«Բրիտանական անգլերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
== Պատմություն ==
Անգլերենը արևմտյան [[Գերմանական լեզուներ|գերմանական լեզու]] է, որը սկզբնավորվել է անգլոֆրիզիան բարբառից։ Այս բարբառը [[Մեծ Բրիտանիա|Բրիտանիա]] է ներթափանցել գերմանական ցեղերի միջոցով, այժմյան [[Գերմանիա]]յի հյուսիս-արևմուտքի և հյուսիսային [[Նիդերլանդներ]]ի տարածքից։ Այդ ժամանակ տեղի բնակչությունը խոսում էր հասարակ բրիտոնիկ լեզվով, որի վրա մեծ ազդեցություն ուներ հռոմեական օկուպացիան։ Այս լեզուների խումբը ([[Վալլիերեն]], Cornish, Cumbric) անգլերենի հետ կողք կողքի շարունակել են գոյություն ունենալ մինչև արդի ժամանակաշրջան, բայց գերմանական լեզուներից դրանց հեռվության պատճառով անգլերենի վրա ազդեցությունը նշանակալիորեն փոքր էր։ Սակայն ազդեցության աստիճանը մնում է վիճարկելի և վերջերս առաջ է քաշվել մի պնդում, ըստ որի քերականական ազդեցությունը անգլերենի և այլ արևմտյան գերմանական լեզուների միջև էական նորարարությունների հիմքն է։է<ref>English and Welsh, 1955 J. R. R. Tolkien, տես նաև ծանոթագրություններ Brittonicisms in English</ref>: Սկզբնապես հին անգլերենը եղել է բազմազան բարբառների խումբ՝ այսպիսով արտացոլելով Անգլիայի անգլոսաքսոնական թագավորության խառը ծագումը։ Այս բարբառներից մեկը՝ ուշ արևմտյան սաքսոներենը, ի վերջո դարձել է գերակշռող։ Բնօրինակ հին անգլերենը այնուհետև ազդեցության է ենթարկվել երկու արշավանքների պատճառով. առաջինը եղել է գերմանական [[լեզվաընտանիք]]ի սկանդինավիան ճյուղի լեզվակիրների կողմից, ովքեր VIII և IX դարերում նվաճել և գաղութացրել են Բրիտանիայի որոշ մասերը, իսկ երկրորդը XI դարում եղել են Նորմանները, որոնք խոսում էին հին նորմաներեն և որի արդյունքում ի վերջո զարգացել է անգլերենի նոր տեսակ, որը կոչվել է անգլոնորմանական։ Այս երկու արշավանքները անգլերենին ստիպել են դառնալ որոշ չափով «խառնուրդ» լեզու (սակայն այն երբեք բառի բուն իմաստով չի եղել իրապես «խառնուրդ» լեզու։ Խառնուրդ լեզուները ի հայտ են գալիս տարբեր լեզուների լեզվակիրների միասին ապրելու դեպքում, որոնք էլ հենց հիմնական շփման համար զարգացնում են հիբրիդ լեզու)։ Ինչքան անգլերենը խոսակցական, քարացած և նկարագրական լեզու է, այնքան այն անգլոսաքսոնական արմատներ ունի։ Ինչքան այն ինտելեկտուալ և աբստրակտ լեզու է, այնքան այն պարունակում է [[Լատիներեն|լատինական]] և [[Ֆրանսերեն|ֆրանսիական]] ազդեցություն։
 
[[Սկանդինավիա|Սկանդինավների]] հետ համատեղ բնակությունը անգլերենի անգլոֆրիզերենի քերականական նշանակալի պարզեցման և բառապաշարի հարստացման արդյունք հանդիսացավ։ Նորմանների գրավումը հետագայում տարավ դեպի եվրոպական լեզուների ռոմանական ճյուղի ավելի մշակված բառաշերտի գերմանական հիմքի վրա տեղափոխմանը։ Նորմանական այս ազդեցությունը էապես անգլերեն մտավ կառավարության և դատարանների միջոցով։ Այսպիսով՝ անգլերենը սկսեց զարգանել որպես փոխառությունների լեզու՝ մեծ ճկունությամբ և հսկա բառապաշարով։
Տող 21.
Հիմնական մեծ բաժանումները որպես կանոն դասակարգվում են որպես անգլիական անգլերեն (կամ Անգլիայում խոսվող անգլերեն, որը ներառում է հարավային անգլերենի բարբառները, արևմտյան բարբառները, երևելյան և արևմտյան կենտրոնական մասի (''Midlands'') բարբառները), Ուելսի անգլերենը (չշփոթել Ուելսի լեզվի հետ), Իռլանդական անգլերեն, շոտլանդական անգլերեն (չշփոթել շոտլանդերենի հետ)։ Բրիտանական տարբեր բարբառներ տարբերվում են նաև այլ լեզուներից փոխառված բառերով։
 
