«Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:KPD-logo.svg|մինի|Կուսակցության գերբը]]
'''Գերմանիայի կոմունիստական կուսակցություն''' '''ԳԿԿ''' ({{lang-de|''Kommunistische Partei Deutschlands, KPD''}}), [[Գերմանիա]]յի բանվոր դասակարգի կուսակցություն էր 1918 և 1933 թվականներին։ Գործել է նաև հետպատերզմյան [[Արևմտյան Գերմանիա]]յում, մինչև արգելումը՝ 1956 թվականին։
 
Ստեղծվել է 1919 թվականի հունվարին, [[Սպարտակ միություն (կազմակերպություն)|«Սպարտակ» միության]] Բեռլինի հիմնադիր համագումարում։ Կուսակցության առաջնորդներն Էին Կ․ Լիբկնեխտը, [[Ռոզա Լյուքսեմբուրգ]]ը, [[Ֆրանց Մերինգ]]ը, [[Կլարա Ցետկին]]ը և Վ․Պիկը։ 1919 թվականին Գերմանիայի կոմունիստական կուսակցությունը մտել է Կոմինտերնի կազմի մեջ։ 1919—1920 թվականներին Գերմանիայի կոմունիստական կուսակցություն հետ սերտորեն համագործակցել են Գերմանիայի անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցության շատ անդամներ, որոնց մեծ մասը 1920 թվականի դեկտեմբերին մտել է կուսակցություն (վեցերորդ համագումարում) մեջ։
 
1923 թվականին տեղի ունեցավ Համբուրզի զինված ապստամբությունը։ Բանվոր դասակարգի ելույթները, որն ավարտվեց պարտությամբ։ 1923 թվականի նոյեմբերին կոմունիստական կուսակցության գործունեությունն արգելվեց։ 1924 թվականին տեղի ունեցավ Գերմանիայի կոմունիստական կուսակցություն 9-րդ համագումարը, որը կուսակցությունից վտարեց Բրանդլերին։ Կուսակցության ղեկավարությունն այս անգամ անցնում է «ձախ» ծայրահեղականների (Ռութ Ֆիշեր, Մասլով) ձեռքը, ով հեռացվում է ղեկավարությունից [[1925]] թվականի։ Հաջորդ նախագահ ընտրվեց Է․ Թելմանը։ Գերմանիայի կոմունիստական կուսակցություն կենտրոնական օրգանն Էր «Ռոթե Ֆահնե» («Rote Fahne») թերթը։ 1932 թվականի նոյեմբերին Ռայխստագի ընտրություններում Գերմանիայի կոմունիստական կուսակցությունը ստացավ մոտ 6 միլիոն ձայն (երկրորդը բոլոր կուսակցությունների մեջ։
 
1933 թվականի հունվարին իշխանության գլուխ են անցնում նացիստական ուժերը, որից հետո կուսակցությունը ենթարկվեց հետապնդումների։ Կուսակցության 300 000 անդամների մոտ կեսը հայտնվեցին համակենտրոնացման ճամբարներում։ Բազմաթիվ անդամներ սպանվեցին։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին (1939—1945) կոմունիստական կուսակցությունը բանվոր դասակարգին կոչ էր անում նպաստել հիտլերյան Գերմանիայի պարտությանը։ 1943 թվականին Գերմանիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Խորհրդային Միության տարածքում ստեղծվում է [[«Ազատ Գերմանիա» ազգային կոմիտե]]ն, որը գլխավորում էր հակաֆաշիստական ուժերի գործունեությունը Գերմանիայում և արտասահմանում։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=54}}