«Բարոյականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 25.
Բարոյականությունը պատմական երևույթ է։ Ծագելով մարդկային հասարակության ձևավորման վաղ աստիճաններում՝ այն զարգանում է տնտեսական և այլ հարաբերությունների փոփոխման, մարդկության նյութական ու հոգևորն կուլտուրայի առաջադիմության ընթացքում։ Համամարդկային տարրերի հետ միասին բարոյականության մեջ մտնում են նաև պատմականորեն անցողիկ և դասակարգային նորմաներ, սկզբունքներ, իդեալներ և այլն։
 
== Դասակարգային բնույթըբնույթ ==
Դասակարգերի պառակտված հասարակության մեջ բարոյականությունը անխուսափելիորեն ունենում է դասակարգային բնույթ՝ արտացոլելով [[դասակարգային պայքար]]ը։ Ամեն մի [[անտագոնիզմ (հասարակություն)|անտագոնիստական դասակարգային հասարակության]] մեջ, գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները հավաստող, տիրող շահագործողական դասակարգի շահերը հաստատող բարոյականության համակարգի հետ միասին, ձևավորվում է և այնպիսի բարոյականություն, որը ժխտում է առաջինը։ Այն մշակում է ճնշվող դասակարգը, որը պայքարի ելնելով հանուն հասարակության վերափոխման, ազատագրվում է տիրապետող բարոյականության հոգևոր իշխանությունից, ստեղծում է իր բարոյականությունը, որպես հիմք ապագա հասարակության բարոյականության ձևավորման համար։