«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 134.
Յուրաքանչյուր քաղաք, որ նա այցելում էր, մեծ ոգևորությամբ էր ընդունվում հանդիսատեսի կողմից: Դերասաններ Էդուարդ Անգելան և Ֆիլիպ Գարնիերը նրա ուղեկցող տղամարդիկ էին և գլխավոր դերակատարները: Բրազիլիայի կայսր Պեդրո Երկրորդը ներկա էր նրա բոլոր ներկայացումներին [[Ռիո դե Ժանեյրո]]յում և նրան նվիրել է ադամանդներով զարդարված թևնոց, որը գրեթե անմիջապես գողացել են նրա հյուրանոցից: Երկու առաջատար դերասանները հիվանդանում են [[դեղին տենդ]]ով, և նրա երկար տարիների մենեջեր Էդուարդ Ջարետը մահանում է սրտի կաթվածից: Բեռնարն, այնուամենայնիվ, չի վհատվում. նա կոկորդիլոսների որսի է ուղևորվում [[Գուայակիլ]], ինչպես նաև նոր կենդանիներ է գնում իր հավաքածուի համար: Բոլոր քաղաքներում նրա ներկայացումների տոմսերն ամբողջությամբ վաճառվում էին, և շրջագայության ավարտին նա վաստակել էր ավելի քան մեկ միլիոն ֆրանկ: Ուղևորությունը նրան հնարավորություն է տալիս գնել իր վերջին տունը, մեծ առանձնատուն Պերեր, 56 բուլվառում<ref>https://fr.m.wikipedia.org/wiki/Boulevard_Pereire</ref>, որը նա լցնում է իր նկարներով, բույսերով, հուշանվերներով և կենդանիներով{{Sfn| Tierchant| 2009| pages=214–216}}:
Դրանից հետո, ամեն անգամ, երբ նա գումարի կարիք էր ունենում (ինչը սովորաբար պատահում էր յուրաքանչյուր 3 կամ 4 տարին մեկ), նա գնում էր շրջագայության` խաղալով իր դասական կամ նոր դերերը: [[1888]] թվականին նա ուղևորվում է [[Իտալիա]], [[Եգիպտոս]], [[Թուրքիա]], [[Շվեդիա]], [[Նորվեգիա]] և [[Ռուսաստան]]: Նա վերադառնում է Փարիզ 1889 թվականի սկզբին` հսկայական բուի հետ, որ նրան նվիրել էր Ալեքսիս Ալեքսանդրովիչ Մեծ Դուքսը, Ցարի եղբայրը{{Sfn|Tierchant|2009|page=226}}: Նրա 1891-92 թվականների ուղևորությունն ամենաընդարձակն էր` ներառելով Եվրոպան, Ռուսաստանը, Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Ավստրալիան, Նոր Զելանդիան, [[Հավայի]]ն և Սամոան: Նրա ուղեբեռի մեջ կար 45 կոստյում` 15 տարբեր ներկայացումների համար, ինչպես նաև` նրա ոչ բեմական անձնական 75 կոստյումները և 250 զույգ կոշիկները: Նա իր հետ տանում էր նաև հսկայական ծավալի օծանելիք, կոսմետիկա, սփռոցներ և իր հինգ բարձերը: Շրջագայությունից նա վերադառնում է 3.500.000 ֆրանկով: Միևնույն ժամանակ, նա ծնկի ցավոտ վնասվածք է ստանում:
 
==''Տոսկայից'' մինչև ''Կլեոպատրա'' (1887–1893)==
<gallery mode="packed" heights="250">
File:Nadar, Félix - Sarah Bernhardt (1845-1923) - La Tosca - 1887.jpg|Բեռնարը ''Լա Տոսկա'' ներկայացման մեջ (1887)
File:Bernhardt as Joan of Arc.jpg|Ժաննա դ'Արկի դերում, համանուն պիեսում (1890)
File:Sarah Bernhardt as Cleopatra 1891.jpeg|Բեռնարը''Կլեոպատրայի'' դերում (1891)
</gallery>
Երբ Բեռնարը վերադառնում է 1886-1887 թվականների շրջագայությունից, նա նոր հրավեր է ստանում` Կոմեդի Ֆրանսեզ վերադառնալու համար: Թատրոնի ղեկավարությունը ցանկություն ուներ մոռանալ հին անախորժությունները և 150.000 ֆրանկ տարեկան աշխատավարձ էր առաջարկում նրան: Գումարը նրան հարմար էր, և նա սկսում է բանակցություններ վարել:
