«Իմպրեսիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
== Եզրի (տերմինի) ծագումը ==
«Իմպրեսիոնիզմ»-ը որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կ.Կլոդ Մոնեի «[[Տպավորություն. Ծագող արև|Տպավորություն։ Ծագող արևը]]» («Impression Soleil levant», 1872, Փարիզ) նկարը։ Պատահականորեն ընտրված տերմինն ընդգծում էր ուղղության էական կողմը՝ հարաշարժ իրականության տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլում։ 19-րդ դարի Ֆրանսիական մշակույթը յուրահատուկ է։
Այսպես ասած «պաշտոնական» մշակութային միջավայրը՝ Ակադեմիա, Կոնսերվատորիա, Օպերա, Սալոններ, խիստ պահպանողական (կոնսերվատիվ) են։ Որևէ այլ երկրում «մահացած» սովորույթները (տրադիցիաներ) այդպիսի ուժ չունեն, ինչպես Ֆրանսիայում։ Սակայն դրան զուգահեռ, որևէ այլ երկրում չկան այնքան մեծ թվով և այնպիսի մոլեռանդ «որոնողներ», մշակութային նորարարներ, ովքեր համառ էին և անձնազոհ իրենց գործի հանդեպ և կատաղի կերպով պայքարում էին իրենց ձեռագրի համար՝ տարիներով մշակելով այն։
 
Երկրորդ կայսրության ժամանակաշրջանում պայքար է գնում նատուրալիզմի և ռեալիզմի համար։ Այդպիսի պայքար նատուրալիզմի և ռեալիզմի դեմ տարվել է նաև 19-րդ դարի 80 թթ։
Այդ պայքարի արդյունքում ծնվում է իմպրեսիոնիզը։ Պակաս ջանքեր չի պահանջում նաև [[սիմվոլիզմ]]ի ներդրումը։ Այդ իսկ պատճառով [[Դեբյուսի Կլոդ|Դեբյուսի]]ի ամբողջ գործունեությունը կարելի է ասել, որ պայքար է հին ակադեմիական սովորույթների դեմ։
Այդ համառ պայքարը «նոր մշակույթի» համար Փարիզը վեր էր ածվել գեղանկարիչների, բանաստղծների, երաժիշտների «լաբորատորիայի»։ Փարիզի այսօրինակ կենտրոնացումը գեղարվեստի վրա, բացատրվում է նրանով, որ բազմաթիվ պատմական հանգամանքներ Փարիզը վերածել էին բուրժուազիայի գեղարվեստական կենտրոնի։ Դեռ հին ռեժիմի ժամանակ՝ 18-րդ դարում, Փարիզն իր ծաղկող մշակութային սալոններով յուրօրինակ կենտրոն էր հարուստ բուրժուաների և պալատականների համար։ Կոմպոզիտորներ, վիրտուոզ-երաժիշտներ, պոետներ, գեղանկարիչներ, փիլիսոփաներ իրենց գեղարվեստական գաղափարների ձևավորման համար համապատասխան միջավայր էին գտնում այդ սալոններում։ Եվ արդեն այդ ժամանակ պայքարը նոր և հին գաղափարների միջև հաճախ սուր բնույթ էր կրում։ Փարիզում առկա լայնարձակ գեղարվեստական մեցենատությունը գրավեց մեծ թվով արվեստագետների։
 
Պետք չէ կարծել, թե այս արվեստագետներին, հատկապես վերջին 50 տարիների ընթացքում, առանձնապես հուզում էին առաջնային սոցիալական գաղափարները։ Ընդհակառակը՝ Երրորդ հանրապետության նորարար արվեստագետները չէին ցանկանում որևէ փոփոխություն հասարակական կարգում։ Նրանք բացարձակապես անտարբեր էին ցածր դասերի ճակատագրի նկատմամբ և ընդհանրապես չէին հետաքրքրվում հասարակության վերադասավորման հարցերով։ Նրանք առաջին հերթին ցանկանում էին մարդուն ազատել «կյանքի պրոզայից», տալով նրան գեղարվեստական զգացողությունների «սահմանափակ» աշխարհը, որոնք իրենց կողմից դիտվում էին իբրև «վերին արժեքներ»։ Արդյունքում ստացվում էր, որ նրանք հոգ են տանում բուրժուաների մասին։ Հենց այդպիսի խնդիր են իրենց առաջ դրել Ֆրանսիական մշակույթի երկու ուղղությունները՝ իմպրեսիոնիզմը և սիմվոլիզմը։