ՏեխնիականՏեխնիկական սիլիցիումը (95-98 %) ստանում են [[քվարց]]ը էլեկտրական վառարաններում ածխածնով վերականգնելով։ Ստացված սիլիցումը լվանում են [[Աղաթթու|աղաթթվի]] և [[Ծծմբական թթու|ծծմբական թթվի]], ապա ֆտորաջրածնական և ծծմբական թթուների խառնուրդներով։ Ստացվում է մաքուր սիլիցիում (99,98 %), որը մշակում են [[քլոր]]ով (քլորիդները թորում են, վերականգնում ջրածնով)։ Վերջնական մաքրումն իրականացնում են Չոխրալսկու և զոնային հալման եղանակով։