«Գոշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 47.
}}
 
'''Գոշավանք''', ''Նոր Գետիկ վանք'', հայկական կրոնական կառույց [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] [[Տավուշի մարզ]]ի [[Գոշ]] գյուղի եզրին, [[Գետիկ (գետ)|Գետիկ]] գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից: [[1188]] թվականին, իշխան [[Իվանե Զաքարյան]]ի աջակցությամբ, հիմնադրել է [[Մխիթար Գոշ]]ը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են [[Վանական վարդապետ]]ը և [[Կիրակոս Գանձակեցի]]ն։ Սկզբում անվանվել է ''Նոր Գետիկ'', Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել ''Գոշավանք'':
 
== Պատմություն ==
Ըստ 13-րդ դարի պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցու]]՝ վանքի առաջին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ «հրաշագեղ» փայտակերտ եկեղեցու օծմանը [[Հաղարծնի վանք|Հաղարծինի]] վանահայր [[Խաչատուր Տարոնցի|Խաչատուր ՏարոնացիՏարոնացին]]ն Գոշավանքին նվիրել է երկու գյուղ և այգի:
 
1237–1241 թվականներին, գավթի հարավային պատին գրեթե կից, ամիրսպասալար [[Ավագ Զաքարյան]]ի կառավարիչ [[Գրիգոր Տղա]] իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ եկեղեցին, որին իր հարդարանքի արտակարգ ճոխության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցին անվանել է «զարմանակերտ»: Եկեղեցին, թեև փոքրաչափ, առանձնանում է Գոշավանքի ողջ համալիրում, և նրա հարդարանքը հայկական միջնադարյան դեկորատիվ արվեստի ամենատպավորիչ ստեղծագործություններից է: Վանահայր Մարտիրոսի օրոք (մինչև [[1241]] թվականը) գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից, կոպտատաշ խոշոր քարերով կառուցվել են վանքի փայտածածկ գրատունը և նրան արևմուտքից կից ժամատունը: [[1254]] թվականին, Մխիթար Գոշի դամբարանի մոտ, Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են խորանարդաձև ծավալով, գմբեթավոր Ս. Գևորգ եկեղեցին:
 
Գոշավանքը [[13-րդ դար|13-րդ դարում]]ում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ ([[հունարեն]], [[լատիներեն]]), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն: Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի վարժապետարանի ավանդները: Գոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը:
 
13-րդ դարում Գոշավանքը ստացել է բազում նվիրատվություններ՝ գյուղեր, այգիներ, վարելահողեր, անտառներ, ջրաղացներ, դրամ, գրքեր և այլն: 1242–1250 թվականներին Զաքարյան իշխաններն իրենց սեփականություն հանդիսացող Գոշավանքը, կալվածքներով հանդերձ, 40 հազար դուկատով վաճառել են [[Կարին]]ից [[Արևելյան Հայաստան]] տեղափոխված ժամանակի նշանավոր հարուստներից մեկին՝ պարոն Ումեկին, որի ժառանգները մինչև 14-րդ դասի կեսը տիրել են վանքին: [[1260]] թվականին Գոշավանքը ազատվել է եկեղեցական տուրքից: [[1291]] թվականին վարդապետ Դասապետը և նրա եղբայր Կարապետը, ձեռամբ ճարտարապետներ Զաքիոսի ու Գրիգորի, գրատան փայտե ծածկը փոխարինել են երկու զույգ խաչվող կամարներ ունեցող համակարգով: Նրանք որպես երկրորդ հարկ կառուցել են Ս. Հրեշտակապետաց խաչաձև հատակագծով եկեղեցին և նրա վրա՝ սյունազարդ զանգաշտարակ (չի պահպանվել): Վանքի գրատուն-եկեղեցի-զանգակատունն օրինակ է ծառայել [[14-րդ դար|14-րդ դարի]]ի հայկական երկհարկ եկեղեցիների համար:
 
[[Պատկեր:Goshavank-half-ruined.jpg|300px|աջից]]
 
