«Գորգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
Իրանական գորգերը դասակարգվում են ըստ արտադրության տեղի (օրինակ՝ «Սպահան», «Քաշան», «Խորասան» և այլն) կամ զարդանախշի տիպով («մեդալիոնային», «որսորդական», «կենդանական», «պարտեզային»)․ դրանց բնորոշ է մեծ մասամբ գործվածքի բարձր խտությունը (հատկապես Սպահանի և Քաշանի գորգերին), բուսական և երկրաչափական բարդ զարդանախշը (հաճախ գրերի, մարդկանց և կենդանիների պատկերների միահյուսումով), բազմաշրջանակ եզրանախշը, հարուստ ու բազմազան գունավորումը։ Թուրքմենական գորգերը դասակարգվում են ըստ տոհմացեղային պատկանելության (տեկինյան, յոմուդյան, էրսարինյան և այլն)։ Կենտրոնական զարդանախշը կազմված է շարքերով կրկնվող տոհմացեղային նշանից՝ գյոլից (ութանկյուն մեդալիոն), որի ձևն ու լցազարդը տարբեր ցեղերի մոտ տարբեր բնույթի են։ Թուրքմենական բոլոր գորգերին (բացի «բեշիր» տիպից) բնորոշ է կարմիր գույնի նրբերանգներից կազմված միասնական գունաշարը։ Ադրբեջանական գորգևրը նույնպես տարբերվում են ըստ արտադրության տեղի։ Մի քանիսին («ղուբա», «շիրվան», «ղազախ», «գենջա» և այլն) բնորոշ են երկրաչափական բարդ զարդանկարները, որոնք ներառնում են կենդանիների ու մարդկանց սխեմատիկ ֆիգուրներ և կենտրոնական դաշտում միևնույն առանցքով տեղադրված բազմանկյուն կամ աստղաձև մեդալիոններ։ Ադրբեջանական գորգերը առանձնանում են ինտենսիվ տոներից կազմված հնչեղ կոլորիտով։
 
Արևմտաեվրոպական գորգագործության ասպարեզում, ուր XVI դարից հատուկ տեղ են գրավում շպալերները (ֆլամանդական, ֆրանսիական, գերմանական), XVII — XVIII դարերում առանձնանում են 162 թվականին Փարիզում հիմնադրված Սավոների մանուֆակտուրայի (նախկին օճառի մանուֆակտուրայի շենքերում, որից և անունը՝ ''savon'' — ''սապոն, օճառ'') խավոտ գորգերը։ Դրանք սովորաբար սև ֆոնի վրա ճոխ, ծաղկավոր, արաբենիքներով ու բարոկկոյական զարդերով գորգեր են։ Դրանց ազդեցությամբ խավոտ գորգեր են մշակվել Անգլիայում և Իսպանիայում։ XIX դարում, մեքենայական արտադրության զարգացման հետևանքով, արևմտաևվրոպական գորգագործության գեղարվեստական մակարդակը խիստ ընկել է, սակայն XX դարի կեսին մի շարք երկրներում (հատկապես Ֆրանսիայում) արհեստի գեղարվեստական այդ ճյուղը փակուղուց հանելու, նրա նախկին նշանակությունը վերականգնելու հաջող փորձեր են արվում։ Այդ ասպարեզում ակնառու հաջողության են հասել [[Լեհաստան]]ում, [[Բուլղարիա]]յում, [[Ռումինիա]]յում, [[Հարավսլավիա]]յում, ուր վերածնվում է ինչպևս խավոտ, այնպես էլ առանց խավի, երկրաչափական և ոճավորված բուսական զարդանկարով ձեռագործ գորգի պատրաստումը։ Գորգերի ձևավորմանը իրենց էսքիզներով մասնակցում են ականավոր նկարիչները, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետները։
[[Պատկեր:Phoenix and dragon carpet Anatolia first half or middle 15th century.jpg|մինի|15-րդ դարի հայկական գորգ]]
Գորգագործությունը հնուց զարգացել է Ուկրաինայում (գլխավորապևս առանց խավի գորգեր՝ քիլիմներ․ կենտրոնական շրջաններում՝ սև, կապույտ կամ բաց դեղին ֆոնին շարքերով տեղադրված ծաղիկներով, իսկ արևմտյան շրջաններում՝ երկրաչափական զարդանկարով)։ Վառ գունավորումով ծաղկաոստերի և ծաղկամանների մոտիվներով, ինչպես և երկրաչափական զարդերով քիլիմներ գործվում են Մոլդավիայում։ Ռուսական գորգերից հատկապես հայտնի են Կուրսկի և Վորոնեժի առանց խավի, սև ֆոնին բնական գունավորումով ծաղկավոր գորգերը։ Տյումենի մարզում գործվում են բարձր խավով ծաղկազարդ գորգեր։
 
