«Վաշինգտոն ԿՇ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 117.
 
1973 թվականին Կոնգրեսը որոշում է ընդունում Կոլումբիա շրջանի ինքնակառավարման մասին, որով նախատեսվում էր քաղաքի կառավարումը քաղաքային խորհրդի կողմից` ընտրված քաղաքապետի գլխավորությամբ<ref>{{cite web|url=http://www.abfa.com/ogc/hract.htm|title=District of Columbia Home Rule Act|accessdate=2011-02-17|month=February|year=1999|publisher=Government of the District of Columbia|archiveurl=https://www.webcitation.org/619qNebBS?url=http://www.abfa.com/ogc/hract.htm|archivedate=2011-08-23}}</ref>: 1975 թվականին Ուոլթեր Վաշինգտոնը դառնում է առաջին ընտրված և միաժամանակ ԱՄՆ-ի մայրաքաղաքի առաջին սևամորթ քաղաքապետը<ref>{{cite web |url=http://www.exploredc.org/index.php?id=289 |title=Walter Washington |accessdate=2011-02-217 |year=2001 |publisher=WETA Public Broadcasting |archiveurl=https://web.archive.org/web/20050324161946/http://www.exploredc.org/index.php?id=289 |archivedate=2005-03-24 }}</ref>: Սակայն 1980-1990-ական թվականներին քաղաքային խորհուրդը քննադատվում է ոչ հմուտ ղեկավարման և բյուջեի միջոցները անտեղի վատնելու պատճառով<ref>{{cite news |first=Michael |last=Janofsky |title=Congress creates board to oversee Washington, D.C. |date=1995-04-08 |url=https://query.nytimes.com/gst/fullpage.html?res=990CE7DB1739F93BA35757C0A963958260&sec=&spon=&pagewanted=all |work=The New York Times |accessdate=2011-02-17}}</ref>: Քաղաքը վերականգնում էր մինչև 2001 թվականն ունեցած իր ֆինանսական վիճակը, երբ Սենատի գործունեությունը վերահսկման ուղղությամբ կասեցվել էր:
 
=== 21-րդ դար ===
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Վաշիգտոնի հարևան Արլինգտոնում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն. «Ամերիկյան ավիաընկերությունների» ({{lang-en|American Airlines}}) [[Չվերթ 77 American Airlines|№ 77 չվերթի]] ինքնաթիռը մխրճվել է [[Պենտագոն]]ի արտաքին ձախ թևի մեջ: Արաբ մահապարտ ահաբեկիչների խումբը, առգրավելով քաղաքացիական ինքնաթիռը, այն ուղղել է պաշտպանության նախարարության շենքի վրա: Արդյունքում մահացել է 189 մարդ` ներառյալ հինգ ահաբեկիչները, ինքնաթիռի 59 ուղևորները և Պենտագոնի 125 աշխատակիցները: Ահաբեկչությունից հետո սկսվել է հուշահամալիրի կառուցումը` նվիրված զոհերի հիշատակին: Այն բացվել է 2008 թվականի սեպտեմբերի 11-ին` ողբերգության 7-րդ տարելիցին:
 
== Բնակչություն ==