«ՆԱՏՕ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 261.
== ՆԱՏՕ-յի մշտական առաքելություններ եւ ռազմական կարողություններ ==
=== Խաղաղ ժամանակ մշտական առաքելություններ ===
ՆԱՏՕ-յի օդային եւ հակահրթիռային միացյալ պաշտպանությունը մշտական առաքելություն է ինչպես խաղաղ, այնպես էլ ճգնաժամի կամ հակամարտության դեպքում, որի նպատակն է պաշտպանել Դաշինքի անդամ-երկրներին ցանկացած տեսակի վտանգի կամ օդային կամ հրթիռային հարձակման դեպքում: ՆԱՏՕ-յի օդային ոստիկանության այս առաքելությունը կարիք ունիառաքելությունն օդային վերահսկողություն ու կառավարման համակարգի, օդային հրամանատարության ու կառավարման կառույցի (C2 Air), օրը 24 ժամ գործունակ օդանավերի եւ 2015 թվականից ի վեր հակահրթիռային համակարգերի կարիք ունի: 1961 թվականին իր ստեղծումից ի վեր ՆԱՏՕ-յի օդային միացյալ պաշտպանության համակարգը Դաշինքի միակ օպերացոին կարողությունն է, որի համար նԱՏՕ-յի անդամ-երկրների ազգային իշխանությունները վերջինիս մշտական կարգով պատվիրակել են պաշտպանել Դաշինքի անդամ-երկրներին եւ որի համար ազգային ռեսուրսներ են օգտագործվել ՆԱՏՕ-յի C2-ի կառույցի շրջանակներում: Այս առթիվ բալթյան երկրները, որոնց ռազմական ուժերը խիստ սահմանափակ են, 2004 թվականից սկսած օգտվում են ՆԱՏՕ-յի ամուր օդային պաշտպանությունից, որին օժանդակում են Արեւմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան:
 
=== Սեփական միջոցներ ===
Բացի հրամանատարական միջոցներից՝ ՆԱՏՕ-ն ունի նաեւ որոշ այլ օպերացիոն միջոցներ: Վերջիններս հիմնականում երեք բազմազգային միավորներ են եւ ողղակիորեն ենթարկվում են Օպերացիոն դաշնակցային հրամանատարությանը.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՆԱՏՕ» էջից