Այնուամենայնիվ, թատրոնի ավագ անդամները դեմ էին նրան առաջարկվող բարձր աշխատավարձին, իսկ առավել ավանդական թատրոնի կողմնակիցներն ու պահպանողականները դեմ էին նրա ներկայությանը: Բեռնարին դեմ քննադատներից մեկը, Ալբերտ Դելպիտը, գրել է. «Տիկին Սառա Բեռնարը 43 տարեկան է, նա այլևս չի կարող օգտակար լինել Կոմեդիին: Ավելին, ի՞նչ դերեր կարո՞ղ է նա խաղալ: Ես միայն կարող եմ պատկերացնել, որ նա կարող է մայրիկների դերեր խաղալ...»: Բեռնարը խորապես վիրավորված էր և անմիջապես խզում է բանակցությունները{{Sfn|Tierchant|2009|page=222}}:
Նա կրկին դիմել է Սարդուին, ով նրա համար գրում է նոր պիես` «Տոսկան», որի վերջում դերասանուհու մարմնավորած կերպարին երկարաձգված ու չափազանց դրամատիկ մահ էր սպասվում: Պիեսը ներկայցվել է Porte Saint-Martin թատրոնում, 1887 թվականի նոյեմբերի 24-ին: Այն չափազանց հայտնի էր և բավականին քննադատված: Բեռնարը դերը խաղացել է 29 լեփ-լեցուն դահլիճով անցած ներկայացումներում: Ներկայացման հաջողությունը թույլ է տվել Բեռնարին առյուծի նոր ձագ գնել կենդանիների իր հավաքածուի համար, որին նա կոչել է Սկարպիա, «Տոսկայում» իր ստրուկի անունով{{Sfn|Tierchant|2009|page=222}}: Ներկայացումը ներշնչում է Ջակոմո Պուչինին գրելու իր հանրահայտ օպերաներից մեկը` ''Տոսկան'' (1900)<ref>[https://www.britannica.com/topic/Tosca|Britannica online, ''Tosca'']</ref>:
Այս հաջողությունից հետո նա խաղում է մի քանի ներկայացումներում, շատ ֆրանսիացի գրողներ առաջարակում են նրան նոր դերեր: 1887 թվականին նա խաղացել է [[Էմիլ Զոլա]]յի [[Թերեզ Ռաքեն]] վիճելի դրամայում: Զոլան ի սկզբանե քննադատումների է արժանացել գրքի վիճելի բովանդակության համար: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընտրել այդ գործը, նա հայտարարել է լրագրողներին. «Իմ երկիրն ազատության երկիր է, իսկ իմ արվեստն առանց հարկադրանքի է»{{Sfn|Tierchant|2009|page=226}}: Ներկայացումը ձախողվում է, այն ցուցադրվել է ընդամենը 38 անգամ<ref>{{cite book |last1=Gassner |first1=John |last2=Quinn |first2=Edward |title=Readers' Encyclopedia of World Drama |year=1969 |publisher=Dover Publications |page=935}}</ref>:
Հետո նա խաղում է մեկ այլ` Ալեքսանդր Դյումայի «Ֆրանկիլիոն» ավանդական մելոդրամայում, 1888 թվականին: Իր կողմից գրված կարճ դրաման` ''L'Aveu''-ն հիասթափեցնում է թե՛ քննադատներին, թե՛ հանդիսատեսին և ցուցադրվում է միայն 12 անգամ: Նա ավելի նշանակալի հաջողություն է ունենում «Ժաննա դ՛Արկ» ներկայացման մեջ, որտեղ 45-այմա դերասանուհին խաղում է 19-ամյա հերոս [[Ժաննա դ'Արկ]]ին{{Sfn|Skinner|1967|page=145}}: Ստեղծագործության հեղինակը` Բարբիերը, նախկինում լիբրետոներ էր գրել մի քանի հայտնի ֆրանսիական օպերաների համար, ներառյալ [[Շառլ Գունո]]յի [[Ֆաուստ]]ը և [[Ժակ Օֆենբախ]]ի «Հոֆմանի հեքիաթները»: Նրա հաջորդ հաջողությունը Սարդուի ''Կլեոպատրա'' պիեսն էր, որը նրան թույլ է տալիս հագնել վարպետորեն մշակված բարդ կոստյումներ ու ավարտել ներկայացումը մահվան հիշվող տեսարանով: Այս տեսարանի համար նա պահում էր երկու կենդանի կապված օձեր, որոնք խաղում էին թունավոր սողունների դերը, որոնք խայթում են Կլեոպատրային: Իրական երևալու համար նա իր ձեռքերի ափերը կարմիր էր ներկում, չնայած որ դրանք հազիվ թե երևային հանդիսատեսին: «Ես կտեսնեմ դրանց», ասել է դերասանուհին, «եթե ես տեսնեմ իմ ձեռքը, դա կլինի Կլեոպատրայի ձեռքը»{{Sfn|Skinner|1967|page=148}}:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}