«Ռամոն Սամպեդրո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
==Պահանջ ինքնասպանության իրավունքի համար==
[[Պատկեր:Castro de BaroNa.Galiza.08.jpg|left|thumb|270px|Պորտո դո Սոնի ափը]]
Ռամոն Սամպեդրոն ծնվել է հյուսիսային Իսպանիայի Գալիսիա շրջանում գտնվող մի փոքրիկ ձկնորսական ավանում և 19 տարեկանում որպես նավաստի-մեխանիկ աշխատանքի անցել առևտրային նավատորմում,նավատորմում՝ երազելով տեսնել ամբողջ աշխարհը, քանի որ, ինչպես ինքն էր կատակել. «դա անվճար ճանապարհորդելու լավագույն միջոցն է»: Սակայն, 1968 թվականի օգոստոսի 23-ին, 25 տարեկան հասակում հայրենի Պորտո դո Սոնում ջրացատկ է կատարում և բախվում առափնյա ժայռերին: Դժբախտ պատահարի հետևանքով նա գլուխը հարվածում է ժայռերին և ողնաշարի ամբողջական վնասվածք է ստանում, որի հետևանքով՝ պարանոցից ներքև ամբողջովին անդամալույծ է դառնում<ref>Однако есть мнение (например, [http://www.cuentayrazon.org/revista/pdf/135/Num135_009.pdf здесь]), что при соответствующей физиотерапии и реабилитации он со временем смог бы двигаться, по крайней мере, владеть верхней частью тела, но сам отказался от реабилитации.</ref>: Սամպեդրոն Իսպանիայի ստորին և վերին դատական ատյաններին, անգամ [[Ստրասբուրգ|Ստրասբուրգի մարդու իրավունքների Եվրոպական դատարան]]ին բազմիցս դիմել է ինքնասպանության իրավունքի համար, սակայն ապարդյուն: Նրա փաստարկները հիմնվում էին այն փաստի վրա, որ ինքը վստահ է մեռնելու իր որոշման համար: Մինչդեռ, իր անդամալույծ լինելու պատճառով, նա չէր կարող ինքնասպանությունն ինքնուրույն, առանց կողմնակի օգնության կատարել: Էֆտանազիան Իսպանիայում անօրինական էր և պատժվում էր 6-ից 10 տարվա ազատազրկմամբ<ref>В сентябре 2008 года правительство Испании объявило о том, что намерено разработать и принять закон, разрешающий эвтаназию. [http://www.vanthuanobservatory.org/p_en/news.php?id_news=591 Zapatero’s latest challenge: a law on «assisted suicide».]</ref>: Այդ պատճառով էլ նա պայքար սկսեց «մահվան իրավունքի» համար: Նա պնդում էր, որ ինքնասպանության պահանջը ևս իրավունք է և փնտրում էր օրինական կերպով դրան հասնելու ուղիներ՝ նախ Իսպանիայում, որտեղ նրա գործը գրավեց հասարակական լայն խավերի ուշադրությունը: Ի վերջո, ամբողջ աշխարհին հայտնի դարձավ նրա պայքարը:
 
== Մահ և հետագա դեպքեր ==