«Գեշտալտ հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Հոգեբանություն}}
{{Աուդիո հոդված|Hy-Գեշտալտ հոգեբանություն (Gestalt psychology).ogg|մայիսի 5, 2017|510463}}
'''Գեշտալտ հոգեբանություն''', [[20-րդ դար]]ի առաջին կեսի արտասահմանյան հոգեբանության խոշորագույն [[դպրոց]]ներից մեկը, որի հիմքում դրված է հոգեկան երևույթի, [[հոգեկան գործընթաց]]ների ուսումնասիրությունն իր ամբողջության մեջ։ Սկիզբ է առել [[Գերմանիա]]յում: [[Գեշտալտ]] ({{lang-de|Gestalt}}) նշանակում է ամբողջական ձև, պատկեր, կառուցվածք։ Ներկայացուցիչներն էին Մաքս Վերթհայմերը, Վոլֆգանգ Քյոլերը, [[Կուրտ Կոֆկա]]ն, Կուրտ Լևինը։ Գեշտալտ հոգեբանությունը առաջացավ մեխանիստական [[բնագիտություն|բնագիտության]] ու բուրժուական հոգեբանության ընդհանուր ճգնաժամի ֆոնի վրա, ընդդեմ մեխանիստական ասոցիատիվ հոգեբանության։ Ընդունում է ամբողջի հոգեբանությունը, ի հակակշիռ «էլեմենտի հոգեբանության»: Ամբողջականի կառուցվածքի [[գաղափար]]ը գեշտալտ հոգեբանության ներկայացուցիչները կիրառեցին [[Ընկալում|ընկալմաընկալման]]ն հոգեբանության մեջ՝ փորձելով այն հիմնավորել փորձառական միջոցներով։ Ընկալման կառուցվածքային տեսությունը տարածեցին հոգեֆիզիկական, ապա [[Հոգեբանություն|հոգեբանության]] բոլոր պրոբլեմների վրա։ Գեշտալտ հոգեբանությունը մերժում է հոգեբանական տարրական պրոցեսների՝ [[Զգայություն|զգայության]] [[տեսակ]]ների ու [[որակ]]ների առանձին ինքնուրույն ուսումնասիրությունը։ Ըստ գեշտալտ հոգեբանության՝ ընկալման կառուցվածքը ոչ թե առարկայի նյութական հատկանիշներով է որոշվում, այլ յուրահատուկ օրենքներով, այսինքն՝ [[մարդ]]ու սուբյեկտիվ վերաբերմունքով և ընկալումներով, որը [[իդեալիզմ]]ի և [[մեխանիզմ]]ի արտահայտության մի նոր ձև էր։ Գեշտալտ հոգեբանությունը պնդում էր, որ արտաքին գրգռիչների հետևանքով առաջացած գրգիռները [[գլխուղեղ]]ում գոյացնում են բնախոսական «կառուցվածքներ», որոնք համապատասխանում են հոգեկան երևույթների «կառուցվածքներին»: Չնայած բուրժուական հոգեբանության վրա իր ժամանակին ունեցած մեծ ազդեցությանը, գեշտալտ հոգեբանությունը հոգեբանության ոլորտի ոչ պատմական ըմբռնման, ձևի, դերի գերագնահատման և մեթոդաբանական արատների հետևանքով չդիմացավ [[ժամանակ]]ի փորձությանը։
 
== Տեսական հիմնական դրույթներ և հետազոտություններ ==
Գեշտալտ հոգեբանության լիդերները հանդիպել են [[1910 թվական]]ին [[Ֆրանկֆուրտ]]ի հոգեբանական ինստիտուտում, որտեղ Վերթհայմերը փորձում էր գտնել փորձարարական պատասխան այն հարցին, թե ինչպես է կառուցվում տեսանելի շարժումների պատկերը, իսկ Քյոլերն ու Կոֆկան ոչ միայն փորձարկվողներ էին, այլև քննարկում էին փորձերի արդյունքները։ Հենց այս ընթացքում ծնվեց հոգեբանական հետազոտությունների նոր ուղղությունը։
 
Վերթհայմերի փորձերի մեկը հետևյալ բնույթն ուներ․ հորիզոնական երկու ճեղքերից՝ շեղված 20-30° անկյան տակ, նա տարբեր ինտերվալներով լույս է բաց թողել։ 200մ/վրկ․ և ավել ինտերվալի դեպքում երկու գրգռիչներն ընկալվել են առանձին-առանձին՝ հետևելով իրար, 30մ/վրկ․-ում՝ միաժամանակ, 60մ/վրկ․ իտերվալում առաջանում է [[շարժման ընկալում]]: Վերթհայմերն այդ ընկալումն անվանում էր ֆի-ֆենոմեն։ Նրա ուսումնասիրությունների արդյունքները հրատարակվել են «Տեսանելի շարժման փորձարարական հետազոտություններ» հոդվածում։ Հենց այն հոդվածն էլ կարելի է համարել գեշտալտիզմի ծագումը։ Վերջինիս գլխավոր կանխադրույթն այն է, որ [[Հոգեբանություն|հոգեբանության]] առաջնային տվյալներ են համարվում ամբողջական կառուցվածքները (գեշտալտները), որոնք չեն հանգեցվում հենց կազմող բաղադրիչներին։ Գեշտալտներին հատուկ են իրենց սեփական բնութագրերն ու կանոնները։ Մասերի հատկությունները որոշվում են կառուցվածքով, որոնց կազմի մեջ էլ նրանք մտնում են։ Գեշտալտիստները գլխավոր խնդիրը տեսնում էին նրանում, որ մեկնաբանություն տան [[Գիտակցություն|գիտակցության]] փաստերին՝ որպես հոգեկան միասնական իրականությունների<ref name="ժդան">Ждан А.Н.История психологии. От Античности до наших дней: Учебник для вузов.- 5-е изд., перераб. и доп.- М.: Академический Проект, 2004.- 576 с.- («Gaudeamus», «Классический университетский учебник»).</ref>:
[[Պատկեր:Gestalt similarity.svg|250px|մինի|աջից|Նմանության սկզբունք. նկարն ընկալվում է որպես տողեր և ոչ թե սյունակներ]]
 
