«Նաիվ արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
Նաիվ արվեստը նշանակալի ներդրում է ունեցել շատ երկրների գեղարվեստական մշակույթում: [[Ռուսաստան]]ում այն նշանակալի ազդեցություն է ունեցել ժամանակակից շատ ռուս նկարիչների գեղագիտական կողմնորոշման վրա, նույնը տեղի ունեցավ բանաստեղծական արվեստում, երբ կոնցեպտուալիստ [[Դմիտրի Պիրոգով]]ը, իսկ ավելի ուշ նաև արմատական Նեմիրովը յուրացրին «գրամոլական» նամակի [[գեղագիտություն]]ը: Որպես օրինակ կարելի է բերել Միտկովի «նաիվ» նկարները, Կոնստանտին Զվեզդոչետովի ցածրարվեստ գործերը, Մարտինչիկովի «Սև ցուցահանդեսը» և Իրա Վալդրոնի խայտաբղետ կտորտանքներից կազմված կոլլաժները («Ֆակյու, Դանտես» նախագիծը):
 
Նաիվ արվեստը միշտ գոյություն է ունեցել տարբեր երկրների գեղարվեստական մշակույթում: Ռուսաստանում, հատկապես վերջին տասնամյակում այն ստացել է գեղագիտական ճանաչում: Երկար ժամանակ տիրապետող էր դրա «երկրորդականության» մասին կարծիքը: Հաճախ անտեսվում էր, որ վաղ ավանգարդիստները, պոստմոդեռնիստները և նկարիչ-կոնցեպտուալիստները նոր կերպարվեստի ձևերի որոնումներում դիմում էին անմիջականությանը և պարզահոգի նաիվներին: Ինքնուսների ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը դրսևորվում էր շատ երկրներում, Ռուսաստանը ևս բացառություն չէր կազմում: Ռուսաստանում նաիվ արվեստի նկատմամբ հետաքրքրություն էին դրսևորում ինչպես արվեստից հեռու մարդիկ, այնպես էլ ճանաչված նկարիչները, օրինակ դրանով հետաքրքրվում էր [[Մարկ Շագալ|Շագալը]], իսկ ռուսական ցածրաճաշակ արվեստին անդրադարձել է [[Կազիմիր Մալևիչ]]ը, նաիվը հատուկ տեղ էր գրավում նաև [[Միխայիլ Լարինով|Լարիոնով]]ի և [[Նատալյա Գոնչարովա]]յի ստեղծագործություններում: Նաիվ արվեստի տեխնիկայի և ձևերի շնորհիվ հաջողությունը ուղեկցում է [[Իլյա Կաբակով]]ի, Բրուսկինի, Կոմարի և Մելամիդի աշխատանքների ցուցադրություններին: Քանդակագործության և փոքր արձանագործության բնագավառում աշխատում էր օսական քանդակագործ Սոսլանբեկ Եձիևը:
:
== Ներկայացուցիչներ ==
Տող 17.
Սերբիայում և Խորվաթիայում ակտիվորեն զարգանում էր ապակու կերպարվեստի վրա հիմնված նաիվ արվեստը, որի վկայությունն էին Իվան Գեներալիչի աշխատանքները:<br>
1980-ական թվականներին Ռուսաստանում առաջատար նաիվ նկարիչներից էին [[Ելենա Վոլկովա]]ն, [[Լեոնիդ Պուրիգին]]ը, Սելիվանովը, Մայկովան, (տատիկ Լյուբա) և Պլաստինինը: <br>
1990-ական թվականներին ՌոիսաստանումՌուսաստանում ճանաչում ստացան Կատյա Մեդվեդևան, Պավել Լեոնովը, Վ. Ռոմանենկովը և Մ. Ռժաննիկովը:<br>
2000-ական թվականներին արենա դուրս եկան Ալևտինա Պիժովան, Սերգեյ Զագրաևսկին, Ալեքսանդր Լոբանովը, Ալեքսանդր Բելիխը, Վալերի Երյոմենկոն, Ալյոնա Ազյորնայան, նկարիչ-կերամիստ Սերգեյ Գերասիմենկոն ([[Կիև]], Ուկրաինա):