«Ժաքլին Քենեդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 26.
'''Ժաքլին Քենեդին''' ({{ԱԾ}}), 1961-1963 թթ եղել է [[ԱՄՆ]]-ի առաջին տիկինը։ Ստացել է լրագրողի մասնագիտություն։ [[1953]] թ.-ին նա ամուսնանում է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ [[Ջոն Ֆիցջերալդ Քենեդի|Ջոն Քենեդու]] հետ։ 1960-ակամ թվականներին ամերիկացիները նրան համարում էին իրենց ազգային արժեքը։ Նա խորհրդանիշ էր և լեգենդ, պաշտելի էր և սիրելի։ Սակայն նրա ամուսնական կյանքը դյուրին չէր։ Երբ [[1963]] թ.-ին սպանում են [[Ջոն Ֆիցջերալդ Քենեդի|Ջոն Քենեդու]]ն Ժաքլինը երկար չի ողբում և արդեն [[հոկտեմբերի 20]]-ին ամուսնանում է [[Արիստոտել Օնասիս]]ի հետ։ Այդ ամուսնությունը նրանց երջանկություն չի պարգևում, և որոշ ժամանակ անց նրանցից յուրաքանչյուրը դրսում արկած էր որոնում։ Ժաքլինի սիրային արկածների հերոսներն էին [[Ֆրենկ Սինատրա]]ն, հայտնի լրագրող [[Փիթեր Հեմիլլ]]ը, գործարար [[Մորիս Թեմփլսմեն]]ը և այլն։ Օնասիսի մահից հետո Ժաքլինին մնացած մեծ հարստությունը հնարավորություն տվեց հետագայում ևս ցոփ ու շվայտ կյանք վարելու։ 64 տարեկան հասակում նրա մոտ հայտնաբերվեց ավշային համակարգի քաղցկեղ։ Ժաքլին Քենեդին վախճանվեց [[1994]] թ.-ի [[մայիսի 19]]-ին։ Թաղված է ամուսնու կողքին։
 
== Մանկություն, պատանեկություն ==
Ժակլին Բուվյեն ծնվել է 1929 թ. հուլիսի 28-ին Նյու Յորքի Սաութհեմփթոն արվարձանում, միջնորդ Ջոն Բուվյե III-ի և Ջանետ Նորթոն Լիի ընտանիքում։ Մոր ընտանիքը ուներ իռլանդական ծագում, իսկ հոր ընտանիքը՝ ֆրանսիական և անգլիական։ 1933 թ. ծնվեց նրա քույրը՝ Քերոլայն Լին։ Ժակլինի ծնողները ամուսնալուծվել են 1940 թ. և նրա մայրը 1942 թ. ամուսնացել է միլիոնատեր, Standard Oil –ի ժառանգորդ՝ Հյու Օչինկլոսի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են երկու երեխաներ. Ջանեթ և Ջեյմս Օչինկլոսները։ Վաղ տարիքում Ժակլինը եղել է անգերազանցելի ձիավար եւ ձիավարությունը մնում է իր ողջ կյանքի, ընթացքի կիրքը։ Որպես երեխա, նա նաև սիրում էր նկարչությունը, կարդալը, լակրոս։
 
