«Կղարջք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
'''Կղարջք''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք]] նահանգի կազմում<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>։ Գավառի կենտրոնն էր [[Արտանուջ]] բերդաքաղաքը։բերդաքաղաքը<ref>[http://www.armenianhouse.org/hakobyan-t/5-cities.html#10 Արտանուջ]</ref>:
 
Հայտնի է որպես ''Կլարջեթ'' {{lang-ka|კლარჯეთი}} {{IPA-ka|kˈlɑrdʒetʰiː|}}, ''Կաղարջք, Կալարջք, Կլարջք, Կլարճք'' ([[հուն.]] Καλαρ΄ξηνη, Καταρζηνη΄, [[վրաց.]] Կղարջեթի, [[արաբ.]] Qaearîτt), միջնադարյան [[Վրաստան]]ի նահանգների մեկն էր, որը այժմ համապատասխանում է Թուրքիայի Հանրապետության [[Արդվին նահանգի]]ն։ Կլարջեթին և հարակից [[Տայք]] (վրացիների մոտ հայտնի է որպես ''Տաո'') ու մի քանի այլ պատմական շրջանները հարուստ պատմություն և մշակույթ ունեցող մեծ տարածաշրջան էին կազմում, որը այժմ վրացիները անվանում [[Տաո-Կլարջեթ]]։
Տող 5.
Նույնացվում է ուրարտական սեպաձև արձանագրություններում հիշատակվող Կատարզա և հին հայկական Գոդերձական տուն գավառին։ Մ.թ.ա. VIII դ. սկզբից ընդգրկվել է [[Ուրարտու]] թագավորության, ապա Մեծ Հայքի կազմում։ [[Արշակունյաց թագավորություն|Արշակունյաց թագավորության]] անկումից (428) հետո մտել է Վրաց մարզպանության մեջ։ Կղարջքում շարունակել է իշխել հայ նախարարական տներից մեկը, որի ավագը ժառանգաբար կրում էր «Տանուտեր Կղարջքի» տիտղոսը, իսկ գավառը կոչվում «տանուտիրություն Կղարջից»։ Դժվարամատույց լեռներով ու անտառներով պատված Կղարջքը VII—VIII դդ. եղել է [[արաբ]]ական, հալածանքներից փախչող հայերի համեմատաբար ապահով ապաստանը։
 
VIII դ. վերջին Կղարջքում հաստատվեց արաբական, նվաճողների դեմ հայոց պայքարի կազմակերպիչներից մեկը՝ իշխան [[Վասակ Բագրատունի]]ն։ Նրա թոռը՝ [[Ատրներսեհ (Տայքի իշխան)|Ատրներսեհի]] որդի Աշոտը, [[Բյուզանդիա]]յի կայսրի կողմից կարգվեց Կղարջքի և շրջակա գավալների կուրապաղատ։ Նա վերակառուցեց [[Արտանուջի բերդ]]ը և այն դարձրեց Կղարջքի Բագրատունյաց ճյուղի իշխանանիստ ոստանը։ 826-ին Աշոտ Ι կուրապաղատը սպանվեց, արաբները գրավեցին Կղարջքը և ավերեցին Արտանուջի ամրությունները։ Մակայն նրա որդիներ Ատրներսեհը, Բագրատը և Գուարամը (Գարամ) շուտով տիրեցին հայրենի կալվածքները և բաժանեցին միմյանց միջև։ Կղարջքի կուրապաղատ դարձավ Բագրատը։ Այնուհետև կուրապաղատության մեջ էին Արտահան, Շավշեթ, Աճարա և Նիգալ գավառները, որի հյուսիսային սահմանը հասնում էր [[Սև ծով]]՝ ներառնելով [[Խուփթա]] նավահանգիստը։ Ընդունելով [[Շիրակ]]ի [[Բագրատունիներ]]ի հովանավորությունը՝ Կղարջքի Բագրատունիները նրանց զինակցությամբ մինչև X դ. իրենց ենթարկեցին գրեթե ամբողջ Հյուսիսային [[Հայաստան]]ն ու [[Վրաստան]]ը՝ հաստատելով իրենց ճյուղերի գերիշխանությունը։ IX—X դդ. Կղարջքը ապրել է տնտեսական և քաղաքական մեծ վերելք։ [[Կոստանդին Ծիրանածին]]ը Արտանուջ քաղաքը հիշատակում է որպես միջազգային առևտրի խոշոր կենտրոն։ Կղարջքում կառուցվում են բազմաթիվ հայկական վանքեր ու [[եկեղեցի]]ներ։ X դ. վերջից Կղարջքը միացվեց վրաց Բագրատունիների թագավորությանը։ XI դ. սկգբին այն նվաճեց Բյուզանդիան։ Ըստ բյուզանդական կառավարիչ Եվստաթիոս Բոյիլասի կտակի, Կղարջքի հայ բնակչության գերիշխող մասը կառչած էր իր ավանդական եկեղեցուն, իսկ որոշ մասը դարձել էր քաղկեդոնական։ [[Սելջուկյան թուրքեր]]ի նվաճումներից (XI դ. կես) և Բյուզանդիայի գերիշխանության թուլացումից հետո Կղարջքը կրկին անցավ վրաց Բագրատունիներին։ XIII դ. առաջին կեսին այն ենթարկվեց [[թաթար-մոնղոլներ]]ի ավերածություններին։ 1266-ից Կղարջքթվականից Կղարջքը մտնում էր [[Սամցխե-Սաաթաբագո]]յի իշխանության մեջ։ XIV—XV դդ. Կղարջքի բնակչությունը մասամբ ենթարկվեց բռնի մահմեդականացման։ XVI դարից Կղարջքը զավթեցին [[օսմանյան թուրքեր]]ը։ 1787—18331787-ին1833 թվականներին Արտանուջը տիրող թուրքական Փաշենց Պոտի կոչված տոհմը շարունակ կողոպտել և նեղել է շրջակա հայ և վրացի բնակչությանը։ 1878-ից թվականից Կղարջքն անցավ ցարական [[Ռուսաստան]]ին.: այնԱյն որպես առանձին վարչական միավոր (Արդվինի գավառ) մտնում էր [[Բաթում]]ի մարզի մեջ։ 1921-ին թվականին Կղարջքը դարձյալ անցավ Թուրքիային։ Կղարջքի [[Աղյուսո]] (Ախիզա), [[Անչա]], [[Արտանուջ]], [[Բերդակ]] (Բերթա), [[Խանձիթ]] (Խանձտու), [[Միջնաձոր]], [[Նոր գեղ]], [[Շատբերդ]], [[Ոպիզա]] և այլ հին ու նոր բնակավայրերի հայերը ենթարկվեցին բռնի տեղահանման, մահմեդականացածները ձուլվեցին։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կղարջք» էջից