«Վաչուտյաններ»–ի խմբագրումների տարբերություն

==Կողմնակալության մայրաքաղաքները==
 
[[1205]]/[[1206]] - [[1236]] թթ-ին [[Վաչե Ա]] իշխանաց-իշխանը իշխանատիրույթի մայրաքաղաք է դարձրել վերականգնված [[Ամբերդ]] բերդաքաղաքը: [[1236]] թ-ին, մոնղոլների կողմից [[Ամբերդ]]ը մասնակիորեն ավերելուց հետո, տոհմի նոր գահերեց [[Քուրդ Ա]] իշխանաց-իշխանը իշխանատիրույթի մայրաքաղաք է դարձրել Վարդենիս գյուղը: Նա այստեղ կառուցել է երկհարկանի դղյակ և պարսպապատել է այն: Պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի]]ն գրում է, որ [[1254]]-[[1255]] թթ-ին [[Կարակորում]] մեկնելիս և վերադառնալիս [[Քուրդ Ա]]-ն [[Վարդենիս գյուղում(գյուղ)]]ում հյուրընկալել է [[Կիլիկյան Հայաստան]]ի [[Հեթում Ա]] թագավորին: [[1300]]-ական թթ-ին իշխանատիրույթի գահերեց [[Քուրդ Բ]] իշխանաց-իշխանը և նրան հաջորդած [[Թեոյդոս]] իշխանաց-իշխանը մայրաքաղաք են դարձրել [[Կարբի]] գյուղաքաղաքը վերակառուցելով տեղի բերդը:
 
==Խնամիական կապերը==
Անանուն մասնակից