«Արյունաստեղծում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
[[Պատկեր:Hematopoiesis simple.svg|350px|մինի|Արյունաստեղծումը մարդու մոտ]]
'''Արյունաստեղծում''', հեմոպոեզ ({{lang-gr|αίμα}} - [[արյուն]] և {{lang-gr|ποίησις}} ), [[մարդ]]ու և [[կենդանի]]ների օրգանիզմում [[արյան բջիջներ]]ի առաջացումը, զարգացումն ու հասունացումը։ Արյունաստեղծումը [[անողնաշարավոր կենդանիներ]]ի օրգանիզմում տեղի է ունենում խոռոչային հեղուկներում և արյան մեջ, մարդու և [[ողնաշարավոր կենդանի]]ների օրգանիզմում՝ հատուկ արյունաստեղծ օրգաններում ([[ոսկրածուծ]], [[փայծաղ]], [[ավշային հանգույց]]ներ, [[ռեթիկուլո-էնդոթելային համակարգ]])։ [[Սաղմնային զարգացում|Սաղմնային զարգացման]] վաղ շրջանում արյան մարմնիկները գոյանում են պտղի [[մեզենքիմ]]ում։ Ներարգանդային կյանքի հետագա շրջանում գլխավոր արյունաստեղծ օրգանը դառնում է [[լյարդ]]ը, իսկ վերջում՝ ոսկրածուծը։ Օրգանիզմի բնականոն կենսագործունեության պայմաններում անընդհատ տեղի է ունենում արյան բջիջների ստեղծում և ոչնչացում։ Օրինակ՝ [[էրիթրոցիտ]]ների [[կյանք]]ի միջին տևողությունը 100 [[օր]] է, սակայն արյունաստեղծման շնորհիվ նրանց քանակն արյան մեջ մնում է հարաբերականորեն հաստատուն։
== Սաղմնային զարգացում ==
Արյունաստեղծումը [[էրիթրոցիտներ]]ի, [[լեյկոցիտներ]]ի և [[թրոմբոցիտներ]]ի առաջացման, զարգացման և հասունացման գործընթացն է։ Սաղմի արյունաստեղծումն սկսվում է [[դեղնուցապարկ]]ում, 6 շաբաթ անց այդ ֆունկցիան իր վրա է վերցնում [[լյարդ]]ը, ներարգանդային կյանքի 4-5 ամսից արյունաստեղծումն սկսվում է ոսկրածուծում։ [[Ավշահանգույցներ]]ն ի հայտ են գալիս 3-րդ ամսում, [[փայծաղ]]ում արյունաստեղծումն սկսվում է միայն ծնվելուց հետո։
227 762

edits