«Վաշինգտոն ԿՇ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 171.
 
Վաշինգտոնի տարածքը հյուսիսում սահմանափակված է Հյուսիսային փողոցով (1890 թվականին անվանակոչվել է Ֆլորիդայի պողոտա), արևմուտքում` Ռոկ Կրիկով և արևելքում` Անակուսիա գետով: Վաշինգտոնի փողոցային ցանցը հնարավորինս ընդարձակվել է ամբողջ շրջանում` սկսած 1888 թվականից<ref> Laws relating to the permanent system of highways outside of the cities of Washington and Georgetown. Washington, D.C.: Government Printing Office. 1908. p. 3.</ref>: Ջորջթաունի փողոցները վերանվանվել են 1895 թվականին: Հատուկ ուշադրության են արժանի որոշ փողոցներ, օրինակ` Փենսիլվանիայի պողոտան, որը Սպիտակ տունը միացնում է Կապիտոլիումին և K փողոցին, որտեղ տեղակայված են լոբիստական մի շարք խմբավորումների գրասենյակները<ref>Birnbaum, Jeffrey H. (June 22, 2005). "The Road to Riches Is Called K Street". The Washington Post. p. A01. Retrieved June 17, 2008.</ref>: Վաշինգտոնում հաշվվում է 177 դեսպանատուն, որոնք կազմում են մոտավորապես 297 շենք. դրանք գտնվում են 1.600 բնակելի տների շրջանից դուրս, որոնք պատկանում են այլ երկրների: Դրանցից շատերը գտնվում են Մասաչուսեթս պողոտայի շրջանում, որը ոչ պաշտոնապես հայտնի է որպես Ռոու դեսպանություն<ref>Van Dyne, Larry (February 1, 2008). "Foreign Affairs: DC's Best Embassies". Washingtonian Magazine. Retrieved June 17, 2012.</ref>:
 
=== Ճարտարապետություն ===
[[Պատկեր:WhiteHouseSouthFacade.JPG|300px|մինի|[[Սպիտակ տուն]]ը երկրորդն է «Ամերիկյան սիրված ճարտարապետության» ցանկում, 2007]]
Վաշինգտոնի ճարտարապետությունը խիստ տարբեր է: Ըստ Ամերիկյան ճարտարապետական ինստիտուտի 2007 թվականին կազմած վարկանիշային աղյուսակի` «Ամերիկայի սիրված ճարտարապետություն» մրցույթի տասը լավագույն շենքերից վեցը գտնվում են Կոլումբիա շրջանում<ref> "America's Favorite Architecture". American Institute of Architects and Harris Interactive. 2007. Archived from the original on May 10, 2011. Retrieved July 3, 2008.</ref>: Դրանք են Սպիտակ տունը, Վաշինգտոնի ազգային տաճարը, Թոմաս Ջեֆերսոնի հուշահամալիրը, ԱՄՆ-ի Կապիտոլիումը, Լինքոլնի և Վիետնամի վետերանների հուշահամալիրները: Նորդասական, գոթական, վրացական և ժամանակակից այլ ոճեր արտացոլված են վաշիգտոնյան այս վեց և ակնառու այլ կառույցներում: Հայտնի բացառություն են ֆրանսիական երկրորդ կայսրության ոճով կառուցված շենքերը, օրինակ` Էյզենհաուերի գրասենյակը<ref> "Washington, D.C., List of Sites". National Park Service. Retrieved December 12, 2010.</ref>:
 
Վաշինգտոնի կենտրոնից դուրս ճարտարապետական ոճերն առավել բազմազան են: Պատմական շինությունները հիմնականում նախագծված են թագուհի Աննայի, [[Ռոմանական ոճ|ռոմանական]], [[Վրացական ճարտարապետություն|վրացական]] վերածննդի, բոզ-արի, վիկտորյանական տարատեսակ ոճերով: Դրանք առավել աչքի են ընկնում այն շրջաններում, որոնք ստեղծվել են քաղաքացիական պատերազմից հետո և սովորաբար հետևում են դաշնային և ուշ վիկտորյանական նախագծերին: Ջորջթաունի Հին քարե տունը կառուցվել է 1765 թվականին, ինչի շնորհիվ այն ամենահին ինքնատիպ շինությունն է քաղաքում<ref> "Old Stone House". National Park Service. Retrieved August 13, 2011.</ref>: 1789 թվականին հիմնադրված [[Ջորջթաունի համալսարան]]ն առանձնանում է [[Ռոմանական ճարտարապետություն|ռոմանական]], [[Գոթական ճարտարապետություն|գոթական]] ու [[Վերածննդի ճարտարապետություն|վերածննդի]] ոճերի միախառնումով<ref> "Washington, D.C., List of Sites". National Park Service. Retrieved December 12, 2010.</ref>: Ռոլանդ Ռեյգանի շինությունը ({{lang-en|Ronald Reagan Building }}) ամենախոշոր կառույցն է շրջանում` 288.000 մ² ընդհանուր մակերեսով<ref> "Our Building". Ronald Reagan Building and International Trade Center. Archived from the original on January 15, 2013. Retrieved January 6, 2013.</ref>:
 
== Բնակչություն ==