«Թթվածնաքաղց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
 
== Պատճառներ ==
Թթվածնաքաղցի պատճառ կարող են լինել օդում թթվածնի անբավարարությունը, օրինակ՝ մեծ բարձունքներ բարձրանալիս, հանքահորերում, ջրհորներում աշխատելիս և այլն։ Երբեմն կարող է առաջանալ շնչուղիները օտար մարմնով, լորձով խցանվելիս, [[բրոնխ]]ների կծկանքի, թոքերում սկսվող ախտաբանական գործընթացների դեպքերում (այտուց, բորբոքում), երբ կտրուկ փոքրանում է [[թոք]]երի շնչառական մակերեսը, ինչպես նաև շնչառական համակարգի այլ խանգարումների ժամանակ։ [[Շնչուղի]]ների խցանման կամ այլ պատճառներով շնչառության կտրուկ խանգարման դեպքում կարող է առաջանալ շնչահեղձության ծանր վիճակ։ Սուր թթվածնաքաղց նկատվում Էէ մեծ քանակությամբ արյան կորստի, սրտամկանի ինֆարկտի և այլ ծանր վիճակներում, ինչպես նաև [[ածխածնի օքսիդ]]ով (շմոլ գազ) թունավորվելիս, որի հետևանքով խանգարվում է հյուսվածքներին թթվածին մատակարարելու [[արյուն|արյան]] ունակությունը։
 
Քրոնիկական թթվածնաքաղց կարոդկարող է առաջանալ թոքերի հյուսվածքի ախտաբանական փոփոխությունների դեպքում (օրինակ՝ թոքափքանք, սրտի արատներ, կարդիոսկլերոզ), որը կապված է [[թոքեր]]ի շնչառական ֆունկցիայի խանգարման կամ սրտի թերգործունեության և հյուսվածքների անբավարար արյունամատակարարման հետ։
 
Առանձնահատուկ տեղ է գրավում որոշ թունավոր նյութերով (օրինակ՝ [[ցիանիդ]]ներով) թունավորվելու հետևանքով առաջացած թթվածնաքաղցը։ Այդ նյութերն ընկճում են բջիջների ու հյուսվածքների շնչառական ֆերմենտներին, որոնք կորցնում են թթվածին յուրացնելու ունակությունը, և կարող Էէ առաջանալ կայծակնային թթվածնաքաղց։ Թթվածնաքաղցը կարող է պայմանավորվել նաև օրգանիզմում որոշ [[վիտամին]]ների անբավարարությամբ։
 
== Պաթոգենեզ ==
Տող 27.
 
== Կանխարգելում ==
Թթվածնաքաղցի հանդեպ օրգանիզմի դիմացկունությունը կարելի Էէ բարձրացնել հատուկ բարոխցիկներում կամ [[լեռ]]նային կլիմայի պայմաններում մարզվելով, որի դեպքում օրգանիզմում մշակվում են հարմարվողական մի շարք մեխանիզմներ (շնչառության, արյան շրջանառության ռեֆլեկտոր ուժեղացում, էրիթրոցիտների թվի ավելացում ի հաշիվ արյան դեպոների և այլն)։ Նշված երևույթները թթվածնի անբավարարության պայմաններում լավացնում են ինքնազգացողությունը և բարձրացնում աշխատունակությունը։
 
== Բուժում ==