Տող 15.
Գեշտալտ հոգեբանության տեսանկյունից՝ հոգեկան զարգացման մակարդակը բաժանվում է երկու անկախ և զուգահեռ գործընթացների՝ [[ուսուցում]] և հասունացում։ Կոֆկան ընդգծում էր նրանց անկախությունը՝ ապացուցելով, որ ուսուցման զարգացման գործընթացը կարող է առաջ ընկնել հասունացումից, կարող է լինել և հակառակը, չնայած հաճախ նրանք զուգահեռ են ընթանում՝ ստեղծելով փոխկախվածության պատրանք։ Այնուամենայնիվ, ուսուցումը չի կարող արագացնել հասունացման գործընթացն ու գեշտալտների տարբերակվածությունը, հասունացման գործընթացը չի արագացնում ուսուցումը։ Որպես ապացույց՝ գեշտալտիստները փնտրում էին ինչպես ճանաչողական գործընթացների (ընկալում, [[մտածողություն]]) ձևավորման ուսումնասիրման, այնպես էլ երեխայի [[անձ]]ի [[Զարգացում|զարգացման]] մեջ։
 
Կոֆկայի լաբորատորիայում անցկացված հետազոտությունները երեխաների մոտ ընկալան զարգացման վերաբերյալ ցույց են տվել, որ երեխան ունի անորոշ և ոչ այդքան ադեկվատ պատկերներ արտաքին աշխարհի մասին։ Աստիճանաբար, կյանքի ընթացքում այդ պատկերները տարբերակվում են և ավելի հստակ դառնում։ Այսպես, նորածին երեխաների մոտ կա մարդու անորոշ պատկեր, որի գեշտալտի մեջ մտնում են [[ձայն]]ը, դեմքը, մազերը և բնորոշ շարժումները։ Դրա համար էլ 1-2 ամսական փոքրիկ երեխան կարող է չճանաչել նույնիսկ մոտիկ մարդուն, եթե նա փոխել է [[մազ]]երի ձևը, ծանոթ [[հագուստ]]ը<ref>Коффка К. Основы психического развития // Гештальтпсихология; В. Кёлер. Исследование интеллекта человекоподобных обезьян; К. Коффка, Основы психического развития.- М., 1998.</ref>:: Սակայն, արդեն առաջին կեստարվա ավարտին այդ անորոշ պատկերը բաժանվում է՝ վերափոխվելով այլ հստակ պատկերների․ դեմքը, որում առանձնանում են ինչպես աչքերի․ բերնի, մազերի գեշտալտները, հայտնվում են և ձայնի, մարմնի պատկերներ։ Զարգանում է և [[գույն]]ի ընկալումը։ Սկզբում, երեխաները ընկալում են շրջապատը միայն որպես գունավոր և անգույն, ընդ որում, ամգույնն ընկալվում է որպես ֆոն, իսկ գունավորը՝ ֆիգուրա։ Աստիճանաբար, գունավորը բաժանվում է տաքի և սառի․ արդյունքում երեխաներն առանձնացնում են արդեն «ֆիգուրա-ֆոնի» մի քանի հավաքներ։ Ժամանակի ընթացքում այդ պատկերները նույնպես բաժանվում են. տաքի մեջ առանձնանում են դեղինը և կարմիրը, իսկ սառի մեջ՝ կանաչն ու կապույտը։ Այս գործընթացը տեղի է ունենում երկար ժամանակահատվածի ընթացքում, երբ երեխան սկսում է ճիշտ ընկալել բոլոր [[գույն]]երը: Այս կերպ, Կոֆկան եկել է այն եզրակացության, որ ընկալման զարգացման մեջ մեծ դեր է խաղում ֆիգուրա-ֆոնի համադրությունը, որում ցուցադրվում է տվյալ առարկան։ Նա ձևակերպել է ընկալման կանոններից մեկը՝ [[տրանսդուկցիա]]ն, որն ապացուցում է, որ երերխաներն ընկալում են ոչ թե գույներն, այլ դրանց կապերը<ref>[http://studopedia.ru/18_29909_geshtalt--psihologiya-keler-koffka-levin.html ГЕШТАЛЬТ – ПСИХОЛОГИЯ. КЕЛЕР, КОФФКА, ЛЕВИН]</ref>:
[[Պատկեր:Gestalt proximity.svg|250px|մինի|աջից|Մոտիկության սկզբունք. նկարի աջ մասն ընկալվում է որպես երեք սյունակներ]]
 
Տող 22.
 
