«1970-ականներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4366 բայտ ,  2 տարի առաջ
* [[Էնվեր Խոջա]]ի գլխավորութամբ [[Ալբանիա]]ն 1970-ական թվականներին ավելի մեկուսացվեց: Առաջին ազգային անջատումը տեղի ունեցավ ԽՍՀՄ հետ, այնուհետև Չինաստանի հետ 1978 թվականին: Ալբանիան լավացրեց հարաբերությունները [[Հարավսլավիա]]յի հետ 1971 թվականին և փորձեց առևտրյին կապեր ստեղծել Եվրոպայի մյուս երկրների հետ, սակայն ստացավ մերժում ԱՄՆ և Միացյալ Թագավորության միջամտությամբ:
* 1978 թվականը դարձավ «Երեք պապերի տարի»: Օգոստոսին [[Պողոս VI]]-ը, ով ղեկավարում էր 1963 թվականից, մահացավ: Նրան փոխարինեց Կարդինալ Ալբինո Լուչիանոն, ով անվանակոչվեց [[Հովհաննես Պողոս I]]: Սակայն ընդամենը 33 օր անց նրան մահացած գտան և Կաթոլիկ եկեղեցին ստիպված ընտրեց ուրիշ պապի: Հոկտեմբերի 16-ին լեհ կարդինալ Կարոլ Յուզեֆ Վոյտըլան ընտրվեց և անվանակոչվեց [[Հովհաննես Պողոս II]]: Նա առաջին ոչ իտալացի պապն էր 1523 թվականից հետո:
 
'''Ասիա'''<br />
[[Պատկեր:Camp David, Menachem Begin, Anwar Sadat, 1978.jpg|thumb|right|[[Քեմփ Դեյվիդի համաձայնագրեր]], 1978 թվական]]
[[Պատկեր:Nixon and Zhou toast.jpg|thumb|right|Նիքսոնի և Չժոուի կենացը, 1972 թվական]]
* 1978 թվականի սեպտեմբերի 17-ին [[Իսրայել]]ի և [[Եգիպտոս]]ի միջև ստորագրվեցին [[Քեմփ Դեյվիդի համաձայնագրեր]]: Համաձայնագրերի հիման վրա 1979 թվականին ստորագրվեց [[Իսրայելա-եգիպտական հաշության պայմանագիր]]ը: Դրանց արդյունքում 1978 թվականին Սադատը և Բեջինը ստացան խաղաղության Նոբելյան մրցանակ:
* Մեծ փոփոխություններ տեղի ունեցավ Չինաստանում: ԱՄՆ նախագահ [[Ռիչարդ Նիքսոն]]ը այցելեց երկիր 1972 թվականին և երկկող հարաբերություններ սկսվեցին, սակայն դիվանագիտական կապեր հաստատվեցին միայն 1979 թվականին: 1976 թվականին [[Մաո Ցզե Դուն]]ը և [[Չժաու Էնլայ]]ը մահացան, և սկսվեց նոր ժամանակաշրջան: Մաոյին փոխարինեց [[Խուա Գոֆեն]]ը, իսկ երկրի իրական առաջնորդը դարձավ [[Դեն Սյաոպին]]ը, ով սկսեց արագորեն երկիրը վերափոխել շուկայական տնտեսության:
* [[Իրաք]]ում, [[Սադդամ Հուսեյն]]ը սկսեց իշխանական կարիերան` օգնելով մոդեռնիզացնել երկիրը: 1973 թվականի նավթային ճգնաժամն օգնեց Հուսեյնին հասնել իր նպատակին: 1979 թվականի հուլիսի 16-ին Սադամը դարձավ Իրաքի նախագահ: Նա չեղարկեց Իրաք-Սիրիա միավորման նախագիծը,, որը ստրոագրել էր իր նախորդ [[Ահմեդ Հասան ալ-Բաքր]]ը, ինչից հետո սկսվեց [[Իրան-իրաքյան պատերազմ]] 1980 թվականին:
* Ճապոնիան գրանցեց կայծակնային տնտեսական աճ` առաջ անցնելով նաև ԱՄՆ-ից:
*1975-ից 1979 թվականներին տեղի ունեցավ [[Կամբոջայի ցեղասպանություն]]ը, որի արդյունքում սպանվեց մոտ երկու միլիոն մարդ:
*1975 թվականի ապրիլի 13-ին սկսվեց Լիբանանի քաղաքացիական պատերազմը:
*1979 Զալֆիկար Ալի Բհուտոն բանտարկվեց
 
'''Աֆրիկա'''
* [[Իդի Ամին]]ը, ով Ուգանդայի նախագահն էր 1971-ից 1979 թվականներին, իշխանության գալուց հետո դիկտատուրա հաստատեց [[Ուգանդա]]: Ամինի ռեժիմը հետապնդում էր ընդդիմությանը, ռասիստական գործունեություն էր դրսևորում, մասնավորապես [[Ասիացիներ]]ին արտաքսեց Ուգանդայից: Ամինը կազմակերպեց [[Ուգանդա-տանզանիական պատերազմ]]ը 1978 թվականին` դաշինք կնքելով [[Լիբիա]]յի հետ, Տանզանիան բռնակցելու նպատակով: Արդյունքում Ամինը պարտություն կրեց և նրան գահընկեց արեցին 1979 թվականին:
* Հարավաֆրիկացի ակտիվիստ [[Սթիվ Բիկո]]ն մահացավ 1977 թվականին:
* [[Ֆրանցիսկո Մակիաս Նգուեմա]]ն կառավարեց [[Հասարակածային Գվինեա]]յում 1969 թվականից մինչև 1979 թվականը, երբ նա իշխանազրկվեց և մահապատժի ենթարկվեց:
* [[Ժան Բեդել Բոկասա]], ով կառավարում էր [[Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն]]ում 1965 թվականից, 1977 թվականին իրեն հռչակեց Բոկասա&nbsp;I և երկիրը վերանվանեց Կենտրոնաաֆրիկյան կայսրություն: Նա գահընկեց արվեց երկու տարի անց և աքսորվեց:
 
== Ծանոթագրություններ ==