Գոշավանքի համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում խաչքարերը, որոնց շարքում առանձնանում են վարպետ Պողոսի կերտած, ասեղնագործ նրբությամբ քանդակված զույգ խաչքարերը՝ դրված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատի առջև, մուտքի երկու կողմերում (հարավային խաչքարը [[1935]] թվականին տեղափոխվել է [[Հայաստանի պատմության թանգարան|Հայաստանի պատմության պետական թանգարան]]): Հյուսիսային կողմի՝ տեղում մնացած խաչքարը, ըստ արձանագրության, [[1291]] թվականին կանգնեցրել է Սարգիս վարդապետը: [[13-րդ դար|13-րդ դարի]]ի վերջին Դասապետ վարդապետը և իր մորեղբայր Իգնատիոսը նորոգել են Ս. Աստվածածին եկեղեցին, պարըսպապատել, այգի տնկել, որի բերքի մի մասը հատկացվել է վանքի հյուրանոցին:
 
14–16-րդ դարերում Գոշավանքում վանական կյանքն անկում է ապրել և վերստին աշխուժացել 17-րդ դարում: 19-րդ դարի վերջին վանքը դադարել է գործել:
Տող 70.
{| align="center" border="1"
|+'''Վանական համալիրի հատակագիծ'''
| [[ImageՊատկեր:Floorplan goshavank.jpg|300px|Հատակագիծ]]
|
{| cellpadding="20"
Տող 84.
# Պատկերասրահ
|}
|}Եկեղեցին չունի արտաքին պարիսպներ և շրջապատված է գյուղական տներով։ Վանական համալիրի բոլոր կառույցները կցված են միմյանց բացառությամբ [[Սուրբ Հռիփսեիմե եկեղեցի|Սբ․ Հռիփսեիմե եկեղեցու]], որը տեղակայված է վանական համալիրի դիմացը բլրի վրա։
[[Պատկեր:Sb-Gevorg-ekegheci.JPG|300px|ձախից]]
Համալիրի կառույցները մեծամասամբ կառուցվել են [[[[12-րդ դար|12-13-րդ դարեր]]]]ում, այդ ժամանակներում այստեղ եկեղեցական կյանքը ծաղկում էր ապրում։ Եկեղեցիները համահունչ են տեղի բնության հետ։ Սա հատուկ էր ժամանակի եկեղեցական ճարտարապետությանը։
Տող 100.
 
=== Սուրբ Աստվածածին եկեղեցի ===
Սուրբ Աստվածածին եկեղեցին վանքային համալիրի առաջնեկն է, կառուցվել է [[1191|1191-1196]] թվականներին՝ Մխիթար Հյուսն վարպետի կողմից՝ նյութական օժանդակությամբ Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների: Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, ավագ խորանին կից կրկնահարկ զույգ ավանդատներով և եռանկյունի զույգ խորշերով՝ հարավային և արևելյան պատերին: Մուտքերից գլխավորը գավթից է, մյուսը՝ հյուսիսային ճակատում: Արտաքին ճարտարապետությունը պարզ է: Ճարտարապետագեղարվեստական շեշտը կազմում են արևմտյան շքամուտքը և տարածական հորինվածքը պսակող մարմնեղ թմբուկի վերնամասով անցնող զարդագոտին:
[[1197]] թվականին, Ծռազատկի օրը, [[Հաղպատի վանական համալիր|Հաղպատի]] վանահայր Հովհաննես եպիսկոպոսի ներկայությամբ եկեղեցու օծման հանդիսությանը [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանները]] Գոշավանքին նվիրել են կալվածքներ, իսկ Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը՝ իր և դուստրերի գործած, Փրկչի ու սրբերի պատկերներով վարագույր, որը, [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցու]] վկայությամբ, հիացրել է ամենքին:
 
Տող 118.
 