== Ընկալման գեշտալտ տեսություն ==
Գեշտալտ հոգեբանների կողմից առանձնացվում են երկու աշխարհներ. ֆիզիկական օբյեկտների աշխարհը, որն արտացոլվում է մեր զգայական ապրումների կողմից և մեր [[զգայություն]]ների սեփական աշխարհը։ Զգայության աշխարհում ֆիզիկական ազդեցություններն արտացոլվում են երկակիորեն. գլխուղեղի գործընթացների ֆիզիոլոգիական էությամբ և ֆենոմենալ կամ հոգեբանական էությամբ։ Ֆիզիոլոգիական գործընթացների և հոգեկանի միջև կապը հիմնված է նրանց միջև գործող իզոմորֆիզմի՝ հավասարաչափության վրա, այսինքն՝ ըստ գեշտալտիստների՝ ընկալման պատկերների ձևավորումը հիմնված է գլխուղեղի ակտիվության վրա։ Գեշտալտ ընկալման օբյեկտիվ բնույթն արտահայտվում է Կոֆկայի հարցադրման մեջ «ինչու՞ ենք մենք տեսնում այն, ինչ տեսնում ենք» և «ինչու՞ այն, ինչ մենք տեսնում ենք, օգնում է մեզ ադեկվատ կողմնորոշել շրջապատող իրականության մեջ»: Այս հարցին գեշտալտ հոգեբանությունը տալիս է հանընդհանուր պատասխան. գեշտալտ կանոնները միասնական են և՛ ֆիզիկական, և՛ հոգեֆիզիոլոգիական աշխարհի համար<ref name="գեշտալտ">Основные направления психологии в классических
трудах. Гештальт-психология. В.Келер. Исследование интеллекта человекоподобных обезьян. К.Коффка. Основы психического развития. - М.: ООО "Издательство АСТ-ЛТД", 1998. - 704 с. - (Классики зарубежной психологии).
</ref>:
Տող 35.
* «Ընդհանուր ճակատագիր». եթե ընկալվող տարրերի խումբը խառնվում է կամ շարժվում այլ խմբի հետ նույն [[Արագություն|արագությամբ]], միավորվում են գեշտալտում։
* «Լավ գիծ». առանձնացնում է երկու կամ ավելի հատվող կամ հպվող գծերի ընտրողականությունը։
* Օբյեկտիվ հաստատում. մեկ անգամ ընկալված կառույցը միտում ունի, որ կընկալվի համանման իրավիճակներում։
* Փակվածություն, մեկուսացում. մենք միշտ փորձում ենք ավարտին հասցնել անավարտ ֆիգուրները՝ լրացնելով գոյություն ունեցող գծերը։
* Տրանսպոզիցիա(վերադաշնակում). ճանաչողական պատկերը հաստատուն է իր կազմի մեջ մտնող տարրերի փոփոխման նկատմամբ։ Լավագույն օրինակ է ընկալման կոնստանտությունը (հաստատունությունը)։ Օրինակ՝ երաժշտության ընկալումը նույնն է տարբեր տոնայնությունների դեպքում։
<ref name="ժդան" /><ref name="քրեստոմատիա" />:
 
Գեշտալտիստները չեն մերժում զուգորդումների սկզբունքը՝ գտնելով որ ընկալումը ոչ միայն առանձին զգայությունների զուգորդումն է, այլև կառուցվածքային կազմակերպվածություն, ինչի շնորհիվ մենք կարող ենք տեսնել ամբողջականությունը՝ առանց նրա մասերի կամ տեսնել ամբողջականությունը՝ մեր աչքի առաջ ունենալով նրա բոլոր զգայական հատկանիշները<ref>Шиффман Х.Р. Ощущения и восприятие. 5-е из. СПб. Питер, 2003-928с. : ил-(серия «Мастера психологии»).</ref><ref>Гусев А.Н. Общая психология: в 7 т: учебник для студ. Высш. учеб. заведении/под. ред. Б.С. Братуся. т 2. Ощущение и восприятие/ Из. ц. «Академия», 2007-416с.</ref>:
=== Ֆիգուրա-ֆոն ===
Ընկալման կարևոր առանձնահատկությունն է ֆիգուրա-ֆոնի հարաբերակցությունը. ֆենոմենալ դաշտը միշտ կառուցվածքավորված է որպես ֆիգուրա և նրան շրջապատող ֆոն։ Ֆիգուրան և ֆոնը ֆիզիկապես տարբերվում են իրարից։ Բացի այդ, մենք ունակ ենք նաև բաժանել մեր տեսողական դաշտը և ընկալել նրա առանձին մասերը։ Էվոլյուցիոն տեսանկյունից՝ ֆիգուրան ֆոնից առանձնացնելը լիովին արդարացված է, քանի որ մեր տեսողական համակարգը ունակ է ընկալելու և՛ տարբեր ֆոների վրա գտնվող առարկաները, և՛ միևնույն ֆոնի վրա գտնվող առարկաները, ընդ որում երկչափ [[Տարածություն|տարածության]] ([[հարթություն]]) և եռաչափի համար։ Նկարի վրա եռաչափ [[տարածության ընկալում]]ը [[պատրանք]] է, որի հիմքում ընկած է ճշգրիտ մեխանիզմ. այն ակտիվացվում է հարթության վրա խորության և հեռավորության հատկանիշների միջոցով<ref name="լեկցիա">Возникновение и развитие гештальтпсихологии. [http://yspu.org/images/9/9f/%D0%9B%D0%B5%D0%BA%D1%86%D0%B8%D1%8F_6._%D0%93%D0%B5%D1%88%D1%82%D0%B0%D0%BB%D1%8C%D1%82%D0%BF%D1%81%D0%B8%D1%85%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8%D1%8F.pdf](ստուգված է 06.02.2016.)</ref>:
Տող 53.
:
 