Հնագիտական պեղումների ժամանակ Կարմիր բլուրից այլ գործվածքների հետ գտնվել են նաև գորգի պատառիկներ։ Հայաստանը, ըստ միջնադարյան հայկական, արաբական և այլ աղբյուրների, աչքի է ընկել բարձրարժեք գորգերով։ Հայկական գորգերի մասին արաբական աղբյուրները տեղեկություններ են հաղորդում դեռևս VIII դարում։ X դարի սկզբին արաբական խալիֆայության դեսպանության անդամ, մատենագիր Իբն-Ֆադլունը վկայում է, որ Կամա-Վոլգյան Բուլղարիայի թագավոր Ալմասի մեծ վրանի հատակը ծածկված էր հայկական գորգերով։ XIII դարի վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոն, որ անցել է [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Հայկական ԿիլիկիաԿիլիկիայով]]յով, հիշատակում է, որ Սեբաստիա, Կոնիա, Կեսարիա քաղաքներում հայերը և հույները գործում էին աշխարհի ամենալավ գորգերը։ [[Ղևոնդ Ալիշան]]ը «Սիսուան» աշխատության մեջ հրապարակել է մոտավորապես նույն ժամաևակի մի փաստաթուղթ, որը վերաբերում է [[Կոռիկոս]] նավահանգիստ-քաղաքից արտահանվող գորգերի հակերին։ XV—XVI դարերի եվրոպական նկարիչների կտավներում հանդիպում են հայկական գորգերի նկարներ։ Նույն ժամանակից հայերեն «կարպետ» բառը, որ գործ էր ածվում որպես հանգուցավոր գորգի հոմանիշ, մտել է Եվրոպայի ժողովուրդների բառապաշարի մեջ։ Հայկական գորգերը աչքի են ընկնում ներկերի, թելերի և գործվածքի որակով, վառ գույների համադրությամբ, գորգի կարմիր դաշտով, զարդանկարների հարստությամբ և բազմազանությամբ։ Հատկապես տարածված էին վիշապագորգերը, ծաղկագորգերն ու երկրաչափական զարդանկարներով բազմատեսակ գորգերը («Գոհարի»)։ Կան նաև դիմանկարային գորգեր՝ նվիրված հայտնի գործիչների, բանաստեղծների, հերոսների և այլն։ Եվրոպական և ամերիկյան թանգարաններում կան մի քանի տասնյակ միջնադարյան թանկարժեք հայկական գորգեր։ [[Վիեննա]]յի թանգարանում պահվում է 1202 թվականի հայատառ մակագրությամբ գորգ։ [[ԽՍՀՄ]]-ում 1917 թվականից հետո գորգագործ վարպետները կազմակերպել են արտելներ։ Նոր արտահայտչամիջոցների որոնումների ասպարեզում մեծ դեր են կատարում Գեղարվեստական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի գորգագործական լաբորատորիան, Ադրբեջանական ԽՍՀ և Թուրքմենական ԽՍՀ՝ գորգերի արտադրական միավորումները, փորձարարական-գեղարվեստական արվեստանոցները։
 
Ժամանակակից բնակելի և հասարակական շինությունների ինտերիերը հարդարելիս գորգեղենը լայն կիրառում է գտնում որպես հատակի, կահույքի, պատերի ծածկոց։ Ըստ օգտագործման բնագավառի և աստիճանի (որ միատեսակ չէ բնակելի կամ հասարակական շենքերում, նավասենյակներում, ինքնաթիռներում, ուղղաթիռներում, ավտոմեքևևաներում) գորգերը լինում են տարբեր կառուցվածքի և մակատեսքի․ հարթ (առանց խավի), կարված, չկարված և կոմբինացված խավով (բարձր և ցածր)։ Մշակմաև եղանակով տարբերակվում են ձեռքի և մեքենայի (XIX դարի կեսից) գործած և հյուսած գորգերը։ Գորգեղեն իրերի շարքին են պատկանում նախշավոր թաղիքները (ղոշմա)։ Մանրաթելային նյութերի, թելի, խավի ու հենքի մանվածքի ճիշտ ընտրությունը նախորոշում է գորգի տիպը, կիրառման ոլորտը, հուսալիությունը, հարատևությունը։ գորգերը (խավոտ և առանց խավի) ԽՍՀՄ-ում պատրաստվում են ձեռքով՝ ուղղաձիգ և հորիզոնական գորգագործական դազգահների վրա (1 մ<sup>2</sup> զանգվածը 2,5, 3,2 և ավելի կգ), ինչպես և մեքենաների օգնությամբ (1 մ<sup>2</sup> զանգվածը 1,8—2,2, 2,5 կգ)։ Մեքենայական գորգագործությունը առավել արտադրողական է, քան ձեռքինը։ Գորգագործուհին տարեկան հյուսում է 10—12 մ<sup>2</sup> գորգ։ Ժակքարդի մեքենայով 1 ժամում գործվում է 4—6 մ<sup>2</sup>։ Սակայն կատարման որակով և զարդանկարի բարդությամբ ձեռագործ գորգերը անգերազանցելի են, այդ պատճառով էլ նրանց արժեքը բարձր է։ Առանց խավածածկի ձեռագործ գորգերը ստացվում են գունավոր հենքաթելերն ու միջնաթելերը միահյուսելով՝ ժակքարդի մեքենայով հանդերձված բազմամաքոքային հաստոցներով։ Ժակքարդի մեքենա ունեցող գորգագործական հաստոցով միաժամանակ մշակվում են հինգ ն վեցգույնանի 2 գորգեր։ Վերջիններս գտնվում են իրարից որոշակի հեռավորության վրա (կախված խավի բարձրությունից), ունեն ընդհանուր հենքեր, որոնց թելերը միահյուսվում են միջնաթելի հետ, ապա կտրատվում դանակով։ Հաստոցից հանելուց հետո գորգերը վերամշակում են (շոգեհարում և մաքրում, խավատում, հակառակ երեսի ապրետապատում՝ անհրաժեշտ ամրություն տալու համար)։
 
== Գրականություն ==
* Քյուրայան Հ․, Գորգը հայոց մոտ, Վենետիկ, 1947։
* Թեմուրճյան Վ․ Ս․, Գորգագործությունը Հայաստանում, Ե․, 1955։
* Դավթյան Ս․ Ս․, Հայկական կարպետ, Ե․, 1975։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
* {{Տես նաև |Հայկական գորգ}}
{{Վիքիբառարան}}
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գորգ» էջից