«1970-ականներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3750 բայտ ,  2 տարի առաջ
* [[Ուգանդա-տանզիանական պատերազմ]] (1978–1979)
* [[Պատերազմ Օգադենի համար]] (1977–1978)-աֆրիկյան հակամարտություն [[Սոմալի]]ի և [[Եթովպիա]]յի միջև [[Օգադեն]] տարածաշրջանի համար:
 
===Միջազգային հակամարտություններ===
[[Պատկեր:1979 Iranian Revolution.jpg|thumb|right|upright|[[Իրանի իսլամական հեղափոխություն]]]]
Տասնամյակի ընթացքում միջազգային նշանակալի հակամարտությունները հետևյալն են.
* Գլխավոր հակամարտությունը կապիտալիստական և կոմունիստական մի քանի երկրների միջև հակամարտություններն էին, մինչդեռ հակամարտության հիմնական կողմերը` ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն երկխոսությունների սեղանին նստեցին` նվազեցնելով ատոմային զենքի արտադրությունը:
* 1976 թվականին ուսանողների խաղաղ ցույցը [[Հարավաֆրիկյան հանրապետություն|Հարավաֆրիկյան հանրապետության]] [[Սոուետո]] քաղաքում վերածվեց [[Սոուետոյի ապստամբություն|ապստամբության]], որի ժամանակ ավելի քան 700 սևամորթ դպրոցական երեխա սպանվեցին ոստիկանության կողմից:
* Անջատողականության աճ Կանադայի [[Քվեբեկ]] նահանգում: 1970 թվականին արմատական ազգայնականները և մարքսիստները առևանգեցին Քվեբեկի աշխատանքի նախարար [[Պիեռ Լապորտե]]ին և Բրիտանիայի առևտրի պատասխանատու [[Ջեյմս Քրոս]]ին [[Հոկտեմբերյան ճգնաժամ]]ի ժամանակ, որի արդյունքում Լապորտեն սպանվեց: Դրա հետևանքով Կանադայի կառավարությունը արշավ սկսեց ապստամբների դեմ` ձերբակալելով դրա կազմակերպիչների մեծ մասին:
* [[Ռազմական դրություն]] հայտարարվեց [[Ֆիլիպիններ]]ում 1972 թվականի սեպտեմբերի 21ին նախագահ [[Ֆերդինանդ Մարկոս]]ի կողմից:
* [[Կամբոջիա]]յաում կոմունիստ առաջնորդ [[Պոլ Պոտ]]ի գլխավորությամբ հեղափոխություն տեղի ունեցավ ամերիկամետ կառավարության դեմ [[Լոն Նոլ]]ի գլխավորությամբ: 1975 թվականի ապրիլի 17-ին Պոտի զորքերը նվաճեցին մայրաքաղաք [[Պնոմպեն]]ը, որից հետո ԱՄՆ-ն սկսեց ռմբակոծել նրանց դիրքերը: Կառավարությունը կազմակերպեց [[Կամբոջայի ցեղասպանություն]]ը, որի ժամանակ զինված խմբավորումները մտան քաղաքներ և գյուղեր որպեսզի հիմնեին մարքսիստական գյուղատնտեսական հասարակություն: Բուդդիստ հոգևորականները և բոլոր նրանք ովքեր խոսում էին օտար լեզուներով, ունեին որևէ կրթություն, բառնությունների ենթարկվեցին կամ սպանվեցին: Արդյոնքում զոհվեցին մոտ 3 միլիոն մարդ: Վիետնամը ներխուժեց Կամբոջիա 1979 թվականին վերջ դնելով Պոլ Պոտի իշխանությանը և հիմնեց իր կառավարություն: Սա բերեց կայծակնային, բայց արյունալի [[Սինո-վիետնամական պատերազմ|սահմանային պատերազմի Չինաստանի հետ]] նույն տարվա փետրվարին:
 
== Ծանոթագրություններ ==