Անգլիական բարբառների վերջին ծավալուն հետազոտությունից հետո ([[1949]]–[[1950]]) [[Լիդսի համալսարան]]ը սկսել է նոր պրոյեկտ։ [[2007]] թվականի մայիսին արվեստների և հումանիտար հետազոտությունների խորհուրդը դրամաշնորհ է հատկացրել Լիդսի համալսարանի [[Լեզվաբանություն|լեզվաբանության]] և [[Հնչյունաբանություն|հնչյունաբանության]] [[պրոֆեսոր]] Սալի Ջոնսոնի գլխավորած խմբին՝ հետազոտելու բրիտանական [[բարբառ]]ները։ները<ref>[http://www.personal.leeds.ac.uk/~smlsaj/ Professor Sally Johnson] biography on the [[Leeds University]] website</ref><ref name=MEO>[http://reporter.leeds.ac.uk/press_releases/current/voices.htm Mapping the English language—from cockney to Orkney], [[Leeds University]] website, 25 May 2007.</ref>:
 
Ջոնսոնի թիմը մանրակրկիտ կերպով ուսումնասիրում է տարածքային [[ժարգոն]]ային բառերի և արտահայտությունների օրինակների հավաքածուն, որը հավաքվել է [[BBC]] ընկերության "Voices" (ձայներ) պրոյեկտի միջոցով, որտեղ հասարակությանը հրավիրվում էր ուղարկելու դեռևս ողջ երկրում խոսվող անգլերենի օրինակներ։ BBC Voices պրոյեկտը նաև հավաքել է նորությունների հարյուրավոր հոդվածներ այն մասին, թե ինչպես են բրիտանացիները խոսում անգլերեն սկսած հայհոյանքներից, մինչև լեզուների դպրոցներում նյութերի պատրաստումը։
Տող 28.
 
=== Տարածքային ===
Անգլերենի այն տարբերակը, որը հիմնականում ասոցացվում է Անգլիայի հարավի բարձր հասարակության հետ, կոչվում է «'''ստացված արտասանություն»''' (անգլ.՝ Received Pronunciation) (RP).<ref name=fowler>{{cite news |last=Fowler |first=H.W. |editor=R.W. Birchfield |title=Fowler's Modern English Usage |work= |pages= |language= |publisher=Oxford University Press |year=1996 |url= |accessdate= }}</ref>: Այն ծագել է վաղ արդի ժամանակահատվածում [[Լոնդոն]]ի հարավային բարբառների և կենտրոնական մասի բարբառների միախառնումից<ref name=fowler/> և հաճախ օգտագործվում է որպես արտասահմանցիներին անգլերեն սովորեցնելու մոդել։<ref name=fowler/> Չնայած, որ [[Անգլիա]]ձի այլ վայրերում բնակվողները կարող են չխոսել ստացված արտասանությամբ, այն այժմ ավելի շուտ բարձր դասի բարբառ է, քան տեղական։ Ստացված արտասանությունը հաճախ անվանվում է նաև «'''թագուհու (թագավորի) անգլերեն'''», «շքեղ» կամ «'''BBC անգլերեն'''», քանի որ սա ի սկզբանե անգլերենի այն տարբերակն է, որը կիրառվել է հեռուստատեսության և ռադիոյի եթերում, չնայած այսօր կարելի է լսել մի շարք տարբեր արտասանություններ։ Բրիտոնների մոտ 2 տոկոսը խոսում են ստացված արտասանությամբ<ref>[http://www.bl.uk/learning/langlit/sounds/case-studies/received-pronunciation/ Learning: Language & Literature: Sounds Familiar?: Case studies: Received Pronunciation] [[British Library]]</ref> և այն բավականին զգալի զարգացում ունի վերջին 40 տարիների ընթացքում։
 
Հյուսիսարևելքում գոյություն ունեն զգալի տարբերվող արտասանություններ. Բնիկ լոնդոնցիների արտասանությունը ('''Քոքնի'''), որը պահպանվել է Լոնդոնի հյուսիսաբնակների մոտ, ահռելի կերպով տարբերվում է ստացված արտասանությունից։ Բնիկ լոնդոնցիների ռիթմիկ ժարգոնը ոչ տեղացիների համար կարող է (սկզբնապես այդպես էլ նախատեսված է եղել) անհասկանալի և դժվար ըմբռնելի լինել,<ref name="Franklyn1975">{{cite book|last=Franklyn|first=Julian|title=A dictionary of rhyming slang|year=1975|publisher=Routledge and Kegan Paul|location=London|isbn=0-415-04602-5|page=9}}</ref> չնայած դրա օգտագործումը որոշ չափով ուռճացված է։