=== Ժամատուն ===
Ժամատունը (արևմտյան կողմից) կառուցվել է գլխավոր եկեղեցուց անմիջապես հետո՝ [[1197|1197-1203]] թվականներին՝ աջակցությամբ Զաքարե և Իվանե եղբայրների(ճարտարապետ՝ Մխիթար Հյուսն): Պատկանում է քառասյուն ժամատների տիպին՝ արևելյան անկյուններում զույգ ավանդատներով: Ծածկի համակարգի համար բացի չորս սյուներից հենարան են ծառայում պատերին կից ութ որմնասյուները: Կենտրոնական հատվածը պսակված է երդիկով: Արտաքին և ներքին պատերը հարդարանքից զուրկ են: Այս կառույցը կրկնհարկ շինություն է, որի ներքևի հատվածում գործել է գրատունը, իսկ ահա գրատան վերին
հարկում զանգակատունը, իր ձևի մեջ այն նմանություն ունի միջնադարյան մեկ այ վանական համալիրի՝
Հաղպատի գրատան հետ։
Տող 141.
 
=== Գրատուն-զանգակատուն ===
Գրատուն-զանգակատուն, այս կրկնահարկ շենքը ճարտարապետական տեսակետից ուշագրավ հուշարձան է: Շինության գրատունը կառուցվել է [[1241]] թվական, զանգակատունը՝ [[1291]] թվական: Գրատան մասը նման է [[Հաղպատի վանք]]ի գրատանը: Քառակուսի հատակագիծ ունեցող շենքում հանդիպակաց ներքին պատերն իրար են կապված զույգ ցածրադիր որմնամույթերին հենվող հուժկու կամարներով, որոնք ներքին տարածության վերնամասում փոխադարձաբար հատվելով՝ կրում են գրատան ծածկը և նրա վերնաշենք-զանգակատունը: Գրատան ներսի պատերում կան խորշեր` ձեռագրեր պահելու համար: Գրատան վրա հավելված զանգակատունը լիովին ներդաշնակվում է գոյություն ունեցող ներքնահարկի հետ, և միասին հիմք են ծառայել կրկնահարկ եկեղեցի-դամբարանների (Եղվարդի Ս. Աստվածածին, [[Բուրթելաշեն|Ամաղու Նորավանքի Բուրթելաշեն]], [[Կապուտան]]) հատակագծային և ծավալատարածական հորինվածքի կազմավորման համար: Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում սրա ծածկի կենտրոնական մասի կառուցվածքը, որտեղ անցումը դեպի բազմանկյունի լայն երդիկը կատարված է շեղակի դրված քարե հեծանների միջոցով, որոնք իրենց միջին մասերում ունեն եռատերև փորվածքներ (ինչպես գեղագիտական, այնպես էլ վերին լույսը ավելի լայն անկյունով սփռելու նպատակով):
 
=== Խաչքարեր ===
Հուշարձանախմբի զարդն են կազմում մեծատաղանդ [[Պողոս]] (Պաւղոս) քարագործ-վարպետի կողմից [[1291]] թվականին կերտած և Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի պատճառով էլ «ասեղնագործ» մականունն են կրում: Այսպիսի մի խաչքար էլ կանգնեցված է Սուրբ Հոգի կոչված մատուռի մուտքի աջ կողմում: Հանդիսանալով հայկական խաչքարերի լավագույն նմուշներ ու միջնադարյան հայ զարդարվեստի գլուխգործոցներ՝ այդ խաչքարերը լայն ճանաչման ու բարձր գնահատանքի են արժանացել:
 
Վանական համալիրին կից գործում է փոքրիկ ցուցադրություն, որտեղ ներկայացված են ազգագրական բնույթի շուրջ 100 նյութեր:
 
<gallery mode="packed" heights="180">
Տող 167.
{{Տավուշի մարզ}}
{{ՎՊԵ}}
 
[[Կատեգորիա:Տավուշի թեմի վանքեր և եկեղեցիներ]]
[[Կատեգորիա:12-րդ դարի հայկական վանքեր և եկեղեցիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գոշավանք» էջից