Այսպիսով, ֆիգուրայի և ֆոնի տարբերակումը ընկալման ֆունդամենտալ գործառույթն է։ Ընդ որում, ֆիգուրա-ֆոնի նեյրոֆիզիոլոգիական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ [[գլխուղեղի կեղև|տեսողական կեղևկեղևի]]ի [[նեյրոն]]ները, որոնք ընկալում են ֆիգուրան, ավելի ակտիվ են գործում, քան ֆոնն ընկալող նեյրոնները։ Սակայն, ֆիգուրա-ֆոնի ընկալումը տեսողական գրգռիչների ուղղակի ռեակցիա չէ, այլ ընդհակառակը, այն պահանջում է տեսողական ինֆորմացիայի վերամշակում՝ որպես մեկ ամբողջություն, կատարվում է տարածության վերակազմավորում<ref name="գեշտալտ"/>:
 
== Մտածողության գեշտալտ տեսություն ==
Տող 61.
Ինսայթի մասին գաղափարը գլխավոր նշանակություն ուներ գեշտալտ հոգեբանության մեջ։ Նրան վերագրվել է ունիվերսալ բնույթ։ Այն հիմք էր գեշտալտիստների համար [[վարք]]ի ադապտիվ ձևերի բացատրման համար։ Քյոլերը գտնում է, որ ուսուցումը բերում է նոր կառուցվածքի ձևավորմանը և հետևաբար իրավիճակի այլ ընկալման և գիտակցման։ Այն պահին, երբ երևույթն անցնում է այլ իրավիճակ, այն ձեռք է բերում նոր գործառույթ։ Նոր համադրությունների ու նոր գործառույթների այսպիսի գիտակցումը նոր գեշտալտի ձևավորում է, որի գիտակցումը կազմում է մտածողության էությունը։ Քյոլերն այս գործընթացն անվանել է «գեշտալտի վերակառուցվածքավորում», այն տեղի է ունենում ակնթարթորեն և կախված է սուբյեկտի անցած փորձից։ Հենց այդ ակնթարթն էլ ինսայթ՝ փայլատակում («ահա՛-կռահում»)<ref name="յարոշ"/><ref name="գեշտալտ"/>:
== Պահանջմունքների, աֆեկտների գեշտալտ ուսումնասիրություն ==
Գեշտալտ հոգեբանության մեջ կարևորագույն ոլորտ է ներկայացնում [[պահանջմունք]]ների, [[կամք]]ի, [[աֆեկտ]]ների հետազոտությունը, որը գլխավորապես կապված է [[Կուրտ Լևին]]ի (1890- 1947) անվան հետ<ref>Д.А.Леонтьев, Е.Ю.Патяева. Курт Левин: в поисках нового психологического мышления.[http://psychology-online.net/articles/doc-962.html] (ստուգված է 06.02.2016.)</ref>: Նրա տեսությունը հիմված է ճշգրիտ [[գիտություն]]ների՝ ֆիզիկայի, [[մաթեմատիկա]]յի վրա։ Լևինը կենտրոնացել է ոչ թե [[Իմացականիմացական գործընթացներ|իմացական գործընթաց]]ներիի, այլ [[անձ]]ի ուսումնասիրման վրա։ Անձի իր տեսությունը Լևինը մշակել է գեշտալտ հոգեբանության ընթացքի մեջ՝ այն անվանելով «հոգեբանական դաշտի տեսություն»: Նա ելնում է այն փաստից, որ անձն ապրում է և զարգանում իրեն շրջապատող առարկաների հոգեբանական դաշտում, որոնցից յուրաքանչյուրն ունի որոշակի [[վալենտականություն]]: Լևինի փորձերը ցույց են տվել, որ յուրաքանչյուր մարդու համար այդ վալենտականությունն ունի իր նշանը, թեև միաժամանակ կան առարկաներ, որոնք բոլորի համար ունեն միևնույն գրավիչ կամ վանող ուժը։ Ազդելով մարդու վրա առարկաները նրա մոտ առաջացնում են պահանջմունքներ, որոնք Լևինը դիտարկում էր որպես էներգետիկ [[լիցք]]եր, որոնք մարդու մոտ առաջացնում են լարվածություն. այս վիճակում մարդը ձգտում է լիցքաթափվել, այսինքն՝ պահանջմունքի բավարարման։ Լևինն առանձնացրել է երկու տեսակի պահանջմունքներ՝ կենսաբանական և սոցիալական (քվազիպահանջմունքներ)։
 
Անձի կառուցվածքում պահանջմունքները մեկուսացված չեն, այլ գտնվում են միմյանց հետ կապի մեջ՝ որոշակի հիերախիայում։ Դրա հատ կետտեղ՝ միմյանց հետ կապված քվազիպահանջմունքերը կարող են փոխանակվել իրենց [[էներգիա]]յով: Այս գործընթացը Լևինն անվանել է լիցքավորված համակարգերի [[հաղորդակցություն]]: Հաղորդակցման հնարավորությունը արժեքավոր է նրանով, որ մարդու վարքը դարձնում է ավելի ճկուն, թույլ է տալիս հաղթահարել [[կոնֆլիկտ]]ներ, տարբեր բարդույթներ և գտնել բավարարող ելք բարդ իրավիճակներից։ Դա ընդլայնում է նրա հարմարման հնարավորությունները<ref>Зейгарник Б.В. Теория личности Курта Левина. М.: Изд-во Моск. Ун-та, 1981</ref>: Լևինն այն կարծիքին էր, որ ոչ միայն [[նևրոզ]]ները, այլև իմացական գործընթացների առանձնահատկությունները կապված են պահանջմունքների լարվածության կամ լիցքաթափման հետ։
Տող 67.
Լևինի հետազոտություններն ապացուցել են, որ ոչ միայն տվյալ պահին գոյություն ունցեող իրավիճակը, այլև նրա կանխատեսումը, միայն մարդու [[Գիտակցություն|գիտակցության]] մեջ գոյություն ունեցող առարկաները կարող են որոշել նրա [[գործունեություն]]ը: Վարքի նման իդեալական [[դրդապատճառ]]ների առկայությունը մարդուն հնարավորություն է տալիս հաղթահարելու դաշտի անմիջական ազդեցությունը, «վեր կանգնելու դաշտի նկատմամբ»: Այս կերպ, Լևինը հանգել է կարևոր՝ ժամանակային հեռանկարի հասկացությանը, որը պայմանավորում է մարդու վարքը կյանքի տարածությունում և հիմք է հանդիսանում սեփական կյանքի անցյալի և ամբողջական ընկալման համար։ Ժամանակային հեռանկարի դրսևորումը հնարավորություն է տալիս հաղթահարելու շրջապատող դաշտի ճնշումը, որը հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ մարդը գտնվում է ընտրության իրավիճակում<ref>Левин К. Теория поля в социальных науках. СПб.: Речь, 2000.</ref>:
 
Երեխայի անձի ձևավորման համար մեծ նշանակություն ունի դաստիարակչական հնարների համակարգը, մասնավորապես պատժի և խրապուսանքի։ Լևինը կարծում էր, որ երեխայի կողմից չկատարված պարտքի համար պատիժը երեխային դնում է [[ֆրուստրացիա]]յի իրավիճակի մեջ, քանի որ նա գտնվում է երկու արգելքների մեջ։ Լիցքաթափման համար երեխան կարող է ընդունել պատիժը կամ կատարել անցանկալի առաջադրանքը, սակայն նրա համար ավելի հեշտ է փորձել դուրս գալ դաշտից (թեկուզ երևակայական պլանով)։ Դրա համար էլ պատիժների համակարգը, ըստ Լևինի, չի նպաստում կամային վարքի զարգացմանը, այլ միայն մեծացնում է լարվածությունը և երեխաների [[Ագրեսիա|ագրեսիվությունագրեսիվությունը]]ը: Առավել դրական է խրախուսանքների համակարգը։ Իսկ առավել օպտիմալ է այն համակարգը, որի դեպքում երեխան հնարավորություն է ստանում կառուցել ժամանակային հեռանկար տվյալ դաշտի արգելքը հաղթահարելու համար<ref>Левин К. Динамическая психология. М.: Смысл. 2001.</ref>:
 
Լևինը ստեղծել է հետաքրքիր [[Հոգեբանության մեթոդներ|հոգեբանական մեթոդմեթոդների]]ների հավաք։ Դրանցից մեկը հուշել է բեռլինյան ռեստորաններից մեկում մատուցողի վարքի դիտումը, ով լավ հիշում էր այցելուների գումարի չափը՝ նախքան վճարելը և միանգամից մոռանում էր, երբ հաշիվն արդեն վճարված էր։ Ենթադրելով, որ տվյալ դեպքում [[թվեր]]ը պահվում են [[Հիշողություն|հիշողության]] մեջ՝ շնորհիվ լարվածության համակարգի և անհետանում դրա լիցքաթափմամբ<ref name="յարոշ" />:
 
Լևինն առաջարկել է իր աշակերտ Բլյումա Զեյգարնիկին փորձարարական ճանապարհով ուսումնասիրել անավարտ և ավարտված գործողությունների մտապահման տարբերությունները։ [[Գիտափորձ]]երը հաստատել են Լևինի կանխատեսումը։ Անավարտ գործողությունները մտապահվել են երկու անգամ ավելի լավ։ Ուսումնասիրվել են մի շարք ֆենոմեններ, որոնք բացատրվում էին՝ ելնելով հոգեբանական դաշտում լարվածության դինամիկայի դրույթից։ Հաստատված կախվածությունը հոգեբանության եմջ հայտնի է որպես «Զեյգարնիկի էֆեկտ» կամ «Զեյգարնիկի գործակից», որն արտացոլում է անավարտ և ավարտված գործողությունների կապը<ref name="ժդան" /><ref>Zeigarnik B. Das Behalten erledigter und unerledigter Handlungen // Psychologische Forschung, 1927, Bd.9, 1-85</ref>:
Տող 82.
Հույզերի առաջադրվող տեսութունը նշանակալից չափով պարտական է Լևինի և նրա դպրոցի կողմից զարգացրված պատկերացումներին։ Վերջինս գլխավորապես հիմնվում է այդ դպրոցի երկու հետազոտությունների՝ Անիտա Կարստենի (1928) և Թամարա Դեմբոյի (1931) աշխատանքների վրա։
=== Դեմբոյի հետազոտությունը ===
Դեմբոյի հետազոտությունը գործ ունի [[զայրույթ]]ի ժամանակ դինամիկ իրավիճակի վերլուծության հետ։ Նրա կողմից օգտագործված հետազոտական հնարը կայանում է նրանում, որ փորձարկվողին առաջադրել են անլուծելի խնդիր (ընտրվել է այսպիսի խնդիրների երկու տեսակ) և պահանջել նրան լուծել։ Գիտափորձը տևել է մեկ կամ երկու ժամ, և որպես կանոն, շարունակվել հաջորդ օրը։ Փորձարկողը և հատուկ արձանագրողը գտնվել են միևնույն սենյակում փորձարկվողի հետ և ժամանակ առ ժամանակ կապ են հաստատել նրա հետ։ Բոլոր դեպքերում ծագել են զայրույթի իսկական հույզեր, որոնք դրսևորվել են վիճաբանություններում, սպառնալիքներում, կործանելու ցանկություններում և գործողություններում. նույնիսկ մի դեպքում փորձարկվողը դուրս է եկել սենյակից, և նրան գտել են այլ սենյակում արցունքներով<ref>Dembo Т. Der arger als dynamisches problem // Psychol. Forsch., 1931 Bd. 15.</ref><ref>Barker, R., Dembo, T., & Lewin, K. (1941). Frustration and regression: An experiment with young children. University of Iowa Studies in Child Welfare.</ref>:
==== Զայրույթի դինամիկա ====
Այս հույզի կոնկրետ ախտանշանները կամ արտահայտությունները փոխվում են դեպքից դեպք, բայց դինամիկ իրավիճակի որոշակի հիմնական գծեր միշտ նույնն են։ Մեջբերելով Դեմբոյին՝ «Այդ բոլոր գործընթացները, հանդես գալով բազմատեսակ դինամիկությամբ, կարող են դուրս բերվել մի քանի հիմնական գործոններից` հարաբերականորեն միատեսակ միջոցով։ Տվյալ իրավիճակի տոպոլոգիայի և դաշտի ուժերի հիման վրա ծագում է կոնֆլիկտ, այսինքն՝ տարբեր ուղղվածությամբ ուժերի դիմադրություն։ Իրավիճակի աճող անհուսալիությունը առաջացնում է ուժեղ լարվածություն, որը միևնույն ժամանակ հանգեցնում է այդ դաշտի սահմանների թուլացմանը և ապակառուցմանը (դեսրտրուկցիային)»:
Տող 90.
Զայրույթի արտահայտումը՝ որպես այս լարվածության արդյունք, գոյություն ունի այս գործընթացի յուրաքանչյուր փուլում՝ հաճախ տարբերվելով ավելի շատ իր ֆունկցիոնալ նշանակությամբ, քան դրսևորման ձևով։ Զայրույթի արտահայտումը և հենց զայրույթը չպետք է նույնացվեն։ Առաջին հերթին, զայրույթի արտահայտումն անցնում է շատ հեշտ։ Այդպիսի պոռթկումները լիցքաթափում են լարվածությունն այն ուղղություններով, որոնք իրական թեթևացում չեն տալիս, և դրա համար էլ սովորաբար մեծացնում են լարվածությունը՝ էգոյի նոր համակարգերի ներառման շնորհիվ։ Արդյունքում, փորձարկվողը արգելակում է այդպիսի պոռթկումները դաշտի այլ մասերից իր էգոյի ավելի ու ավելի մեկուսացման միջոցով։ Այս կերպ, առաջանում է Էգո-դաշտի կազմակերպվածության փոփոխություն, որը, խոչընդոտելով լիցքաթափմանը, նպաստում է ներքին լարվածությունների աճին։ Դրանով իսկ, Էգոյի և դաշտի ու Էգո-համակարգի առանձին մասերի միջև բաժանող «պատերը» ընկնում են բարձր ճնշման տակ, որոնց նրանք, ի վերջո, զիջում են։ [[Զզվանք]]ը բարիերի նկատմամբ, որի մի մասն այդ գիտափորձերում կազմում է հենց փորձարկողը, տարածվել է. ամբողջ շրջապատը հանդես է եկել հիմա արդեն որպես տարբերակված թշնամական դաշտ, ամբողջ դաշտը դարձել է այս կամ այն չափով քաոսային։ Միևնույն ժամանակ, ներքին անջրպետները էգոյում ճնշվել են, կենտրոնական միջուկը, «Ես»-ը ավելի ու ավելի է ներգրավվել տեղի ունեցողի մեջ, համակարգը կորցրել է իր մեկուսացումը և լիցքաթափել է իր լարվածությունը՝ անկախ դաշտի մյուս ուժերից. փորձարկվողը սկսում է խոստովանել փորձարկողին իր ինտիմ անձնային գաղտնիքների մասին՝ միաժամանակ ատելով նրան։ Երբ, վերջապես լարվածությունը դարձել է չափազանց ուժեղ, տեղի է ունեցել աֆեկտիվ պոռթում, որը եղել է այնքան ուժեղ, ինչքան էգոն անջատ է դաշտի հետ կոմմունիկացիայից։ Ոչ ամեն բռնկում է իրական թուլացում պատճառել, քանի որ այդ բռնկումները չեն կարողացել փոխել լարվածությունը պահող պայմանները։ Դրա փոխարեն նրանք առաջացրել են նոր լարվածություն. փորձարկվողը սկսում է ամաչել իր գործողություններից և տանջվել նոր լարվածություններից, որը բխում է այդ [[ամոթ]]ից: Ինչպես ամեն ինչ կփոխվեր, եթե փորձարկողն ասեր փորձարկվողին. «Ձեր առաջադրանքն անլուծելի է, դուք արել եք ամեն ինչ, ինչ ձեզնից խնդրել են, կարող եք գնալ»: Դա կհաներ բոլոր սկզբնական լարվածությունները, թեև զայրույթի գործողություններով առաջացած լարվածությունները կարող էին մնալ և կլինեին անմիջականորեն ուղղված փորձարկողին հակառակ, որը բոլոր անհանգստություների պատճառն էր։
 
Դեմբոյի վերջին գիտափորձերն ապացուցում են այն, որ հաճախ կարող է ծագել «օբյեկտային» զայրույթ, անձին չուղղված զայրույթ։ Այդպիսի գիտափորձերում փորձարկվողը մենակ էր սենյակում և իր հրահանգը ստացել էր [[թուղթ|թղթթղթի]]ի վրա գրված, իսկ փորձարկողը հարևան սենյակում էր, որտեղից կարող էր դիտել փորձարկվողին<ref name="կոֆկա">Вилюнас В. (сост.) Психология эмоций. Хрестоматия. Издательство: Питер, 2007.</ref>:
=== Կարստենի հետազոտությունը ===
Կարստենի առավել վաղ հետազոտությունը համաձայնեցվում է Դեմբոյի արդյունքների հետ։ Կարստենի հետազոտական խնդիրը ոչ թե հենց հույզերն էին, այլ հագեցվածությունը, այսինքն՝ ֆենոմեն, որը կայանում է նրանում, որ միևնույն առաջադրանքի կրկնությունների թվաքանակի աճի դեպքում որոշակի պայմաններում առաջանում են նշանակալից ուժեր, որոնք դժվարացնում և ի վերջո արգելափակում են աշխատանքի շարունակումը։ Փորձարկվողներին տվել են տարբեր առաջադրանքներ և առաջարկել լուծել դրանք այնքան երկար, որքան կարող էին։ Սակայն, երբ նրանք արդեն հակված էին դադարեցնել աշխատանքը, փորձարկողը խրախուսում էր նրանց՝ շարունակելու (օրինակ՝ [[բանաստեղծություն]]ների ընթերցումը)։ Դինամիկ իրավիճակը շատ առումներով նման էր Դեմբոյի հետազոտություններին։ Առաջադրանքը դառնում էր կապված ուժեղ բացասական վեկտորի հետ, որը «դրդում է փորձարկվողին դուրս գալ իրավիճակից»: Բայց այստեղ էլ նա չի կարող լքել դաշտը արտաքին բարիերի պատճառով, որն, ինչպես Դեմբոյի հետազոտություններում, սահմանվում է ամբողջ իրավիճակով։ Արդյունքում, Դեմբոյի փորձերի նման ծագում են ուժեղ լարվածություններ, որոնք հաճախ հանգեցնում են հուզական պոռթկումների<ref>Karsten A. Psychische Sättigung // Psychologische Forschung, 1928, 10, 142-254</ref>:
==== Հագեցվածության դինամիկա ====
Հոգեբանության մեջ Կարստենի աշխատանքի հիմնական ներդնումը կայանում է, իհարկե, հագեցվածության ծագման ուսումնասիրության մեջ, այսինքն՝ փորձ՝ բացատրելու, թե ինչու առաջադրանքի շարունակական լուծումը առաջացնում է այնպիսի ուժեր, որոնք ուղղված են նրա շարունակմանը՝ հակառակ ներքին բարիերի։ Ներքին բարիերի բացասական բնույթը Դեմբոյի գիտափորձերում հասկանալը դժվար չէ. չէ˚ որ ներքին բարիերը գտնվում է փորձարկվողի և [[նպատակ]]ի միջև։ Այստեղ չկա առաջադրանքի կատարման ոչ մի խոչընդոտ, և այնուամենայնիվ ծագում է ներքին բարիերի նման մի բան, որոշակի գործոն կանխում է լարվածության հանումը, որը համապատասխանում է խնդրի լուծմանը։ Հրահանգը հանգեցնում է որոշակի քվազիպահանջմունքի ձևավորմանը և դրանով իսկ՝ լարվածության կտրուկ աճին։ Կարելի է այս փաստն արտահայտել՝ ասելով, որ որոշակի պայմաններում առաջադրանքի կատարումը փոխարենը լարվածությունը հանելու, ուժեղացնում է այն։ Ինչպիսի˚ն են այս էֆեկտի պայմանները և ինչու˚մն է նրա պատճառը։ Որպեսզի պատասխանել այս հարցին, լավ կլիներ համեմատել այդ իրավիճակները նրանց հետ, որոնցում հագեցվածություն տեղի չի ունենում։ Փորձարկվողներից մեկը հրաժարվել է փորձը շարունակել միայն առաջադրանքի կատարումից 1 ժամ 20 րոպե հետո։ Դրանից առաջ նա դրսևորել է անհամբերության հատկանիշներ, նրա աշխատանքը վատանում էր և նա կարիք ուներ լրացուցիչ խրախուսման՝ համբերելու համար։ Մի քանի օր հետո նույն փորձարկվողն աշխատել է 2.5 ժամ՝ առանց հագեցման. նրա աշխատանքի որակն այդ ժամանակահատվածի ավարտին նույնքան լավն էր, որքան սկզբում, և գիտափորձն ընդհատվել էր հենց փորձարկողի կողմից, իսկ փորձարկվողը պատրաստ էր աշխատանքը շարունակել։ Այս արդյունքի պարադոքսալությունը կվերանա միանգամից, եթե մենք միայն իմանանք, որ երկրորդ անգամ փորձարկվողը հետաքրքրված էր այն հարցով, թե արդյո˚ք ինքն ունակ է շարունակել «այնքան, որքան կուզի», այն դեպքում, երբ նախորդ փորձում նա կենտրոնացած չէր առաջադրանքի վրա այն ձևով, որով վերջինս առաջադրվել է։
 
Տող 102.
Այս բացատրությունը նաև հաստատվում է տարբեր առաջադրանքների համեմատության միջոցով։ Կարելի է ենթադրել, որ փորձարկվողին հաճելի առաջադրանքները հագեցվածություն կառաջացնեն ոչ այնքան արագ, քան տհաճ առաջադրանքները, իսկ անտարբեր առաջադրանքները կզբաղեցնեն միջին տեղ։ Բայց այս սպասումները չեն արդարանում։ Փորձերում օգտագործվել են ինը տարբեր առաջադրանքներ։ Յուրաքանչյուր առաջադրանքի հետ գիտափորձերի թիվը տատանվում էր 8-16, և մեծամասամբ դեպքերում անտարբեր առաջադրանքներն առաջացրել են հագեցում ամենադանդաղը, հաճելիները երկրորդ տեղում էին, իսկ տհաճ առաջադրանքները՝ առաջին տեղում։ Միևնույն ժամանակ, չափազանց հաճելի կամ շատ տհաճ առաջադրանքները հանգեցրել են առավել արագ հագեցվածության, քան միայն տհաճները, իսկ շատ հաճելի առաջադրանքները նույնիսկ ավելի արագ էին հագեցնում, քան տհաճները։ Դա ցույց է տալիս, որ որոշիչ գործոն է այստեղ առաջադրանքի [[վերաբերմունք]]ն էգոյի նկատմամբ։ Անտարբեր առաջադրանքների դեպքում էգոն ոչ մի կերպ «չի շոշափվում», արդյունքում՝ լարվածություններն էգոյում ծագում են մեծ դժվարությամբ։
[[Պատկեր:Gestalt Principles Composition.jpg|400px|մինի|աջից|Նկարում ցույց են տրված գեշտալտ սկզբունքները. [[գրաֆիկական դիզայն]]]]
==== Հագեցվածություն և հոգնածություն ====
Արտաքնապես հագեցվածությունը շատ նման է հոգնածությանը. փորձարկվողն, օրինակ, բողոքում է ձեռքի ջղաձգությունից։ Բայց առավել խոր վերլությունն անհնարին է դարձնում հագեցվածության՝ ուղղակի որպես հոգնածության մեկնաբանությունը։ Չէ˚ որ նույն [[մկան]]ները կարող են աշխատել նույն շարժումների կատարման ժամանակ, եթե այդ շարժումները պատկանում են այլ առաջադրանքների։ Որպեսզի համոզվել այս պնդման ճշմարտացիության մեջ, բավական է ցույց տալ թեկուզ և հագեցվածության բացակայությունը գործազուրկների կամ ուսանողների մոտ, որը ցանկացել է ստուգել իր [[Ընդունակություններ|ընդունակությունընդունակություններ]]ներըը: Հագեցվածությունը չի կարելի նույնացնել [[Հոգնածություն|հոգնածության]] հետ, թեև շատ հավանական է, որ հոգնածությունը հանդես է գալիս որպես հագեցվածության բաղկացուցիչ մաս շատ դեպքերում, եթե ոչ բոլոր։ «Մաքուր» հագեցվածության դեպքում, այնպիսի գործողություն, ինչպիսին է ուղղակի շարժումը, այնուամենայնիվ կարող է կատարվել, այն արգելափակվում է միայն որպես որոշակի տեսակի գործողություն, ինչն ապացուցում է այն, որ փորձարկվողի աշխատանքի ժամանակ պետք է գոյություն ունենան ուժեր, որոնք խոչընդոտում են որոշակի առաջադրանքի կատարմանը։
==== Հագեցվածության և հաջողություն ====
Հագեցվածությունն իրենից ներկայացնում է հուզական վարքագիծ։ Վերջինիս վերլությունը բացահայտում է ուժերի փոխազդեցությունը, որը հանգեցնում էգոյի ներքին համակարգի լարվածության աճին, լարվածության, որը սկսում է իրեն հայտնաբերել ավելի ու ավելի քիչ կոորդինացիայում, ավելի ու ավելի շատ վարքի քաոսի մեջ, ինչպես նաև փորձարկվողի կողմից ապրվող հուզական դիմադրության մեջ։ Այս ամենը պահանջում է անցում պայմանների առավել հատուկ վերլուծության, որոնք զրկում են նրան լարվածությունը թուլացնելու գործողությունից և դրանով իսկ հանգեցնում ավելի ու ավելի բարձր լարվածությունների ծագմանը։ Դա հանգեցնում է հաջողության խնդրին. կարևոր չէ, թե այդ [[հաջողություն]]ը կլինի պարզ ձեռքբերում, ունի այն որոշակի հոգեբանական նշանակություն, թե ոչ, հաջողությունը՝ որպես վարքի բնութագիր, որպես ապրվող հաջողություն, պետք է խաղա որոշակի դեր<ref name="կոֆկա"/>: