«1970-ականներ»–ի խմբագրումների տարբերություն

* 1979 թվականի [[Իրանի իսլամական հեղափոխություն|Իրանի իսլամական հեղափոխության]] արդյունքում գահընկեց արվեց արևմտամետ միապետ շահ [[Մոհամմադ Ռեզա Փահլավի]]ն, և իշխանության եկավ [[Կրոնապետություն|կրոնապետական]] [[իսլամիստ]]ական կառավարությունը [[Ռուհոլլա Խոմեինի|Այաթոլլա Խոմեինիի]] գլխավորությամբ: Արևմտյան իշխանությունների և հեղափոխականների միջև տարաձայնությունների արդյունքում 1979 թվականի նոյեմբերի 4-ին սկսվեց [[Իրանում ամերիկյան դեսպանատան պատանդներ|Իրանում պատանդների ճգնաժամը]], որի արդյունքում 66 դիվանագետներ, հիմնականում ԱՄՆ-ից, պատանդ պահվեցին 444 օր:
* [[Հարավսլավիա]]յում սրվեց ներքին դրությունը, որից սկիզբ առավ [[Խորվաթական գարուն]] շարժումը 1971 թվականին, որը պահանջում էր Հարավսլավիայի կազմի մեջ մտնող հանրապետությունների ապակենտրոնացում: Հարավսլավիայի կոմունիստ առաջնորդ [[Իոսիպ Տիտո]]ն մերժեց շարժման պահանջները` ձերբակալելով նրա առաջնորդներին, սակայն ճնշման ներքո
1974 թվականին իրականացրեց սահմանադրական բարեփոխում, ինչով ապակենտրոնացրեց իշխանությունը և թուլացրեց Սերբիայի դիրքերը: Բացի այդ նոր սահմանադրությամբ նա հաստատեց իր դիկտատուրան` նշանակելով իրեն ցմահ նախագահ:
 
== Ծանոթագրություններ ==