` [[Խորիշահ]]ի հետ, որդիներից Հասանին ամուսնացրել էր Ուքանանց տոհմից Արուս խաթունի հետ, դստերը` [[Մամքան]]ին կնության էր տվել [[Խաչեն]]ի [[Դոփյաններ]]ի իշխանական տան [[Ծար]]ա ճյուղից [[Հասան Բ]] իշխանին: Սրանով պիտի բացատրվի այն փաստը, որ [[1254]] թ-ին մոնղոլների հետ պայմանագիր կնքելու նպատակով [[Կարակորում]] մեկնած [[Կիլիկյան Հայաստան]]ի թագավոր [[Հեթում Ա]]-ն մեկնելիս և [[1255]] թ-ին վերադառնալիս մի քանի ամսով հյուրընկալել է նրա Վարդենիս գյուղի դղյակում: Պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի]]ն գրել է, որ այդ օրերին [[Արևելյան Հայաստան]]ի և անգամ [[Վրաստան]]ի շատ իշխանավորներ են եղել Վարդենիսի դղյակում: 1250-ական թվականների վերջերին նրա հետ համագահակալել է երկրորդ որդին` Վաչե Բ-ն: Սակայն վերջինս [[1261]]/[[1262]] թթ-ի միջև անակնկալ մահացել է և հոր հետ համագահակալել է հաջորդ որգին` Հասանը: Քուրդ Ա-ի մասին վերջին հիշատակությունը կատարել են նրա հյուրերը, հայ մշակույթի հայտնի դեմքեր [[Գևորգ Սկևռացի]]նՍկևռացին /[[1267]] թ./ և [[Վարդան Արևելցի]]ն /[[1268]] թ./, որոնք այդ ժամանակ գործել են կողմնակալության մշակութային կենտրոններում` [[Թեղենյաց վանք]]ում և [[Սաղմոսավանք]]ում: Պատմիչ [[Զաքարիա Սարկավագ]]ը գրել է, որ կյանքի վերջին տարիներին թողել է աշխարհիկ իշխանությունը և մտել է [[Սևանի վանք]]: Այստեղ էլ նրա պատվերով պատրաստվել է [[Սևանի վանք]]իվանքի դուռը:
 
==Շինարարական և մշակութային գործունեությունը==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քուրդ_Ա» էջից