«Բլրային արծիվ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: #ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 30.
'''Գերեզմանարծիվ''' ({{lang-lat|Aquila heliaca}}), [[ճուռակներ]]ի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։
 
== Արտաքին կառուցվածք ==
Մարմնի երկարությունը 72-83 սմ է, թևերի բացվածքը՝ 190-210 սմ, կենդանի զանգվածը՝ մոտ 3 կգ։ Խոշոր գիշատիչ թռչուն է, մարմինը՝ սև-դարչնագույն, գագաթի հետին մասը և ծոծրակը՝ բաց գույնի, ուսափետուրներին կա սպիտակ փոքր բիծ։
 
Մարմինը թույլ զոլավոր է, պոչը վերևից՝ բաց մոխրագույն մուգ լայն ծայրաշերտով։ Թռիչքի պահին պոչը փակ է։ Երիտասարդի մարմինը բաց դեղին-դարչնագույն է՝ մուգ խայտերով։ Թռչում է թևերի դանդաղ թափահարումներով։ Թռիչքի ընթացքում բաց գույնի գագաթը, ծոծրակը և պոչավերևի հիմքը ցայտուն են դառնում արևի լույսի տակ։ Սավառնում է երկար, նեղ, հարթ թևերն ուղիղ տարածած, հասունները՝ պոչը փակած, իսկ երիտասարդները՝ բացած։ Սահասավառնում է թեթևակի վեր պարզած բազկաթևով, թևերի խոր ու դանդաղ թափահարումներով։ Սովորաբար հանդիպում է առանձին անհատներով, նույնիսկ՝ չվելիս։ Բնակվում է բարձրաբուն անտառներում, լքված պտղատու այգիներում, նոսր ծառերով լեռնատափաստաններում։
 
== Սննդառություն ==
Սնվում է [[կաթնասուններ]]ով և [[թռչուններ]]ով (որսում է գետնին), լեշերով։
 
== Բնադրում ==
Բույնը խոշոր հարթակ է՝ ճյուղերից, կանաչ բույսերից։ Բնադրում է ծառերի վրա կամ թփուտներում։ Դնում է 73 մմ տրամագծով, խամրած սպիտակ 2-3 ձու։
Կենսակերպի և վարքի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները սուղ են։
 
Օգտակար է, ոչնչացնում է մկնակերպ կրծողներին, բնական սանիտար է։
Գրանցված է [[ՀՀ Կարմիր գիրք|ՀՀ Կարմիր գրքգրքում]]ում։։
 
{{ՀԲ}}