«Խորհրդային Միության հերոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Hero of the USSR Gold Star.png|200px|մինի|Խորհրդային Միության հերոսի Ոսկե աստղ]]
'''Խորհրդային Միության հերոս''', Սովետական Միության հերոս՝ ([[ռուսերեն]]՝ Герой Советского Союза) կոչումը [[ԽՍՀՄ|ԽՍՀՄ–ում]] գերազանցության բարձրագույն աստիճանն էր, կոչում, որ շնորհվում էր խորհրդային պետությանն ու հասարակությանը մատուցած անձնական կամ կոլեկտիվ այնպիսի ծառայությունների համար, որոնք կապված են հերոսական սխրանք կատարելու հետ։ Սահմանվել է [[ԽՍՀՄ]] Կենտրոնական գործադիր կոմիտեի (ԿԳԿ) 1934 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ՝ որպես պատվավոր կոչում։ [[ԽՍՀՄ Գերագույն Խորհրուդ|ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի]] Նախագահության 1939 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով Խորհրդային Միության հերոսին հատկապես տարբերելու նպատակով սահմանվել է «Ոսկե աստղ» մեդալ։ Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհվում էր ԽՍՀՄ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչումների ընդհանուր կանոնադրությամբ (1979) սահմանված կարգով։ Խորհրդային Միության հերոսին հանձնվում էր ՍՍՀՄ բարձրագույն պարգեը՝ Լենինի շքանշան, «Ոսկե աստղ» մեդալ և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության շնորհագիր։ Խորհրդային Միության հերոսը նոր հերոսական սխրանքի համար կարող էր վերստին պարգևատրվել Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։ Նրան միաժամանակ հանձնվում էր ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության շնորհագիր։ Լենինի շքանշանով և համապատասխանաբար «Ոսկե աստղ» երկրորդ մեդալով պարգևատրված Խորհրդային Միության հերոսի, ինչպես նաև սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման և Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացածի ծննդավայրում կամ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության որոշմամբ՝ այլ վայրում, կանգնեցվում էր նրա բրոնզե կիսանդրին։ Խորհրդային Միության հերոսի կոչմանը 1984 թվականի դրությամբ արժանացել էր 104 հայ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի փոխգնդապետ, կործանիչ-օդաչու, [[Արցախ|Արցախի]] [[Շուշի]] քաղաքի ծնունդ [[Նելսոն Ստեփանյան|Նելսոն Ստեփանյանը]] և 1941-1945 թթ. [[Խորհրդա-գերմանական պատերազմ|Խորհրդա-գերմանական պատերազմի]] ավարտական փուլում խորհրդային 10 [[ռազմաճակատ|ռազմաճակատներից]] մեկի հրամանատար, հետագայում՝ Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ, [[Ուտիք]] նահանգի [[Չարդախլու]] գյուղի ծնունդ [[Հովհաննես Բաղրամյան|Հովհաննես Բաղրամյանը]]՝ երկու անգամ։անգամ<ref>Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 547:[https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/547]</ref>:
 
[[Խորհրդային Միության մարշալ]] [[Հովհաննես Բաղրամյան]]ը, [[Խորհրդային Միության նավատորմի ծովակալ]] [[Հովհաննես Իսակով]]ը, Խորհրդային Միության Զինված Ուժերի [[զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ]] [[Համազասպ Բաբաջանյան]]ը և ԽՍՀՄ Բալթյան նավատորմի օդուժի փոխգնդապետ, [[զորագունդ|զորագնդի]] հրամանատար [[Նելսոն Ստեփանյան]]ը նշանավոր հայեր են, որոնց շնորհվել է այդ բարձր կոչումը: