«Գինձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Դեղաբույսեր ՀոթՔաթ գործիքով
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 16.
| itis = 29622
| ncbi = 4047
}}'''Գինձ''', '''համեմ''' (գինձ ցանքային {{lang-lat|Coriandrum sativum}}) միամյա խոտաբույս է [[հովանոցավորներ]]ի ընտանիքից։
== Նկարագրություն ==
[[Արմատ]]ն առանցքային է, [[ցողուն]]ը՝ ուղղաձիգ, 20-120 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, հերթադիր, կրկնակի-եռակի փետրաբաժան, մերկ։ Համեմը պոլիգամ բույս է, [[ծաղկաբույլ]]ը հոնանոց է, ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, դեղին, ծաղկում է ամռանը` հունիս-հուլիս ամիսներին։ [[Պտուղ]]ը գնդաձև սերմիկ է, դրսից՝ մուգ, իսկ ներսից՝ բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են [[եթերայուղ]]`0.5-1, 2%, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող և [[ճարպայուղ]]`20%։ [[Տերևներ]]ը հարուստ են [[վիտամիններ]]ով E, A-նախավիտամիններով, հանքային աղերով:
== Կիրառություն ==
Եթերայուղը կիրառում են ձեռքի [[օճառ]]ների, [[օծանելիք]]ի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է [[շոկոլադ]] պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես [[համեմունք]]։ .Բուժական նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ` ստամոքսի խոցի և [[Տասներկումատնյա աղու խոց|տասներկումատնյա աղիքաղիքի]]ի ցավերի դեպքում։Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև մարսողության և [[Նյարդային համակարգ|նյարդնյարդային]]ային գրգռվածության ժամանակ։
== Բուժական նշանակությունը ==
Այն ունի հանգստացնող, քնաբեր հատկություն։ Օգնում է [[գլխացավ]]երի, ինչպես նաեւ ականջացավի դեպքում։ Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կրծքի կաթը։ Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեպքում, փափկացնում է կարծր ուռուցքները։ Սակայն այն վնասակար է [[աչք]]երի համար։ Համեմին կարող է փոխարինել երիցուկը։ Մի թեթև խաշած համեմը դրեք դուրս եկած [[թութք]]ի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը։ Չափաբաժինը` 14,7 գրամ։Հին մոնղոլական ժողովրդական բժշկության մեջ համեմի թուրմը հանդիսանում է նաև շաքարային դիբետի կանխարգելման միջոց։ Նախնական փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր է նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը։
Համեմը գերազանց մեղրատու է, մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլև կատարում խաչաձեւ փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի եւ փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր, հաճելի բուրմունք, յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6ամիս անց։
== Գրականություն ==
* Diederichsen A. Promoting the conservation and use of underutilized and neglected crops 3։ Coriander Coriandrum sativum L. — 1996. — 83 с.
* Смолянова А. М. Эфиромасличные культуры. — М.։ Колос, 1976.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գինձ» էջից