«Գիհի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Դեղաբույսեր ՀոթՔաթ գործիքով
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 14.
== Քիմիական բաղադրությունը ==
Բույսի բոլոր մսերը պարունակում են եթերայուղ, որի քանակը կոնապտուղներում հասնում է 2, ճյուղերում՝0,25, տերևներում՝ 0,18, կեղևում՝ 0,5
%-ի: Այն իր մեջ ունի պինեններ, կադինեն, ֆելանդրեն, դիպենտեն, սաբինեն, տերպինեոլ, բորնեոլ, իզոբորնեոլ, ցիդրոլ:Կոնապտուղներում, բացի վերոհիշյալ նյութերից, պարունակվում են նաև 40% ինվերտոզա, 9,5% [[կուպր|կուպր,]] ներկանյութեր, [[Ճարպ|ճարպայուղ,]] [[մրջնաթթու]], [[խնձորաթթու]], իսկ [[քիմիա|քիմիական]]կան տարրերից՝ [[մանգան]], [[երկաթ]], [[պղինձ]], [[ալյումին]]: Կեղևի մեջ հայտնաբերված են մինչև 8%
դաբաղանյութեր, փշատերևում՝ մինչև 266% C վիտամին, մոմ, պոկտին:
 
Տող 21.
Գիհի բժշկության մեջ կիրառվում է շատ վաղուց: Այն օգտագործվել է գեղձախտի, [[լնդախտ]]ի, ջրգողության, մալարիայի և մի շարք կանացի հիվանդությունների, արտաքին՝ քոսի, ռեմատիզմի, պոդագրայի և այլ դեպքում: Ավիցեննան դեղաբույսը հիմնականում խառնուրդների ձևով օգտագործել է ջերմային վիճակի հետ կապված քնկոտության, բերանի վատ հոտի, ատամների ախտահարման, լնդերի վերքերի, բրոնխիալ ասթմայի, ստամոքսի սուր և խրոնիկական բորբոքումների ժամանակ:
Ուշագրավ տվյալներ է նշել գիհու մասին Ամիրդովլաթը: Նա գրում է. գիհին «քնքուշ այնող է, յուր հոտը օգտե ըխտավորին և պիղծ պուղարին ի գլխոյն տանի և չի թողուր, որ ականջն ծանրանայ և իր հոտն օգտե կրծոց ցավին և թե ծխես ամենայն գազանահարին օգտես»:
Գիտական բժշկությունը վաղուց բացահայտել է գիհու բուժիչ հատկությունները: Օգտագործվում են պտուղները, նրանցից ստացվող յուղը, սպիրտը և ոգեթուրմը: Հասուն, չոր պտուղները, գլխավորապես քացախաթթվական [[կալիում|կալիումի]]ի հետ, օգտագործվում են միզամուղ նպատակով: Եթերայուղը, որ անգույն կամ դեղնավուն, գիհու բնորոշ հոտով, թափանցիկ հեղուկ է, գրգռելով մարսողական տրակտի լորձաթաղանթը, ուժեղացնում է ստամոքսաաղիքային տրակտի շարժունակությունը, դրդում բրոնխիալ գեղձերի սեկրեցիան, ջրիկացնում խուխը և նպաստում նրա հեշտ արտազատմանը:
 
{{անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գիհի» էջից