«Շահնամե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
[[Պատկեր:Selections from the Shāhnāmeh of the Learned Abū al-Qāsim Firdawsi, May he be Blessed and May his Sins be Pardoned WDL11801.pdf|225px|աջից]]
[[Պատկեր:Folio from a Shahnama.jpg|275px|աջից]]
'''Շահնամե''' ([[Պարսկերեն|պարս.]] شاهنامه‎, [[Անգլերեն|անգլ.]] Shahnameh - «Արքաների գիրք», «Գիրք արքաների մասին», «Արքա-գիրք», «Արքայական գիրք»), պարսկական գրականության ակնառու հուշարձան, իրանական ժողովուրդների ազգային վիպերգություն։ «Շահնամե»-ում նկարագրվում է [[Իրան]]ի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ [[VII դար]]ում [[իսլամ]]ի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն [[Իրան]]ի՝ Փիշդադյան, [[Աքեմենյան]], [[Սասանյան]] դինաստիաների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։ ԱմենակերկարԱմենաերկար պոեմը, որը պատկանում է մեկ հեղինակի գրչին՝ ծավալը երկու անգամ մեծ է, քան «[[Իլիական]]ը» և «[[Ոդիսական]]ը» միասին վերցրած<ref>''Iran''. British Institute of Persian Studies, 2006. Vol. 44. Page 32.</ref>: «Շահնամե»-ի առաջին եվրոպական թարգմանությունը լույս է տեսել [[Անգլիա]]յում [[XVIII դար]]ի վերջին։
 
== Ընդհանուր բնութագիր ==
Տող 46.
Եվ ամեն մարդ՝ ում մտքերը լուսավոր են և արթուն,<br />Միշտ իմ մասին լավ խոսք կասե, ինձ կպահե իր սրտում:|«Շահնամե»–ից}}
«Շահնամե»-ն դա արձակ և բանաստեղծական հավաքածուների անվանումն է, ամենշանակալիցը դրանցից հանդիսանում է [[Ֆիրդուսի]]ի (Հակիմ Աբուլկասիմ Մանսուր Հասան Ֆիրդուսի Տուսի) ժամանակաշրջանը՝ գրված մոտավորապես [[976]]-[[1010]] թվականներին<ref>[http://www.iran.ru/rus/books.php Российское информационное агентство Iran.news]</ref>: «Շահնամե»-ն ավարտվել է թուրքական կառավարիչ Մահմուդ Գազնևի ժամանակ և նվիրված էր նրան։ Մյուս հավաքածուներից պահպանվել են միայն հատվածներ՝ տարբեր հեղինակների վերապատումներով։ Սկզբնապես հավաքածուներն անվանվում էին «Խուդայ-նամե»: Հետագայում առաջացել է «Շահնամե» անվանումը։
 
[[Ֆիրդուսի]]ն «Շահնամե»-ն գրել է 35 տարիների ընթացքում և պոեմում հավաքել է մեծ քանակի պարսկա-տաջիկական ֆոլկլորի հավաքածուներ։ Աշխատելով ստեղծագործության վրա, նա օգտագործել է ոչ միայն մուսուլմանական պատմության հատվածներ, այլ նաև հինիրանականհին իրանական առասպելներ, նախաիսլամական էպոս և «[[Ավեստա]]»-ն՝ [[Զրադաշտականություն|զրադաշտականության]] սուրբ գիրքը։ [[Ֆիրդուսի]]ն պոեմի մեջ ներառել է նաև հազարավոր բեյտեր (երկտող ոտանավոր), որոնք գրվել էին նրան նախորդող Դաղիղի կողմից, որը մահացել է երիտասարդ տարիքում և չի հասցրել ավարտել իր աշխատանքը։
 
«Շահնամե»-ն հորինվածքորեն բաժանվում է տարբեր ծավալների, այսպես կոչվող, թագավորությունների (գլուխների)։ Առանձին թագավորություններ ներառում են մեծ պատմազրույցներ ([[դաստան]]ներ), որոնք ունեն հոգեբանա-էթիկական նշանակություն։ Պայմանականորեն ընդունված է «Շահնամե»-ն բաժանել երեք մասի՝ դիցաբանական, դյուցազնական և պատմական։
Տող 55 ⟶ 56՝
 
== Սյուժե ==
 
'''Առասպելական ժամանակաշրջան'''
 
