«Ջիվան Տեր-Թադևոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտներ → [[Կատեգորիա:Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի...
չ clean up, փոխարինվեց: դիրեկտոր → տնօրեն oգտվելով ԱՎԲ
Տող 31.
 
== Կենսագրություն ==
[[1952]] թվականին ավարտել է [[Երևանի կոնսերվատորիա]]յի Վ․ Պ․ Պորտուգալովի ջութակի, [[1961]] թվականին՝ է․ Մ․ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանները։ [[1952]]-[[1959]] թվականներին եղել է Երևանի Կ․ Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դիրեկտորտնօրեն և դասատու։
 
[[1959]] թվականից ապրել է [[Մոսկվա]]յում: Հայկական սիմֆոնիկ երաժշտության մեջ զգալի ներդրում են Տեր-Թադևոսյանի 2 սիմֆոնիաները ([[1957]],[[1959]]՝ Մ․ Շոլոխովի «Մարդու ճակատագրի» ընթերցումով»), որոնցում ազգային ավանդույթներն ստացել են ինքնատիպ մարմնավորում։ Գրել է նաև՝ [[սիմֆոնիետ]] ([[1983]]), ջութակի և նվագախմբի կոնցերտ ([[1977]]), լարային կվարտետներ ([[1955]], [[1967]]), սիմֆոնիկ [[պոեմ]]ներ՝ «Ե․ Չարենցի հիշատակին» ([[1963]]), «ՀեղաՓոխության և կուսակցության մասին» (Վ․ Մայակովսկու խոսքերով, [[1966]]), սիմֆոնիկ սյուիտներ՝ «Օթելլո» ([[1970]]), արևելյան ([[1956]]), արաբական ([[1968]]), բուրյաթական ([[1975]]) թեմաներով, գործիքային [[պիես]]ներ, [[ռոմանս]]ներ, [[երգ]]եր, բազմաթիվ կինոնկարների երաժշտություն։