== Կրթություն ==
Ժակլինը սովորել է Holton-Arms School-ում, Մերիլենդում (1942-1944) և տիկին Պորտերի դպրոցում, որը գտնվում է Ֆարմինգթոնում, Կոնեկտիկուտ նահանգում (1944-1947)։ 1947 թ. Բուվյեն ընդունվել է Վասսար-քոլեջ (Պաուկիպսի, Նյու Յորք)։ Սովորելով նախավերջին տարին, մեկնել է Փարիզ, որպեսզի կատարելագործի ֆրանսերենը, շփվի եվրոպական մշակույթի և գրականության հետ, արտասահմանում ուսուցում ստանալու ծրագրով։ Վերադառնալով ԱՄՆ, նա սովորում է Ջորջ Վաշինգտոն համալսարանում (Վաշինգտոն)։ 1951 թ. նա ստացել է արվեստի բակալավրի ֆրանսիական գրականության դիպլոմ։ Համալսարանի ավարտելուց հետո քրոջ՝ Քերոլայն Լիի հետ մեկնում են Եվրոպա ճամփորդության, որտեղ իր քրոջ հետ համատեղ գրել է միակ ինքնակենսագրական գիրքը «Մի յուրահատուկ ամառ»: Դա միակ հրատարակությունն է, որտեղ կան նրա նկարները։ Համալսարանը ավարտելուց հետո Ժակլինը դարձել է The Washington Times-Herald օրաթերթի թղթակիցը։ Նա պետք էր սրամիտ հարցեր տար փողոցում պատահականորեն ընտրված մարդկանց և նկարեր նրանց։ Բուվյեն հետագայում շարունակում է ուսումը՝ ԱՄՆ-ի Պատմությունը, Ջորջթաուի համալսարանում (Վաշինգտոն)։
 
== Ջոն Քենեդու հետ ամուսնությունը։Ընտանիքը'''ամուսնությունը։ Ընտանիքը ==
1952 թ. մայիսին Ժակլին Բուվյեն և Ջոն Քենեդին պաշտոնապես ներկայացվել են միմյանց՝ ընկերների կողմից կազմակերպված ճաշկերույթին։ Նրանք սկսեցին հանդիպել և հունիսի 25, 1953 թ. հայտարարեցին իրենց նշանադրության մասին։ Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 1953 թ. սեպտեմբերի 12-ին Նյուպորտի (Ռոդ-Այլենդ նահանգ) Սուրբ Մարիամ եկեղեցում։ Արարողությունը կատարել է Բոստոնի արքեպիսկոպոս Ռիչարդ Կուշինգը, որին մասնացել են մոտ 700 ընկերներ և բարեկամներ և 1200 հոգի Ժակլինի հայրենի տանը՝ Համերսմիթ –Ֆարմում։ Նորապսակները իրենց մեղրամիսը անցկացրին Ակապուլկոյում, իսկ հետո բնակվել են իրենց նոր տանը Մակլինում, Վիրջինիա։ Ընտանեկան կյանքը մշտապես ստվերում է եղել ամուսնու փոփոխությունների պատճառով։ Առաջին հղիությունը Ժակլինի մոտ ձախողվեց 1956 թ. օգոստոսի 23-ին, արյունահեղության և վաղաժամկետ ծննդյան պատճառով, ծնվեց մեռած աղջիկ։ Նույն տարում, զույգը վաճառում է իրենց տունը եւ տեղափոխվում Նորթ-Սթրիթի իրենց առանձնատունը Ջորջթաունում։ 1957 թ. նոյեմբերի 27-ին ծնվում է շատ սպասված դուստրը՝Քերոլայն Բուվյե Քենեդին։ 1960 թ. Երախտագիտության օրը ծնվում է նրանց որդին Ջոն Ֆիտջերալդ Քենեդի կրտսերը։ Երեք տարի հետո, 1963 թ. օգոստոսի 7-ին, Ժակլինին տեղափոխեցին հիվանդանոց առողջության վատթարացման պատճառով և ժամկետից շուտ կեսարիանով ծնվում է Պատրիկ Բուվյե Քենեդին։ Երկու օր հետո, 1963 թ. օգոստոսի 9-ին, Պատրիկը մահանում է շնչառական հյուծման սինդրոմի պատճառով։
 
== Երեխաները ==
* Առաբելլա Քենեդի (1956 թ. օգոստոսի 23—1956 թ. օգոստոսի 23)
* Քերոլայն Բուվյե Քենեդի (ծն. 1957 թ. նոյեմբերի 27)։ Ամուսնացել է Էդվին Շլոսբերգի հետ։ Զույգը ունի երկու դուստր և մեկ որդի։ Նա Ժակլինի և Ջոնի վերջին վերապրած երեխան է։