«Շահնամե»-ն կամ «Թագավորների գիրքը» (թագավորները նրանում հիսունն են) սկսվում է առաջին թագավորից և առաջին մարդուց, որի անունը [[Կայումերս]] է։ Նա իրենում մարմնավորում է ամբողջ մարդկության մանկության ժամանաշրջանը։ [[Ջամշուդ]] արքան, որը ճոխության հայտնագործողն է, մեծամտանում է և հրամայում է երկրպագել իրեն՝ ինչպես [[Աստված|Աստծուն]]: Որպես պատիժ, Աստված [[Իրան]] է ուղարկում դյուցազն Զոխակին՝ ուսին երկու օձերով, որոնք ծնվել են [[Ահրիման]]ի համբույրից հետո։ Զոխակը Ջամշուդից խլում է գահը և թագավորում է հազար տարի՝ իր [[օձեր]]ին կերակրելով մարդկային ուղեղով, մինչև վաճառական Քավեն ապստամբություն է բարձրացնում՝ հօգուտ Ջամշուդի ծոռ Ֆարիդունի (ժողովրդի այդ ապստամբությունը բռնակալի դեմ «Թագավորների գրքի» ամենադրամատիկ պահերից մեկն է)։
Տող 69 ⟶ 72՝
 
Գոշտասպի թագավորության ժամանակ հայտնվում է մարգարե [[Զրադաշտ]]ը (Զարատուստրա, Զերդեշտ)։ Իրանը ընդունում է նրա քարոզած կրոնը («Շահնամե»-ի այդ հատվածը պատկանում է ոչ թե [[Ֆիրդուսի]]ին, այլ Դաղիղին), սակայն թուրանյան արքա Արջասպը՝ Աֆրասիաբի թոռը և հետնորդը մերժում է այն, որի հետևանքով Իրանը նորից վերսկսում է դադար առած պատերազմը անբարիշտ Թուրանի հետ։ [[Զրադաշտականություն|Զրադաշտության կրոնի]] գլխավոր մարտիկը՝ Գոշտասպի որդի Իսֆանդիարը, «Շահնամե»-ի համարյա նույն փառապանծ դյուցազն է, ինչպես Ռուստամը (Սպանդեդատ փահլևանական անունով նա հանդիսանում է հզոր հերոս նաև մեզ հասած փահլևանական պատմությունում, որը գրվել է 500 թվականից ոչ ուշ՝ «Այադգար Զարերան» (պարս. یادگار زریران‎ [jɒːdeˈgɒːɾe zæɾiːɾˈɒːn]))։ Իսֆանդիարը, մի շարք հիասքանչ հերոսություններից հետո, ավարտում է պատերազմը։ Հայրը նրան խոստանում է գահը, սակայն անընդհատ խուսափում է և վերջիվերջո նրան ուղարկում է Ռուստամի հետ մենամարտի։ Վերջինս, կախարդական ուժի օգնությամբ, սպանում է նրան, սակայն շուտով մահանում է նաև ինքը։ Դյուցազնական հերոսապաըումը այստեղ ավարտվում է։
 
'''Պատմական ժամանակաշրջան'''
 
Հաջորդ երկու արքաները՝ Գոշտասպի որդին և թոռը, պատմությանը քիչ են հայտնի։ Սակայն նրանցից երկրորդը՝ Բահմանը, նույնացվում է [[Արտաքսերքս II]]-ի հետ և բանաքաղների կողմից մտցվել է փահլևանական «Հոդայ-նամե»-ի մեջ, այդ պատճառով էլ Ֆիրդուսին նրան դնում է ծագումնաբանական կապի մեջ իրական պատմական դեմքի հետ՝ [[Աքեմենյաններ|Աքեմենյան դինաստիայի]] վերջին արքա [[Դարեհ III]]-ի, որի մասին փահլևանական տոհմի բանաքաղները լսել էին ավանդազրույցներ, որ նա սպանվել է չար Ալեքսանդրի կողմից։ Քանի որ, ըստ ավանդույթի, պարզ է եղել, որ մինչ այդ Դարեհը թագավորել է ևս մեկ արքա նույն անունով, ապա «Հոդայ-նամե»-ն, իսկ նրանից հետո նաև «Շահնամե»-ն, վերջին Դարեհից անմիջապես առաջ դնում են [[Դարեհ I Մեծ|Դարեհ I (Մեծ)]]-ին։ Տարբերակման համար նրանցից մեկը Ֆիրդուսիի մոտ անվանվում է Դարաբ, իսկ մյուսը՝ Դարա։ Ալեքսանդրի պատմությունը, որը տապալել է Դարեհին, հիմնված է կեղծ Կալիսֆենին։ [[Արշակունիների դինաստիա]]յի մասին խոսվում է շատ քիչ, և նրանք բոլորը 50 իրանյան արքաների հաշվարկում դիտարկվում են որպես մեկը։ [[Սասանյան Պարսկաստան|Սասանյան դինաստիայի]] հիմնադիր [[Արտաշիր I]]-ի մասին պատմվում է պատմականորեն, չնայած հանդիպում են նաև ռոմանտիկ և անեկդոտային դրվագներ, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ առասպելական։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շահնամե» էջից