«Swift (ծրագրավորման լեզու)»–ի խմբագրումների տարբերություն

ծրագրավորման լեզու
Content deleted Content added
Նոր էջ «'''Swift''', ծրագրավորման լեզու՝ Apple ընկերության կողմից։ Ստեղծվել է առաջին հերթին iOS և macOS ծրագրա...»:
(Տարբերություն չկա)

18:43, 15 հունվարի 2018-ի տարբերակ

Swift, ծրագրավորման լեզու՝ Apple ընկերության կողմից։ Ստեղծվել է առաջին հերթին iOS և macOS ծրագրավորողների համար։ Swift֊ը աշխատում է Cocoa և Cocoa Touch ֆրեյմվորքերով և Apple֊ի կողմից ստեղծված բազային համակարգով՝ Objective-C լեզվով գրված։ Swift֊ը մտածվել է որպես ավելի հեշտ ընթերցվող և ծրագրավորողի սխալներն ուղղող լեզու համեմատած Objective-C֊ի[1]։ Swift֊ով գրված ծրագրերն կամպիլացվում են LLVM֊ով, որն ինտեգրված է Xcode 6 և ավելի բարձր տարբերակի ծրագրավորման միջավայրում։ Swift֊ը կարող է ռայնթայմ օգտագործվել Objective-C֊ի հետ, որը հնարավորություն է տալիս ծրագրում համատեղել երկու լեզուների օգտագործումը (ինչպես նաև C լեզվի կիրառությունը)։

Պատմություն

Apple ընկերության ծրագրերի մշակման ավագ վիցե֊նախագահ Քրեյգ Ֆեդերիգին լեզվի անոնսի ժամանակ հայտարարել է, որ Swift լեզուն եղել է դեռևս NeXT պլատֆորմում (NeXTSTEP օպերացիոն համակարգը արտադրվել է 1989-1995 թվականներին), որն էլ հիմք է հանդիսացել ներկայիս macOS, հետո նաև iOS համակարգի համար[2]։

Լեզվի մշակման վրա աշխատանքը սկսվել է 2010 թվականին Քրիս Լաթների կողմից, ով հանդիսանում էր որպես ծրագրավորման հարթակ ստեղծելու ինստրումենտների մշակման բաժնի պետ և LLVM֊ի մշակողնեղներից մեկը։ Swift֊ը իր մեջ պարունակում է կոնցեպտներ «Objective-C, Rust, Haskell, Ruby, Python, C#, CLU, և շատ այլ լեզուներից»[3]։

2014 թվականի հունիսի 2֊ին WWDC կոնֆերանսում Swift֊ը պաշտոնապես ներկայացվեց, և ընկերությունը տրամադրեց նաև անվճար գիրք լեզուն յուրացնելու համար՝ «iBook Store»֊ում[4]։

Swift 1.0֊ն թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 9֊ին՝ Xcode 6.0 ծրագրավորման միջավայրով՝ iOS հարթակի համար։

2015 թվականի հունիսին Apple ընկերությունը հայտարարեց Swift 2.0֊ի թողարկման մասին, որն իր հետ բերեց նոր API, լեզվի նոր սինտաքս[5]։

2015 թվականի դեկտեմբերի 3֊ին լույս տեսավ Swift 3.0֊ի թեստային տարբերակը՝ OS X, iOS և Linux օպերացիոն համակարգերի աջակցությամբ, և Apache 2.0 license with a Runtime Library Exception ազատ լիցենզիայով լիցենզավորված[6][7]։

2010 թվականի ապրիլի 10֊ին Google֊ը հայտարարեց Swift֊ը Android հարթակի համար «առաջին լեզուն» դարձնելու մասին։ Լեզուն բավականին արագ է, որի պատճառով էլ Google֊ը պլանավորում է այն օգտագործել։ Այն կնվազացնի ծրագրերի քանակը, որ ի սկզբանե ստեղծվում են iOS հարթակի համար, և ավելի ուշ Android֊ի[8]։

2017 թվականի սեպտեմբերի 19֊ին թողարկվել է Swift 4.0֊ն։

Կոդի օրինակներ

// Փոփոխականներ
var implicitInteger = 70
var implicitDouble = 70.0
var explicitDouble: Double = 70
// Կոնստանտներ
let numberOfApples = 3
let numberOfOranges = 5
let appleSummary = "I have \(numberOfApples) apples."
let fruitSummary = "I have \(numberOfApples + numberOfOranges) pieces of fruit."
print("Hello, world")

let people = ["Anna": 67, "Beto": 8, "Jack": 33, "Sam": 25]
for (name, age) in people {
    print("\(name) is \(age) years old.")
}

Ծանոթագրություններ

  1. «Главные задачи нового языка программирования Apple Swift — скорость и простота разработки» (ռուսերեն). 3DNews. 2014-06-03. Վերցված է 2014-06-03-ին.
  2. «Главные задачи нового языка программирования Apple Swift — скорость и простота разработки» (ռուսերեն). 3DNews. 2014-06-03. Վերցված է 2014-06-03-ին.
  3. «Chris Lattner's Homepage». June 3, 2014. Վերցված է June 3, 2014-ին. «I started work on the Swift Programming Language in July of 2010. I implemented much of the basic language structure, with only a few people knowing of its existence. A few other (amazing) people started contributing in earnest late in 2011, and it became a major focus for the Apple Developer Tools group in July 2013 [...] drawing ideas from Objective-C, Rust, Haskell, Ruby, Python, C#, CLU, and far too many others to list.»
  4. The Swift Programming Language. Apple. 02 June 2014.
  5. «Swift 2.0 будет с открытым кодом в конце года» (ռուսերեն). Habrahabr. 9 июня 2015. Վերցված է 2015-06-9-ին.
  6. «Apple открыла исходный код своего «языка будущего»» (ռուսերեն). CNews. 4 декабря 2015. Վերցված է 2015-12-5-ին.
  7. About Swift — Պաշտոնական կայք
  8. «Android в скором будет поддерживать Apple Swift | AndroidLime». androidlime.ru. Վերցված է 2016-04-11-ին.

Արտաքին հղումներ