«1970-ականներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
 
Ասիայում [[Չինաստան]]ի հետ հարաբերությունը փոխվեցին [[ՄԱԿ]]-ի կողմից այն ճանաչելուց հետո, ինչը տեղի ունեցավ [[Մաո Ցզե Դուն]]ի մահից հետո և շուկայի ազատականացումից հետո Մաոյի հետևորդների կողմից: Չնայած նավթային ճգնաժամի, Ճապոնիայի տնտեսությունը մեծ աճ գրանցեց այս ժամանակահատվածում, դառնալով տնտսությամբ երկրորդ երկիրը աշխարհում` առաջ անցնելով անգամ [[ԳՖՀ]]-ից<ref name="secondecon">{{cite web|url=http://factsanddetails.com/japan.php?itemid=903&catid=24&subcatid=155 |title=Economic History of Japan in the 1970a and 80s |first=Jeffrey |last=Hays |publisher=Facts and Details |accessdate=2012-12-02 |date=August 2012}}</ref>: Միացյալ Նահանգները իր զորքերը դուրս բերեց Վիետնամից պատերազմում կրած պարտությունից հետո: 1979 թվականին ԽՍՀՄ-ը ներխուժեց [[Աֆղանստան]], ինչից սկսվեց [[Աֆղանական պատերազմ (1979-1989)|տասնամյա պատերազմ]]:
 
1970-ականներին Մերձավոր Արևելքում [[Եգիպտոս]]ը և [[Սիրիա]]ն պատերազմ հայտարարեցին, սակայն տասնամյակի վերջում իրավիճակը հիմնովին փոխվեց, երբ Եգիպտոսը ստորագրեց [[Եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագիր]]ը: Եգիպտոսի նախագահ [[Անվար Սադաթ]], ով պայմանագրի ստրոագրողն էր, դարձավ ծայր աստիճան անցանկալի [[Արաբական աշխարհ]]ում<ref>{{cite book | last=Vatikiotis | first=P. J. | title=The History of Modern Egypt | edition=Fourth | page=443| location=Baltimore | publisher=Johns Hopkins University | year=1992 | isbn=0-8018-4214-X }}</ref>: Նա սպանվեց 1981 թվականին: Իրանում քաղաքական ճգնաժամը 1979 թվականին վերածվեց [[Իրանի իսլամական հեղափոխություն|հեղափոխության]], ինչի արդյունքում վերջ դրվեց [[Փահլավիների հարստություն|Փահլավիների հարստությանը]] և հիմնադրվեց [[Իրանի իսլամական հանրապետություն]]ը [[Ռուհոլլա Խոմեինի|Այաթոլլա Խոմեինիի]] գլխավորությամբ:
 
Աֆրիկայում շարունակվեց ապագաղութականացումը: [[Անգոլա]]ն և [[Մոզամբիկ]]ը 1975 թվականին ձեռք բերեցին անկախություն [[Պորտուգալական կայսրություն]]ից, երբ Պորտուգալիայում հաստատվեցին ժողովրդավարական կարգեր: Աֆրիկայում այնուամենայնիվ շարունակվեցին անվեր ռազմական հեղաշրջումները, դրանցից ամենանշանակալին Եթովպիայի կայսր [[Հայլե Սելասիե]] ռեժիմի տապալումն էր, որին հաջորդեցին քաղաքացիական պատերազմները և բռնությունները:
 
Զարգացած երկրների տնտեսությունները տասնամյակի առաջին կեսին շարունակեցին աճը [[Կանաչ հեղափոխություն|Կանաչ հեղափոխության]] արդյունքում: Եվրոպայի տնտեսությունը շարունակում էր վերականգնվել [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]] հետևանքներից համաձայն [[Մարշալի պլան]]ի, սակայն տնտեսական աճը դանդաղեց 1973 թվականի ճգնաժամից հետո:
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}