«Գոթական ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 6.
== Պատմություն ==
 
Գոթիկոյի տաճարները (հիմնականում 3―5-նավանի բազիլիկներ) ունեն բազմաթիվ տարբերակներ։ Ռիթմիկ հարստությամբ, ճարտարապետական հորինվածքի և քանդակային հարդարանքի կատարելությամբ առանձնանում են «հասուն գոթիկոյի» մեծածավալ, վեհաշուք կառույցներ՝ [[Ռեյմսի տաճար|Ռեյմսի]] (1211-1311), [[Ամյենի տաճար|Ամյենի]] (1220-1288) տաճարները, բարձրարվեստ վիտրաժներով՝ [[Սեն-Շապել մատուռ |Սեն-Շապել մատուռմատուռը]]ը (Փարիզ, 1243-1248)։
 
13-րդ դարի կեսից ֆրանսիական գոթիկոյի տիպի տաճարներ են կառուցվել [[Գերմանիա]]յում, [[Նիդերլանդներ]]ում, [[Իսպանիա]]յում, [[Անգլիա]]յում և այլուր։ Գոթական ոճի կառուցվածքային հիմնական առանձնահատկությունը երկկենտրոն կամարի, փոխհատվող կամարներով և ջլաղեղով խաչային թաղի, կոնտրֆորս-արկբուտան համակարգի բանական համադրումն է, որի շնորհիվ որմը դադարել է կրող տարր լինելուց, հաստատվել է քարե հիմնակմախքային տեկտոնիկ համակարգ, ստեղծվել նոր արխիտեկտոնիկ կերպար։ 19-րդ և 20-րդ դարերում հետազոտողները (Մ․ Դյոլֆաուա, Վիոլլե լը Դյուկ, Ֆ․ դը Դարտելն, Է․ Կոռուայե, Օ․ Շուազի, Յու․ Բալտրուշայտիս և ուրիշներ) բազմիցս անդրադարձել են գոթական ոճի հիմնական ննկարագրի, ծագման հարցերի, սաղմնավորման աղբյուրների պարզաբանմանը։
 
== Գոթիկան հայկական ճարտարապետության մեջ ==
Գոթիկոյի կազմավորման ընթացքում նրանում միաձուլվել են տարբեր ոճեր (հռոմեական, լոմբարդական, ֆրանսիական), «սակայն գոթական կառուցվածքի առաջացման ուժերի ամբողջության մեջ Հայաստանի արվեստն ունեցել է իր վճռական դերը»<ref>Բալտրուշայտիս Յու․, «Հատվող կամարների պրոբլեմը և Հայաստանը», 1973, էջ 7։</ref>։ Այս մտքին է հանգեցնում հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրությունը (Յո․ Ստրժիգովսկի, Օ․ Շուազի, Թ․ Թորամանյան, Հ․ Ֆոսիյոն, Պ․ Տոեսկա և ուրիշներ)։
 
Գոթական ոճին բնորոշ բազմաթիվ տարրեր, սկզբունքներ (երկենտրոն սլաքային կամարներ, ջլաղեղներ, սյունկակախուրձ, փոխհատվող կամարների համակարգ և այլն) տակավին մինչև նրա կազմավորումը առկա էին Հայաստանում՝ իրագործված մեծ կարատելությամբ ([[Անիի Մայր տաճար]], 10-ր դար, [[Հովվի եկեղեցի]], 11-րդ դար, [[Առաքելոց վանք (Անի)|Անիի Առաքելոց եկեղեցու]] գավիթ, 12-րդ դար, [[Հոռոմոսի վանք]], 10-11-րդ դարեր, [[Հաղպատ]]ի ժամատուն, 1257, [[Սանահին]]ի գրադարան, 1063, [[Խորակերտի վանք|Խորակերտ]], 1252 և այլն)<ref>{{Գիրք:ՀՀՀ|681}}</ref>։