«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 198.
Չնայած ոտքի վնասվածքին` նա շարունակել է շրջագայել ամռանը, երբ նրա սեփական թատրոնը Փարիզում փակ էր: 1908 թվականի հունիսին նա 20-օրյա շրջագայության է մեկնել դեպի [[Մեծ Բրիտանիա]] և [[Իռլանդիա]]` ներկայացումներ խաղալով 16 տարբեր քաղաքներում{{Sfn|Tierchant|2009|page=310}}:
1908-1909 թվականներին նա ճամփորդել է դեպի [[Ռուսաստան]] և [[Լեհաստան]]: Նրա ամերիկյան երկրորդ հրաժեշտի ներկայացումը (և դեպի Ամերիկա կատարած ութերորդ ուղևորությունը) սկսվել է 1910 թվականի վերջին: Նա իր հետ նոր գլխավոր դերասան է վերցրել, հոլանդական ծագմամբ Լոու Տելեգանին. վերջինս շատ գեղեցիկ դերասան էր և որպես բնորդ է ծառայել [[Օգյուստ Ռոդեն]]ի ''Հավերժական գարուն'' արձանի համար: Դերասանը Բեռնարի խաղընկերն է դառնում հետագա երկու տարիների համար, ինչպես նաև` նրա բոլոր միջոցառումների ու խնջույքների ուղեկիցը: Նա հատկանշական լավ դերասան չէր և ուներ խիստ ընդգծված հոլանդական առոգանություն, սակայն այն դերերում, որտեղ նա կարող էր ցույց տալ իր ֆիզիկական գեղեցկությունը, նա հաջողություն էր ունենում: Նյու Յորքում Բեռնարը մեկ այլ սկանդալի հեղինակ է դառնում, երբ խաղում է [[Հուդա Իսկարիովտացի|Հուդա Իսկարիովտացու]] դերը ''Հուդա'' ներկայացման մեջ: Այն բեմադրվել է Նյու Յորքի [[Գլոբուս (թատրոն)|Գլոբուս թատրոնի]] կողմից, միայն մեկ անգամ, 1910 թվականի դեկտեմբերին, նախքան կարգելվեր տեղական ղեկավարության կողմից: Այն արգելվել է նաև [[Բոստոն]]ում և [[Ֆիլադելֆիա]]յում<ref>{{cite book |last=von Feilitzsch |first=Heribert |year=2012 |title=In Plain Sight: Felix A. Sommerfeld, Spymaster in Mexico, 1908 to 1914 |publisher=Henselstone Verlag LLC |location=Amissville, VA |isbn=0985031719 |page=352}}</ref>: Շրջագայության ժամանակ նա Բոստոնից մեկնում է [[Ջեքսոնվիլ (Ֆլորիդա)|Ջեքսոնվիլ]], անցնելով [[Միսիսիպի]]ի, [[Արկանզաս]]ի, [[Թենեսի]]ի, [[Կենտուկի]]ի, [[Արևմտյան Վիրջինիա|Վեսթ Վիրջինիա]]յի և [[Փենսիլվանիա]]յի միջով, հասնելով նաև [[Կանադա]] և [[Մինեսոտա]], ամեն քաղաքում մնալով մեկ օր և խաղալով մեկ ներկայացում{{Sfn|Tierchant|2009|pages=317–318}}:
1912 թվականի ապրիլին Բեռնարը նոր բեմադրություն է ներկայացնում իր թատրոնում, Թագուհի Էլիզաբեթ Առաջինի մասին պատմող ռոմանտիկ ''La Reine Elizabeth'' դրաման, որի հեղինակը Էմիլ Մորեան էր: Այն ճոխ և թանկ ներկայացում էր, սակայն ֆինանսապես ձախողված էր և ցուցադրվում է ընդամենը 12 անգամ: Բարեբախտաբար, նա կարողանում է վճարել իր պարտքերը այն գումարով, որ ստացել էր ամերիկացի պրոդյուսեր Ադոլֆ Զուկորից իր ներկայացման ֆիլմային տարբերակի համար{{Sfn|Tierchant|2009|pages=318–319}} {{See below|1=Motion pictures}}:
Նա իր վերջին` երրորդ հրաժեշտի շրջագայությանն է մեկնում ԱՄՆ 1913-1914 թվականներին, երբ ինքն արդեն 69 տարեկան էր: Նրա ոտքը դեռ ամբողջապես չէր առողջացել, և նա ի վիճակի չէր ամբողջական ներկայացում խաղալ, այլ միայն մի քանի ընտրված գործողություններ: Նա բաժանվում է նաև իր խաղընկեր և այդ ժամանակ սիրեցյալ Լոու Տելեգենից: Երբ շրջագայությունն ավարտվում է, դերասանը մնում է ԱՄՆ-ում, որտեղ կարճ ժամանակ անց դառնում է համր կինոյի աստղ, իսկ Բեռնարը վերադառնում է Ֆրանսիա{{Sfn|Tierchant|2009|page=320}}: