«Սոնյա Դելոնե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
===Իսպանական և Պորտուգալական տարիները (1914-1920)===
1914 թվականին Դելոնե ընտանիքը ճանապարհորդում է Իսպանիայում, ամուսինները մնում են ընկերների հետ Մադրիդում։ 1914 թվականին [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը սկսելուն պես, Սոնյան և Ռոբերը մնում են [[Ֆուենտեռաբիա]]յում, իրենց որդու հետ: Նրանք որոշում են չվերադառնալ Ֆրանսիա։ <ref>[[#baron95|Baron/Damase]]: էջ 55. Սոնյան վերադառնում է Փարիզ, կարճ ժամանակահատվածում պայմանավորվածություն է ձեռք բերում իրենց բացակայության համար։ </ref> 1915 թվականի օգոստոսին, նրանք տեղափոխվում են Պորտուգալիա, որտեղ նրանք մնում են Սեմուել Հալփերթի և Էդուարդո Վիանայի հետ նույն բնակարանում։ <ref>[[#baron95|Baron/Damase]]: էջ 56, [[#kh99|Kunsthalle]]: էջ 209, and [[#hd95|Düchting]]: էջ 51 բոլորը հիշատակում են Էդուարդո Վիաննայի, բայց այդ անունով նկարչի հետքեր չկան: Այնուամենայնիվ, Վիանան ծանոթանում է Դելոնե ընտանիքի հետ։ </ref> Վիանայի և իրենց ընկերներ [[Ամադեո դե Սոզա-Կարդոզու]]ի, ում արդեն հանդիպել էին Փարիզում <ref>[[#hd95|Düchting]]: էջ 52</ref> և Խոսե դե Ալմադա Նեգրեյրոսի հետ քննարկում են գեղարվեստական համագործակցության մասին։ <ref>[[#kh99|Kunsthalle]]: էջ 209</ref> Պորտուգալիայում Սոնյան նկարում է ''Marché au Minho'' (''շուկա Մինհոում'', 1916), որի մասին նա ավելի ուշ ասում է․ «տպավորված էի երկրի գեղեցկությամբ»։ <ref>[[#kh99|Kunsthalle]]: էջ 202</ref> Սոնյան անհատական ցուցահանդես է ունենում Ստոկհոլմում 1916 թվականին։
[[Ռուսական հեղափոխություն]]ը վերջ է դնում Սոնյայի ֆինանսական օժանդակությանը Ռուսաստանից իր ընտանիքի կողմից, և անհրաժշտություն եղավ այլ եկամուտի: 1917 թվականին Դելոնե ընտանիքը հանդիպում է Սերգեյ Դյագիլեևի հետ Մադրիդում։ Սոնյան ձևավորում է հագուստներ «Կլեոպատրա» ներկայացման համար, (բեմը ձևավորում է Ռոբեր Դելոնեն) և [[Աիդա (օպերա)|Աիդա]] ներկայացման համար, Բարսելոնայում։ Մադրիդում նա ձևավորում է «Փըթիթ Կազինո»-ն (գիշերային ակումբ) և հիմնադրեց «Կասա Սոնյա»֊ն, վաճառելով իր ձևավորած ինտերյոր դիզայնը և նորաձևությունը, և մեկ այլ մասնաճյուղ բացելով [[Բիլբաո]]ում։ <ref>[[#baron95|Baron/Damase]]: p. 72, Valérie Guillaume: ''Sonia und Tissus Delaunay''. In [[#kh99|Kunsthalle]]: p. 31, [[#hd95|Düchting]]: p. 52, p. 91. Ըստ [[#aif|Morano]] (էջ 19), մասնաճյուղերը Բիլբաոում և Բարսելոնայում երբեք չբացվեցին։ </ref> Սոնյան Մադրիդի [[Սալոն]]֊ի կենտրոնում էր։ <ref>[[#baron95|Baron/Damase]]: էջ 72. Դյագիլեևը հանդիպում է Մանուել Դե Ֆայային այս սալոնում։ Այս երկուսը հետագայում պետք է համագործակցեին [[Երեք անկյուններով գլխարկ]]ի վրա։ </ref>
1920 թվականին Սոնյա Դելոնեն 2 անգամ ուղևորվում է Փարիզ՝ փնտրելու նոր հնարավորություններ նորաձևության բիզնեսում,<ref>[[#baron95|Baron/Damase]]: էջ 75</ref> և օգոստոսին Սոնյան գրում է նամակ Պոլ Պուարեին ասելով, որ նա ցանկանում է ընդլայնել իր բիզնեսը և ընդգրկել Պոլի դիզայներից որոշները։ Պուարեն մերժում է, պնդելով, որ Սոնյան կրկնօրինակել է իր նմուշները ''Ateliers de Martine''֊ից և ամուսնացել է Ֆրանսիացի դասալիքի հետ ([[Ռոբեր Դելոնե|Ռոբեր]])։ <ref>Valérie Guillaume: ''Sonia und Tissus Delaunay''. In [[#kh99|Kunsthalle]]: էջ 31</ref> [[Բեռլին]]ում, [[Der Sturm]] պատկերասրահում ցուցադրում են Սոնյայի և Ռոբերի աշխատանքները Պորտուգալիայում ապրելու տարիներից։ <ref>[[#kh99|Kunsthalle]]: էջ 216, [[#hd95|Düchting]]: էջ 91</ref>